«Թովմաս Նազարբեկյան»–ի խմբագրումների տարբերություն
չ added Category:Անկախության ակտիվիստներ (CatCompleter via fa:Category:فعالان مستقل) using HotCat |
|||
Տող 52. | Տող 52. | ||
[[Կատեգորիա:Հայերը Վրաստանում]] |
[[Կատեգորիա:Հայերը Վրաստանում]] |
||
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ]] |
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ]] |
||
[[Կատեգորիա:Անկախության ակտիվիստներ]] |
20:11, 11 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
Նազարբեկյան Թովմաս Հովհաննեսի | |
---|---|
Назарбекян Товмас Ованесович | |
1855 ապրիլի 4 - փետրվարի 13, 1931 (տարիքը 75) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ծառայության տարիներ | 1877 — 1928 |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Հրամանատարն էր | 2-րդ Կովկասյան հրաձգային կորպուս |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878), Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ (Կովկասյան ճակատ) |
Կրթություն | Մոսկվայի երկրորդ կադետական կորպուս[1] |
Պարգևներ |
Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյան (ապրիլի 4, 1855, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1931, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ։ 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ։
Կենսագրություն
Ծնվել է 1855 թվականին։ Ավարտել է ռազմական գիմնազիան։ 1877-1878 թվականներին մասնակցել է ռուս-թուրքական, իսկ 1904-1905 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին։ 1907-1914 թթ. պաշտոնաթող է գեներալ-մայորի աստիճանով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, 1914 թվականի հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ 1916 թվականի նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1915 թվականի ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի։
1917 թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը 1918 թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը Վանաձորի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։
1919 թվականի մարտի 25-ից ՀՀ-ն Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար։ 1919 թվականի հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. հունվարին մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Վերադարձել է 1921 թվականին։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Գրել է հուշեր։ Մահացել է 1931 թվականին Թիֆլիսում։ ՀՀ-ում զորավարի անունով կոչվել է թաղամաս, իսկ պաշտպանության նախարարությունը սահմանել է մեդալ։
Պարգևներ
- 1877 թ. Ս. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով
- 1878 թ. Ս. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով
- 1892 թ. նոյեմբերի 26-ին Ս. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով
- 1901 թ. սեպտեմբերի 22-ին Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով
- 1904 թ. «Ոսկյա զենքով քաջության համար»
- 1905 թ. մարտի 3-ին Ս. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով
- 1915 թ. մարտի 25-ին Ս. Ստանիսլավ 1-ին աստիճանի շքանշանով
- 1915 թ. մարտի 15-ին Ս Աննայի 1-ին աստիճանի շքանշանով
- 1915 թ. հունիսի 15-ին Ս. Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի շքանշանով
- 1916 թ. հունիսի 10-ին Ս. Վլադիմիրի շքանշանի 2-րդ աստիճանի շքանշանով
Երկեր
- Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թվականի նոյեմբեր-1918 թվականի հուլիս), Երևան, 1994:
Արտաքին հղումներ
- Թովմաս Նազարբեկյանի մասին հոդվածը «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II»
- Воспоминания генерала Ф. И. Назарбекова. Армянский корпус против турецких войск (ноябрь 1917 г. -июль 1918 г., Банбер Айастани архивнери, но. 3, 1992, стр. 33-152.
- Sahakyan R. O., Lieutenant-General Tovmas Nazarbekyan’s role in military operations of the Russian Army aginst the Turkish genocidal forces (1914-1916). Dedicated to the 160th anniversary of Tovmas Nazarbekyan
- Саакян Р. О., Роль генерала Т. Назарбекяна в битве под Дильманом 1915 года (по архивным материалам), Историко-филологический журнал, № 2, с. 209-229, http://hpj.asj-oa.am/6248/1/209.pdf
- Թովմաս Նազարբեկյանի հուշերը (1914 թ. հուլիսից մինչև 1915 թ. հունվարի 1-ը): Տետր 1, Վէմ, Երևան, 2019. թիվ 1, հունվար-մարտ, էջ 268-296 https://www.scribd.com/document/406019287/18-%D4%B1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE-2019-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմաս Նազարբեկյան» հոդվածին։ |
|
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Փետրվարի 19 մահեր
- 1931 մահեր
- Հայ գեներալներ
- Հայ ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Ստալինյան բռնաճնշման զոհեր Հայաստանում
- Անձինք Թբիլիսիից
- Հայերը Վրաստանում
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Անկախության ակտիվիստներ