«Տրոյա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: an:Troya
No edit summary
Տող 7. Տող 7.
Մինչև հաջորդ ավերվելը (մ.թ.ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Միջին բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. մոտ 1800—1300) Տրոյայում տարածվել են շինարարական նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպներով և աշտարակներով ` հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ.թ.ա. մոտ 1260-ին Տրոյան հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։

[[Աքայացիներ]]ի հեռանալուց հետո վերածնված քաղաքը պահպանել է մշակութային հին ավանդույթները, սակայն դարձել է նվազ նշանակության ունեցող կենտրոն։ Մ.թ.ա. 1190-ին վերաբնակիչների նոր խամբը թալկանյան թերակղզաց բերել է բրոնզե զենքերի նոր ձևեր և ծեթածո ամանեղեն: Մ.թ.ա. 1100-ին ավերվել է նոր ռազմական հարձակումից: Միայն մ.թ.ա. մոտ 700-ին հույները Տրոյայի տեղում հիմնել են նոր Իլլիոն անունով քաղաք:
[[Աքայացիներ]]ի հեռանալուց հետո վերածնված քաղաքը պահպանել է մշակութային հին ավանդույթները, սակայն դարձել է նվազ նշանակության ունեցող կենտրոն։ Մ.թ.ա. 1190-ին վերաբնակիչների նոր խամբը թալկանյան թերակղզաց բերել է բրոնզե զենքերի նոր ձևեր և ծեթածո ամանեղեն: Մ.թ.ա. 1100-ին ավերվել է նոր ռազմական հարձակումից: Միայն մ.թ.ա. մոտ 700-ին հույները Տրոյայի տեղում հիմնել են նոր Իլիոն անունով քաղաք:

15:20, 30 հունվարի 2012-ի տարբերակ

Ավերակներ Հիսարլիկում՝ Տրոյայի ենթադրական գտնվելու վայրը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 849
ռուս..անգլ..ֆր.

Տրոյա (հունարեն՝ Τροία, Τροίη или Wilios, խեթերեն՝ Wilusa (URUWi-lu-ša ); թուրքերեն՝ Truva), կամ այլ ձև Իլիոն (հունարեն՝ Ἴλιον, խեթերեն՝Wilusa), Դարդանիա և Սկամանդր, հնագույն քաղաք Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտում, էգեյան ծովի ափին, Դարդանելներ նեղուցի մուտքի մոտ: Եղել է Տրովադայի քաղաքական խոշոր կենտրոնը մ.թ.ա. 3-2 հազարամյակներում։ Մոտ մ.թ.ա. 1200թ. Տրոյան պաշարել և գրավել են հույները: Այդ իրադարձությունը նկարագրվել է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում:

Տրոյական պատերազմի մասին հին հունական էպոսից հայտնի Տորյան հայտնաբերվել է 1865-ին Հենրիխ Շլիմանի կողմից նախաձեռնած Հիսարլըկ բլրի հնագիտական պեղումների հետևանքով։ Հենրիխ Շլիմանը շարունակել է Տրոյայի պեղումները նաև 1870-1880-ական թթ.: Հետագայում պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Վ. Դյորպֆելդը (1893-94) և ամերիկացի հնագետ Կ. Բլեգենը (1932-1938)։ Նրանք բացել են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարերի հնագիտական շերտեր։ Մ.թ.ա. 3000-2500-ին Տրոյան եղել է հաստ պարիսպներով (մինչև 3 մ) բերդ։ Բնակիչներն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, ձուլել պղինձ։ Հրդեհից (մ. թ. ա. մոտ 2200) հետո կառուցել են նոր, աշտարակներով ամրացված, մինչև 4 մ հաստությամբ պարիսպներ։ Մ.թ.ա. մոտ 2500-2200-ին եղել է արքայանիստ կենտրոն, որի պալատը գտնվել է միջնաբերդում։ Ստորին լանջերին եղել են ավագանու տները: Տրոյայի հարստության մասին վկայում են բազմաթիվ գանձերը (հատկապես այսպես կոչված «Պրիամոսի գանձը՝ ոսկե, արծաթե և պղնձե առարկաներով, բրոնզե ու քարե զենքերով)։ Մ.թ.ա. մոտ 2200-ին Տրոյան հրդեհվել է։

Մինչև հաջորդ ավերվելը (մ.թ.ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Միջին բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. մոտ 1800—1300) Տրոյայում տարածվել են շինարարական նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպներով և աշտարակներով ` հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ.թ.ա. մոտ 1260-ին Տրոյան հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։

Աքայացիների հեռանալուց հետո վերածնված քաղաքը պահպանել է մշակութային հին ավանդույթները, սակայն դարձել է նվազ նշանակության ունեցող կենտրոն։ Մ.թ.ա. 1190-ին վերաբնակիչների նոր խամբը թալկանյան թերակղզաց բերել է բրոնզե զենքերի նոր ձևեր և ծեթածո ամանեղեն: Մ.թ.ա. 1100-ին ավերվել է նոր ռազմական հարձակումից: Միայն մ.թ.ա. մոտ 700-ին հույները Տրոյայի տեղում հիմնել են նոր Իլիոն անունով քաղաք: