«Արևիկ Արևշատյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
'''Արևիկ Էդուարդի Արևշատյան''' ({{ԱԾ}}), հայ նկարչուհի, '''համադրող'''։
'''Արևիկ Էդուարդի Արևշատյան''' ({{ԱԾ}}), հայ նկարչուհի, համադրող։


Ճարտարապետներ [[Էդուարդ Արևշատյան]]ի և [[Սուլթանիկ Արևշատյան]]ի դուստրն է, գեղանկարիչ [[Ռուբեն Գրիգորյան (նկարիչ)|Ռուբեն Գրիգորյանի]] կինը։
Ճարտարապետներ [[Էդուարդ Արևշատյան]]ի և [[Սուլթանիկ Արևշատյան]]ի դուստրն է, գեղանկարիչ [[Ռուբեն Գրիգորյան (նկարիչ)|Ռուբեն Գրիգորյանի]] կինը։

09:58, 13 Մայիսի 2019-ի տարբերակ

Արևիկ Արևշատյան
Ծնվել էմայիսի 13, 1957(1957-05-13) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1978) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1984)
Մասնագիտություննկարչուհի և համադրող
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրԷդուարդ Արևշատյան
ՄայրՍուլթանիկ Արևշատյան
Կայքarevikarevshatyan.com/en
Արևիկ Արևշատյան Վիքիքաղվածքում

Արևիկ Էդուարդի Արևշատյան (մայիսի 13, 1957(1957-05-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, համադրող։

Ճարտարապետներ Էդուարդ Արևշատյանի և Սուլթանիկ Արևշատյանի դուստրն է, գեղանկարիչ Ռուբեն Գրիգորյանի կինը։

Կենսագրություն

Արևիկ Արևշատյանը ծնվել է 1957 թվականին Երևանում, ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի ընտանիքում։ 1974-1978 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1986-1999 թվականներին Երևանի երիտասարդական թատրոնում աշխատել է որպես բեմի և զգեստների նկարիչ։ 1994 թվականից Հայաստանի նկարիչների միության և արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի անդամ է[1]։

Արևիկ Արևշատյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, մասնավոր հավաքածուներում[2]։

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ

  • «Պատմություններ կանանց մասին, մագնետիզմ, ոչինչի մասին», «Ակադեմիա» պատկերասրահ, 2004 թ.

Խմբակային ցուցահանդեսներ և նախագծեր

  • «1980-1995 թթ. Հայաստանի Ժամանակակից Արվեստ», 1995 թ., Մոսկվա
  • «Հայ սովետական արվեստ», 1997 թ., Բուենոս Այրես
  • «Երկու հեղինակ, մեկ ստեղծագործություն», 1998 թ., Երևան, Ռուբեն Գրիգորյանի հետ
  • «Փակ քաղաք», 1999 թ., Երևան
  • «Զուգահեռ իրականություն», 2000 թ.
  • «Պատկերից այն կողմ», 2003 թ., ԱՄՆ, Ինդիանա
  • «Adieu Parjanov», 2003 թ., Վիեննա
  • «Հայաստանի ժամանակակից արվեստը», 2007 թ., Փարիզ, 2008 թ., Հռոմ
  • «Gender Check», 2009 թ., Վիեննա
  • «Մարմին. նոր պատկերային արվեստ Հայաստանում», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2010 թ.[3]
  • «Re:Museum», 2014 թ., Թբիլիսի

Ցուցահանդեսների համադրող

  • «Պարզապես-ընդդեմ», 1994 թ.
  • «Մոնո-Պոլիս», 1997 թ.
  • «Նշան-Խորհրդանիշ», 1998 թ.
  • «Creative synthesis», 2005 թ.
  • «Դիմանկարը արդիականության և նորարարության միջև», 2008 թ.
  • «Մարմին, նոր պատկերային արվեստը Հայաստանում», 2010 թ.
  • «Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև», 2014 թ.

Ծանոթագրություններ

  1. «Ականաթ գալերեա - Արեւիկ Արեւշատյան». akanatgallery.com (անգլերեն). Վերցված է 2018-01-05-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Արևիկ Արևշատյան». avproduction.am. Վերցված է 2017-05-14-ին.
  3. «Մարմինը` նոր պատկերային արվեստ Հայաստանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017-05-14-ին.

Արտաքին հղումներ