«Սենդվիչ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 10. Տող 10.


== Հետաքրքիր փաստեր ==
== Հետաքրքիր փաստեր ==
* [[Լոնդոն]]ում կարելի է գտնել մինչև 85 ֆունտ ստերլինգ (մոտ 50.000 [[ՀՀ դրամ]]) արժողությամբ սենդվիչ։<ref>[http://www.kedem.ru/news/n2006-04-11-11-57-31/ Ամենաթանկ բուտերբրոդները Լոնդոնյան գուրմանների համար] {{ref-ru}}</ref>
* [[Լոնդոն]]ում կարելի է գտնել մինչև 85 ֆունտ ստերլինգ (մոտ 50.000 [[ՀՀ դրամ]]) արժողությամբ սենդվիչ<ref>[http://www.kedem.ru/news/n2006-04-11-11-57-31/ Ամենաթանկ բուտերբրոդները Լոնդոնյան գուրմանների համար] {{ref-ru}}</ref>:


== Լուսանկարներ ==
== Լուսանկարներ ==

18:51, 20 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Սենդվիչ (անգլերեն` Sandwich), սնունդ, որը պատրաստվում է հացի երկու շերտով, որոնցի միջև դրվում է մեկ կամ մի քանի մսի կտոր։

Բրիտանական և ամերիկյան խոշոր քաղաքներում սենդվիչը ամենօրյա սննդի անբաժանելի մաս է։ Աշխարհի բազմաթիվ քաղաքներում սենդվիչ վաճառող խոշոր ընկերություններ կան, որոնցից ամենահայտնիներից են` Մաքդոնալդս, Սաբվեյ, Բուրգեր Քինգ և այլն։

ԱՄՆ-ում պատրաստվում են սենդվիչների տարբեր տեսակներ։ Օրինակ Չիկագոյում սենդվիչը պատրաստում են իտալական մսով, Ֆիլադելֆիայում պատրաստում են մսով և պանրով, իսկ Լոս Անջելեսում ֆրանսիական սոուսով։

Անվան ստուգաբանություն

Բառը ծագում է Սենդվիչ կոմսության անունից (գտնվում էր հարավարևելյան Անգլիայում)։ Ըստ ավանդության 18-րդ դարում ապրած Սենդվիչի կոմսը՝ Ջոն Մոնտեգյուն խաղամոլ էր, և նրա խոհարարը հորինել է «սենդվիչը»՝ բարակ հացի մեջ դրված մսեղեն և բանջարեղեն, որպեսզի կոմսը կարողանա և սնվել և շարունակել թղթախաղը։ Կոմսության անվան նախնական ձևը՝ «Sandwicæ»-ն նշանակել է «ավազոտ նավահանգիստ» կամ «ավազոտ շուկա»։

Հետաքրքիր փաստեր

Լուսանկարներ

Տես նաև

Հոթ դոգ

Ծանոթագրություններ