«Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Եվրասիա միջազգային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 45. | Տող 45. | ||
}} |
}} |
||
'''Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)''' [[բարձրագույն ուսումնական հաստատություն]] [[Հայաստան]]ում, որն իրականացնում է ուսուցում կրթական 3 մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Բուհն ապահովում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա-հեռավար ուսուցում: Հիմնադրվել է [[1996 թվական|1996]] թվականին: |
'''Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)''' [[բարձրագույն ուսումնական հաստատություն]] [[Հայաստան]]ում, որն իրականացնում է ուսուցում կրթական 3 մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Բուհն ապահովում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա-հեռավար ուսուցում: Հիմնադրվել է [[1996 թվական|1996]] թվականին: Հանդիսանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպթության ([[UNESCO]]) Համալսարանների Միջազգային Միության (IAU) անդամ<ref>http://www.unesco.org/iau/onlinedatabases/list_data/a-nw.html#Armenia</ref>։ |
||
== Պատմություն== |
== Պատմություն== |
16:38, 20 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Եվրասիա միջազգային համալսարան | |
---|---|
Հապավում | ԵՄՀ |
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | Eurasia International University |
Նախկին անվանումներ | Մխիթար Գոշ համալսարան |
Կարգախոս | Մեր ձեռքը դարի զարկերակին է |
Հիմնադրված է | 1996 |
Ռեկտոր | Սուրեն Օհանյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Ազատության 24/2, Երևան |
Կայք | eiu.am |
Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում, որն իրականացնում է ուսուցում կրթական 3 մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Բուհն ապահովում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա-հեռավար ուսուցում: Հիմնադրվել է 1996 թվականին: Հանդիսանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպթության (UNESCO) Համալսարանների Միջազգային Միության (IAU) անդամ[1]։
Պատմություն
Հիմնադրվել է 1996 թվականին: 2002 թվականի մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ, ստացել է պետական հավատարմագիր: Իրականացնում է կրթություն ՀՀ որակավորումների ազգային շրջանակի VI`բակալավր, VII`մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) մակարդակներում: 2005 թվականից անցում է կատարել ուսուցման կրեդիտային համակարգի (ECTS): Նույն թվականից սկսած՝ բուհը հետևում է միջազգայնացման իր ռազմավարությանը, ակտիվորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ, անդամակցում միջազգային դրամաշնորհային ծրագրերին և դրանց շրջանակներում իրականացնում միջազգային ծրագրեր տարբեր մակարդակներում՝ ուսանողների փոխանակում, դասախոսների և վարչական աշխատողների վերապատրաստում: 2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից՝ գնահատելով համալսարանի գործունեության համապատասխանությունը նոր ազգային և եվրոպական չափանիշներին (ESG -European Standards and Guidlines)[2]:
Ֆակուլտետներ
- Կառավարում
- Դեղագիտություն
- Իրավագիտություն
- Տեղեկատվական համակարգեր
- Ֆինանսներ
- Լրագրություն
- Օտար լեզուներ
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Փոխանակման ծրագրեր
2011 թվականից ի վեր Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցում է «Էրազմուս Մունդուս» երեք ծրագրերի կոնսորցիումներում․ ALRAKIS I, ALRAKIS II և MID: Ծրագրերի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով համալսարանը Եվրամիության կողմից կրթաթոշակներ ստանալու հնարավորություն է ընձեռում: 2015 թվականից ԵՄ կողմից իրականացվող բոլոր ծրագրերը վերանվանվել են և այժմ իրականացվում են «Էրազմուս +» անվանման ներքո։
Էրազմուս +
ԵՄՀ-ի եւ «Էրազմուս +»-ի համագործակցության արդյունքում այս պահին Եվրամիության հովանավորմամբ հասանելի են փոխանակման 6 ծրագիր հետևյալ ուսումնական հաստատություններում՝
- Վարշավայի բնական գիտությունների համալսարան
- Վարշավայի տնտեսագիտության համալսարան
- Թուրքիայի մերձավոր արևելքի համալսարան
- Չեխիայի Մասարիկ համալսարան
- Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարան
- Տեսալոնիկի Արիստոտել համալսարան[3]:
Տես նաև
Հայաստանի Բարձրագույն Ուսումնական Հաստատությունների ցանկ
Պատկերասրահ
-
ԵՄՀ միջանցքը
-
ՀՀ ԿԳ նախարար՝ Լ. Մկրտչյանը ԵՄՀ ռեկտոր՝ Ս. Օհանյանի և ուսանողների հետ
-
ԵՄՀ շենքի ճակատային հատվածը