«Կապվածություն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Կապվածությունը''' մտերիմ, միջանձնային հարաբերությունների զարգացման գործընթացն է: Ավելի հաճախ...»: |
(Տարբերություն չկա)
|
16:42, 22 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ
Կապվածությունը մտերիմ, միջանձնային հարաբերությունների զարգացման գործընթացն է: Ավելի հաճախ այն լինում է ընտանիքի անդամների կամ ընկերների միջև[1], սակայն կարող է ձևավորվել նաև տարբեր խմբերի մեջ, ինչպիսիք են օրինակ սպորտային ակումբները կամ միասին շատ ժամանակ անցկացնող մարդկանց միջև: Կապվածությունը հասարակական գործընթաց է, սակայն տարբերվում է պարզապես փոխադարձ հավանությունից:
Կապվածությունը բնութագրվում է այնպիսի զգացմունքների առաջացմամբ, ինչպիսիք են մտերմությունը և վստահությունը: Ցանկացած երկու մարդիկ, ովքեր միասին ժամանակ են անցկացնում, կարող են ձևավորել կապվածություն[2]:
Կապվածության ձևավորում
Մարդկային առաջին կապվածությունները առաջանում են երեխաների մոտ իրենց ծնողների նկատմամբ, իսկ ավելի ուշ` նրանց դաստիարակման վրա ազդեցություն ունեցող այլ մարդկանց հանդեպ: Հոգեբանների մոտ տարածված է այն կարծիքը, որ եթե նման սկզբնական կապվածությունների ձևավորումը ինչ-ինչ պատճառներով դժվարացված կամ անհնարին է, ապա հասուն մարդը չի կարող լիակատար կապվածություն ձեռք բերել և այլ մարդկանց նկատմամբ, ինչը լրջորեն խաթարում է նրա հասարակայնացման գործընթացը և կարող է հակասոցիալական անձնային խանգարման պատճառ հանդիսանալ[3]:
Ծնողական կապվածություն
Մայրական կապվածություն
Մարդկային բոլոր կապվածություններից ամենաուժեղներից մեկը մայրական կապվածությունն է: Այն սկսվում է զարգանալ հղիության ժամանակ. հղիությունից հետո կաթով կերակրման ժամանակ օքսիտոցինի արտադրությունը մեծացնում է պարասիմպաթիկ գործունեությունը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է տագնապը և խթանում կապվածության մեծացմանը մոր և նորածնի միջը: Ընդհանուր առմամբ մայրական օքսիտոցինի շրջանառությունը կարող է հոգատար վարքագիծ առաջացնել կաթնասունների մոտ իրենցից ավելի փոքր տեսակների հանդեպ:
Կրծքով կերակրումը ամրացնում է վաղ մայրական կապվածությունը հպումների, պատասխանների և հայացքների միջոցով[4]:
Հայրական կապվածություն
Ի տարբերություն մայրական կապի` հայրական կապերը տատանվում են` կախված երեխայի զարգացման շարունակականությունից: Փաստացիորեն, շատ երեխաներ այժմ մեծանում են հայրազուրկ և ընդհանրապես չեն զգում հայրական կապվածություն: Ընդհանուր առմամբ, ավելի ուշ հայրական կապվածությունն ավելի դոմինանտ է դառնում երեխայի համար: Հայր-երեխա կապվածության հիման վրա երեխայի մոտ հարգանք է առաջանում այնպիսի թեմաների հանդեպ, ինչպիսիք են քաղաքականությունը կամ փողը, մինչդեռ մայր-երեխա կապվածությունը կարող է հետաքրքրություն առաջացնել այնպիսի երևույթների հանդեպ, ինչպիսիք են կրոնական հայացքները կամ ընդհանուր աշխարհայացքը կյանքում[5]:
Կապվածության տեսակներ
- Անվտանգ կապվածություն` առողջ կապ մոր և երեխայի մեջ: Ծնողը կամովին և անընդմեջ կենտրոնացած է երեխայի վրա: Երեխան հանգիստ, ուրախ է, նրան հեշտ է հանգստացնել, իսկ մեծանալով նա հեշտորեն է էմոցիոնալ կերպով հարմարվում:
- Խուսափող կապվածություն` առաջանում է ծնողի կամ ծնողների կողմից երեխայի հանդեպ մշտական էմոցիոնալ անտեսման հետևանքով: Երեխան մեծանալով կախվածություն է ունենում շրջապատի կարծիքից, հակված է չգնահատել մոտ հարաբերությունները:
- Անհամապատասխան կապվածություն` առաջանում է երեխային մշտապես վախի մթնոլորտի և ճնշման մեջ պահելու արդյունքում: Երեխան վատ է կառավարվում, ագրեսիվ է, իսկ մեծանալով շատ մեծ դժվարությամբ է հարաբերությունների մեջ մտնում շրջապատի հետ[6]:
Ծանոթագրություններ
- ↑ Webster's New World College Dictionary 1971.
- ↑ The Free Dictionary
- ↑ Նենսի Մաք-Ուիլիամս, «Հոգեբանական վերլուծություն»
- ↑ Cesk, Cas Lek. (2000). "Մայրական կապվածության զարգացումը հղիության ընթացքում." 19 Jan ; 139(1): 5–8.
- ↑ Rossi, A. & Rossi, P. (1990). Of Human Bonding: Parent Child Relations Across the Life Course. Chicago: Aldine. 0-202-30361-6
- ↑ Рапсон Д., Инглиш К., 2014, էջ 24