«Իգուասու (ջրվեժ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 25. | Տող 25. | ||
}} |
}} |
||
'''Իգուասու, ('''իսպ'''.''' ''Cataratas del Iguazú,'' գուարանի''՝Chororo Yguasu,'' պորտուգալերեն''՝ Cataratas do Iguaçu'' ''')''' ջրվեժ Արգենտինայի [[Միսիոնես]] նահանգի և Բրազիլիայի [[Պարանա (նահանգ)|Պարանա]] նահանգի սահմանին: Այն լայնությամբ աշխարհի ամենամեծ ջրվեժն է:<ref name="SATravel2">{{cite web|url=http://gosouthamerica.about.com/cs/southamerica/a/IguazuFalls.htm|title=Iguazu Falls|author=Bonnie Hamre|work=About.com Travel}}</ref> Ջրվեժը գետը բաժանում է 2 մասի՝ Վերին և Ստորին Իգուասու: Իգուասու գետը սկիզբ է առնում Կուրիտիբա քաղաքի մոտ: Գետի հունի մեծ մասը գտնվում է [[Բրազիլիա]]<nowiki/>յում, սակայն ջրվեժի մեծ մասը [[Արգենտինա]]<nowiki/>յի տարածքում է: |
'''Իգուասու, ('''իսպ'''.''' ''Cataratas del Iguazú,'' գուարանի''՝Chororo Yguasu,'' պորտուգալերեն''՝ Cataratas do Iguaçu'' ''')''', ջրվեժ Արգենտինայի [[Միսիոնես]] նահանգի և Բրազիլիայի [[Պարանա (նահանգ)|Պարանա]] նահանգի սահմանին: Այն լայնությամբ աշխարհի ամենամեծ ջրվեժն է:<ref name="SATravel2">{{cite web|url=http://gosouthamerica.about.com/cs/southamerica/a/IguazuFalls.htm|title=Iguazu Falls|author=Bonnie Hamre|work=About.com Travel}}</ref> Ջրվեժը գետը բաժանում է 2 մասի՝ Վերին և Ստորին Իգուասու: Իգուասու գետը սկիզբ է առնում Կուրիտիբա քաղաքի մոտ: Գետի հունի մեծ մասը գտնվում է [[Բրազիլիա]]<nowiki/>յում, սակայն ջրվեժի մեծ մասը [[Արգենտինա]]<nowiki/>յի տարածքում է: |
||
«Իգուասու» անունը ծագել է [[տուպի-գուարանի]] լեզվի «''y»'' բառից, որը նշանակում է ջուր, և «''ûasú»'' բառից, որը նշանակում է մեծ: <ref name="SATravel">{{cite web|url=http://gosouthamerica.about.com/cs/southamerica/a/IguazuFalls.htm|title=Iguazu Falls|author=Bonnie Hamre|work=About.com Travel}}</ref> Ըստ լեգենդի՝ մի աստված պատրաստվում էր ամուսնանալ Նաիպի անունով մի գեղեցիկ կնոջ հետ, ով իր մահկանացու սիրեցյալի՝ Տարոբայի հետ մակույկով փախչում է: Կատաղությունից աստված գետը մասնատում է՝ ստեղծելով ջրվեժներ, և սիրեցյալներին դատապարտում է հավերժ անկման: Ջրվեժն առաջին անգամ հայտնաբերել է իսպանացի նվաճող [[Ալվար Նունես Կաբեսա դե Վական|Ալվար Նունես Կաբեսա դե Վակա]]<nowiki/> |
«Իգուասու» անունը ծագել է [[տուպի-գուարանի]] լեզվի «''y»'' բառից, որը նշանակում է ջուր, և «''ûasú»'' բառից, որը նշանակում է մեծ: <ref name="SATravel">{{cite web|url=http://gosouthamerica.about.com/cs/southamerica/a/IguazuFalls.htm|title=Iguazu Falls|author=Bonnie Hamre|work=About.com Travel}}</ref> Ըստ լեգենդի՝ մի աստված պատրաստվում էր ամուսնանալ Նաիպի անունով մի գեղեցիկ կնոջ հետ, ով իր մահկանացու սիրեցյալի՝ Տարոբայի հետ մակույկով փախչում է: Կատաղությունից աստված գետը մասնատում է՝ ստեղծելով ջրվեժներ, և սիրեցյալներին դատապարտում է հավերժ անկման: Ջրվեժն առաջին անգամ հայտնաբերել է իսպանացի նվաճող [[Ալվար Նունես Կաբեսա դե Վական|Ալվար Նունես Կաբեսա դե Վակա]]<nowiki/>ն 1541 թվականին: |
||
[[File:Iguazu falls-1.JPG|thumb|left|Իգուասու ջրվեժ]] |
[[File:Iguazu falls-1.JPG|thumb|left|Իգուասու ջրվեժ]] |
06:28, 30 Օգոստոսի 2017-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իգուասու (այլ կիրառումներ)
Իգուասու | |
---|---|
Cataratas del Iguazu | |
Տեսակ | ջրվեժ, տեսարժան վայր և horseshoe waterfall? |
Երկիր | Արգենտինա |
Վարչատարածքային միավոր | Միսիոնես և Պարանա |
Աշխարհագրական տեղադրություն | Արգենտինա Բրազիլիա |
Մասն է | Իգուասու |
Ջրածախս | 1756 մ³/վ |
Բարձրություն (ԲԾՄ) | 180 մետր |
Հարաբերական բարձրություն | 82 մետր |
Երկարություն | 82 |
Լայնություն | 4000 |
Պահպանման տարածք | Իգուասու և Իգուասու |
Իգուասու, (իսպ. Cataratas del Iguazú, գուարանի՝Chororo Yguasu, պորտուգալերեն՝ Cataratas do Iguaçu ), ջրվեժ Արգենտինայի Միսիոնես նահանգի և Բրազիլիայի Պարանա նահանգի սահմանին: Այն լայնությամբ աշխարհի ամենամեծ ջրվեժն է:[1] Ջրվեժը գետը բաժանում է 2 մասի՝ Վերին և Ստորին Իգուասու: Իգուասու գետը սկիզբ է առնում Կուրիտիբա քաղաքի մոտ: Գետի հունի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում, սակայն ջրվեժի մեծ մասը Արգենտինայի տարածքում է:
«Իգուասու» անունը ծագել է տուպի-գուարանի լեզվի «y» բառից, որը նշանակում է ջուր, և «ûasú» բառից, որը նշանակում է մեծ: [2] Ըստ լեգենդի՝ մի աստված պատրաստվում էր ամուսնանալ Նաիպի անունով մի գեղեցիկ կնոջ հետ, ով իր մահկանացու սիրեցյալի՝ Տարոբայի հետ մակույկով փախչում է: Կատաղությունից աստված գետը մասնատում է՝ ստեղծելով ջրվեժներ, և սիրեցյալներին դատապարտում է հավերժ անկման: Ջրվեժն առաջին անգամ հայտնաբերել է իսպանացի նվաճող Ալվար Նունես Կաբեսա դե Վական 1541 թվականին:
Աշխարհագրական դիրք
Իգուասու ջրվեժը գտնվում է այն վայրում, որտեղ Իգուասու գետը Պարանա բարձրավանդակի վրայից 23 կմ բարձրությունից կտրուկ թափվում է Պարանա գետի վրա: [3] Բազմաթիվ կղզիներ ջրվեժը բաժանում են մանր ջրվեժների, որոնց թիվը տատանվում է 150-300-ի սահմանում: Գետի հոսքի գրեթե կեսը թափվում է «Սատանայի կոկորդ» կոչվող նեղ անդունդի մեջ: «Սատանայի կոկորդ»-ը Ս- աձև տեսք ունի: Փոքր ջրվեժներից որոշներին տրվել են տեղանուններ, ինչպես օրինակ՝ Սան Մարտինի ջրվեժ, Բոսսետտի ջրվեժ և այլն:
Արգենտինայի և Բրազիլիայի միջև ջրվեժի բաշխումը
Բրազիլիայի և Արգենտինայի միջև սահմանը անցնում է «Սատանայի կոկորդ» կոչվող անդունդով: Աջ կողմում՝ Բրազիլիայի սահմանի վրա է գտնվում ջրվեժի մոտ 20%-ը, իսկ ձախ կողմը՝ ջրվեժի մոտ 80% - ը գտնվում է Արգենտինայի տարածքում:
Զբոսաշրջություն
Իգուասու ջրվեժի մոտակայքում գտնվում են 2 խոշոր օդանավակայաններ՝ Արգենտինայի Կատարաս դել Իգուասու միջազգային օդանավակայանը և Ֆոս դու Իգուասու միջազգային օդանավակայանը: Արգենտինայի օդանավակայանը գտնվում է Իգուասու քաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա, բայց ջրվեժի մոտ գտնվող հյուրանոցներին ավելի մոտ է, քան Բրազիլական կողմը: [4] Օդանավակայանում տաքսու և ավտոբուսի ծառայություններ կան: Բրազիլիայի օդանավակայանը գտնվում է Բրազիլիայի, ջրվեժի և Ֆոս դու Իգուասու օդանավակայանի միջև: [5]
Հասանելիություն
Ջրվեժ կարելի է հասնել 2 քաղաքների միջոցով, որոնք գտնվում են ջրվեժի երկու կողմերում: Այդ քաղաքներն են Պուերտո Իգուասուն Արգենտինայում և Ֆոս դու Իգուասուն Բրազիլիայում: Ջրվեժը կիսվում է Բրազիլիայի և Արգենտինայի ազգային պարկերի միջև: Այդ երկու պարկերը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս են դարձել համապատասխանաբար 1984 և 1987 թվականներին: [6]
Բրազիլիայում ազգային պարկ ստեղծելու նպատակն էր հետագա սերունդներին չաղճատված մի վայր թողնել և պահպանել Իգուասու ջրվեժը: Բրազիլական կողմում կիրճի երկայնքով դեպի «Սատանայի կոկորդ» տանող ճանապարհ կա: Բրազիլիայում թույլատրվում են ուղղաթիռով պտույտները ջրվեժի վրայով, այն բարձրությունից տեսնելու համար, սակայն Արգենտինայում դա չի թույլատրվում, քանի որ համարվում է, որ ուղղաթիռը վնասում է բուսական և կենդանական աշխարհը: [7] Ֆոս դու Իգուասու օդանավակայանից ջրվեժ կարելի է հասնել տաքսիով կամ ավտոբուսով, որոնք տանում են մինչև պարկի մուտքը: Թե Բրազիլիայում և թե Արգենտինայում մուտքը վճարովի է: Պարկի ներսում ևս կան ավտոբուսներ, որոնցով կարելի է ուղևորվել դեպի ջրվեժի ցանկացած կետ: Արգենտինական կողմի պարկում կա գնացք, որը բավականին նման է Դիսնեյի կենդանիների թագավորությունում գործող գնացքին: Գնացքը ուղևորներին տանում է մինչև «Սատանայի կոկորդ»-ի մուտքի մոտ, ինչպես նաև մինչև վերին և ստորին արահետներ: Պասեո Գարգանտա դել Դիաբլոն 1 կմ երկարություն ունեցող արահետ է, որ տանում է դեպի «Սատանայի կոկորդ»-ի վրայով թափվող ջրվեժի մոտ: Վերջինս Իգուասուի ամենաբարձր ջրվեժն է: Արգենտինական կողմում կան նաև նավակներ, որոնք այցելուներին կարող են հասցնել ջրվեժին շատ մոտ:
Բրազիլական տրանսպորտային համակարգը թույլ է տալիս այցելուների քանակը մեծացնել՝ միևնույն ժամանակ պակասեցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, քանի որ այնտեղ գործող փոխադրամիջոցները մեծ չափեր ունեն և թույլ են տալիս միանգամից 72 ուղևոր տեղափոխել: Ավտոբուսները երկհարկանի են, դրանց վերևի հարկը բացօթյա է, որն էլ թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը, կենդանական և բուսական աշխարհը:
Ծանոթագրություններ
- ↑ Bonnie Hamre. «Iguazu Falls». About.com Travel.
- ↑ Bonnie Hamre. «Iguazu Falls». About.com Travel.
- ↑ «Iguaçu Falls». Encyclopædia Britannica (Encyclopædia Britannica Online Library ed.). 2011. Վերցված է 15 April 2011-ին.
- ↑ «Travel to Puerto Iguazu». LATAM (English). Վերցված է 19 January 2017-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Travel to Foz Do Iguaçu». LATAM (English). Վերցված է 19 January 2017-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ UNESCO World Heritage Centre. «UNESCO World Heritage Centre - World Heritage List». unesco.org.
- ↑ «IguazuFalls.com Helicopter Ride». IguazuFalls.com. Վերցված է 2017-01-23-ին.