«Ջիմի Ուայթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 30. Տող 30.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Սնուկերիստներ այբբենական կարգով]]

07:39, 4 Հուլիսի 2017-ի տարբերակ

Ջիմի Ուայթ
Ազգությունըանգլիացի
Քաղաքացիություն Անգլիա
ՄականունՓոթորիկ
Ծննդյան թիվմայիսի 2, 1962 (61 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիր, Անգլիա
Պրոֆեսիոնալ կարիերա1980-
Ամենաբարձր վարկանիշ2-ին (1987/88-1988/89)
Ներկայիս վարկանիշ94 (2017 թվականի մայիսի 2-ի դրությամբ)
Մրցանակային գումարը£4 712 90[1]
Ամենաբարձր բրեյկ147 (1992 թվականի աշխարհի առաջնություն)
Սենչուրիի քանակը315[2]

Ջիմի Վարեն Ուայթ, Բրիտանական Կայսրության խորհրդի անդամ (մայիսի 2, 1962(1962-05-02)[3], Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նախկին պրոֆեսիոնալ սնուկերիտ: Նրան տրվել է «Հողմապտույտ» մականունը նրա սահուն, հարձակվողական ոճի համար: Ուայթը 6 անգամ խաղացել է Աշխարհի առաջնության եզրափակչում, 1980 թվականին դարձել է սիրողական սնուկերի աշխարհի առաջնության, 2009 թվականին Վեց կարմիր գնդով սնուկերի աշխարհի առաջնության, 2010 թվականին Մեծահասակների աշխարհի առաջնության չեմպիոն և 1984 թվականին` Աշխարհի կրկնակի չեմպիոն Ալեքս Հիգինսի հետ միասին:

Բացի աշխարհի առաջնությունների մրցանակներից` Ուայթը հաջողություններ է արձանագրել նաև այնպիսի մրցաշարերում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի առաջնությունը, Մասթերսը և Ազգերի գավաթը: Երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում և Բրիտանիայի առաջնությունում: Ուայթը նաև առաջին ձախլիկ խաղացողն է և ընդհանուր երկրորդ խաղացողը , ով գրանվել է մաքսիմում քանակությամբ բրեքեր Աշխարհի առաջնության ժամանակ:

Կենսագրություն

Ուայթը ծնվել է Անգլիայում` Լոնդոնում` Թութինգ շրջանի Սթրեթբուրն փողոցում և սովորել է Հիլքրոֆթ Կոմպրեհենսիվում (ավելի ուշ անվանափոխվել է Բևին քոլռջում): Նա երբեք ակադեմիական հաջողության չի հասել, քանի որ 8-9 տարեկան հասակից սկսած հաճախ էր բաց թողնում դպրոցի դասերը` ավելի ու ավելի շատ ժամանակ անցկավնելով "Zans"-ում` Թեդ Զանոնչելիի սնուկերի սրահում: Ակումբը Թեդի մահից հետո` 1978 թվականին, փոխանցվեց իր աղջկան: Հենց այդ ժամանակ էր, որ Ուայթը հանդիպեց Թոնի Մեոյին, ում հետ նա շատ այլ վայրերում խաղադրույքային խաղերում պետք է մրցեր[5]: Նրա սնուկերիստական հմտությունների շնորհիվ նա սիրողական սնուկերիստների շրջանում հաջողությունների հասավ: 1979 թվականին Անգլիայի սիրողական առաջնությունը հաղթելուց մեկ տարի հետո նա 18 տարեկան հասակում դարձավ Անգլիայի սիրողական առաջնության ամենաերիտասարդ հաղթողը: Ռեկորդը մինչ այժմ գերազանցել են Յան Փրիսը և Հուսեն Վաֆաեյը:

Ծանոթագրություններ

  1. «Career-total Statistics for Jimmy White - Professional». CueTracker Snooker Results & Statistics Database. Վերցված է 14 April 2015-ին.
  2. «Centuries». Pro Snooker Blog. Վերցված է 31 July 2016-ին.
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 https://www.swlondoner.co.uk/sport/27112014-tootings-jimmy-white-still-believes-can-win-titles-faces-tough-ding-match/ — 2014.
  5. White, Jimmy; Kingsland, Rosemary (1998). Behind the White Ball: My Autobiography. London: Hutchinson. ISBN 0-09-180126-5.