«Ելք (կուսակցությունների դաշինք)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 1. | Տող 1. | ||
'''«ԵԼՔ» դաշինք''', գործող |
'''«ԵԼՔ» դաշինք''', գործող ընդդիմադիր քաղաքական դաշինք [[Հայաստան]]ում։ Դաշինքը ստեղծվել է [[2016]] թվականի [[դեկտեմբերի 12]]-ին<ref>[http://www.civilnet.am/news/2016/12/12/%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8-%D6%87-%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6/305097 Լուսավոր Հայաստանը, Քաղաքացիական պայմանագիրը և Հանրապետությունը համաձայնագիր ստորագրեցին]</ref>՝ «Քաղաքացիական պայմանագիր», [[«Լուսավոր Հայաստան» կուսակցություն|«Լուսավոր Հայաստան»]] և «Հանրապետություն» կուսակցությունների ստորագրած համաձայնագրով։ Դաշինքի անվանումը հրապարակվել է նույն թվականի [[դեկտեմբերի 23]]-ին<ref>[http://www.civilnet.am/news/2016/12/23/%D4%B5%D5%AC%D6%84-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B8%D6%82-%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%A7/305833 «Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է]</ref>։ |
||
== Անվանում == |
== Անվանում == |
18:59, 25 Մարտի 2017-ի տարբերակ
«ԵԼՔ» դաշինք, գործող ընդդիմադիր քաղաքական դաշինք Հայաստանում։ Դաշինքը ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին[1]՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ստորագրած համաձայնագրով։ Դաշինքի անվանումը հրապարակվել է նույն թվականի դեկտեմբերի 23-ին[2]։
Անվանում
Դաշինքի անվան հիմքում հայերեն «Ելք» բառն է, որը նշանակում է դժվար կացությունից՝ անհաջողությունից և այլն ազատվելու հնարավորություն՝ միջոց[3]։ Դաշինքի հիմնադիրներից Նիկոլ Փաշինյանն այն բացատրում է որպես Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն՝ միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի[4]։
Մասնակցությունը ՀՀ խորհրդարանական ընտրություններին
2017
Դաշինքը ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Հայաստանի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։ «ԵԼՔ»-ը գրանցվելու համար ԿԸՀ֊ին փաստաթղթերը հանձնել է 2017 թվականի փետրվարի 16-ին՝ միարժամանակ հրապարակելով համամասնական ցուցակի առաջին 9 անդամների անունները[5]։ Դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը որոշվել է քվեարկությամբ[6][7]։ Այն գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկորդրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն է, երրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը։ Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 121 անձ, որոնցից 112-ը նաև տարածքային թեկնածուներ են։ Դաշինքը ընտրությունների նախընտրական ծրագիրը հրապարակել է մարտի 5-ին[8]։ Կարգախոսն է «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»[9]։
Հայտարարություններ
«ԵԼՔ» դաշինքը 2017 թվականի փետրվարի 8-ին հայտարարությամբ դատապարտեց Բելառուսի կողմից հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնում[10] Ադրբեջանին և կոչ արեց Բելառուսից հետ կանչել ՀՀ դեսպանին[11]։
Արտաքին հղումներ
- ԵԼՔ» դաշինքի մասին հրապարակումներ http://www.aravot.am կաքում
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայք
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայք
Ծանոթագրություններ
- ↑ Լուսավոր Հայաստանը, Քաղաքացիական պայմանագիրը և Հանրապետությունը համաձայնագիր ստորագրեցին
- ↑ «Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է
- ↑ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&query=%D4%B5%D5%AC%D6%84 Արդի հայերենի բացատրական բառարան Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976
- ↑ Ինչու ԵԼՔ դաշինք. Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը
- ↑ «Ելք» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը՝ նշելով 9 տեղերը զբաղեցրած անձանց անունները
- ↑ «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը
- ↑ «Ելք» դաշինքի ցուցակը կգլխավորի էդմոն Մարուքյանը
- ↑ ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագիրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքում
- ↑ «Ելք»-ն ԱԺ ընտրություններին հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով
- ↑ Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին
- ↑ «Ելք» դաշինք. ՀՀ-ն պետք է հետ կանչի Բելառուսում իր դեսպանին