«Միջերկրական ծովի կախարդը (մինի-սերիալ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 42. | Տող 42. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
|||
{{Արտաքին հղումներ}} |
|||
[[Կատեգորիա:Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ]] |
[[Կատեգորիա:Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ]] |
18:32, 5 փետրվարի 2017-ի տարբերակ
Միջերկրական ծովի կախարդը անգլ.՝ Earthsea | |
---|---|
Երկիր | Կանադա ԱՄՆ |
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա, արկածային հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Հիմք | A Wizard of Earthsea? և The Tombs of Atuan? |
Թվական | դեկտեմբերի 13, 2004 և սեպտեմբերի 3, 2005[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Robert Lieberman? |
Պրոդյուսեր | Լոուրենս Բենդեր |
Սցենարի հեղինակ | Gavin Scott? |
Դերակատարներ | Շոն Էշմոր, Քրիստին Քրոյկ, Դենի Գլովեր, Իզաբելլա Ռոսսելլինի, Սեբաստիան Ռոշե, Քրիս Գոթյե և Alan Scarfe? |
Երաժշտություն | Jeff Rona? |
Կինոընկերություն | Sonar Entertainment և Syfy |
Տևողություն | 180 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Երկրածովի կախարդը» (անգլ.՝ Legend of Earthsea), մինիսերիալ (2 սերիա), նկարահանված է Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինի «Երկրածովի կախարդը» և «Ատուանի Դամբարանը» գրքերի հիման վրա: Պրեմիերան կայացել է Syfy Universal ալիքում 2004 թվականի դեկտեմբերին:
Սյուժե
Գյուղացի երիտասարդ Գեդի վրա հարձակվում է Տայգատի՝ նվաճող-թագավորի զորքը: Գեդը հանկարծակի ցուցադրում է իր կախարդելու ունակությունը, որի օգնությամբ խաբում է թշնամուն և նետում նրանց անդունդը: Նա և նրա համագյուղացիները վախենում են իր ունակությունից: Գեդը ուսումի է անցնում կախարդ Օգիոնի մոտ, ով նրան պատմում է Երկրածովի կախարդանքի գլխավոր սկզբունքը՝ ամեն ինչ և բոլորը ունեն իրենց իրական անունը, պետք է միայն այն իմանալ: Գեդին իրական անունը տալիս է Օգիոնը:
Այդ ժամանակ թագավոր Տայգատը իր սիրուհու՝ Կոսսիլի օգնությամբ հուսով է մուտք գործել քրմուհիների՝ դամբարանների պահապանների միաբանության գաղտնիքի մեջ: Այդ կատակոմբներում հնուց ի վեր փակված են անանուն սատանաներ, ովքեր սպառնում են աշխարհին: Տայգատը համոզված է, որ Անանուները ուժ են, ովքեր ունակ են իրեն օգնել գրավել ամբողջ աշխարհը: Կոսսիլը թույն է տալիս մայրապետին և անում ամեն ինչ, որպեսզի դառնա նրա հետևորդը: Բայց ի զայրութ դավադիրների մայրապետը ընտրում է երիտասարդ, անմեղ և ընդունակ քույր Թենարին: Թենարին նա ցույց է տալիս լաբիրինթի ճանապարհը դեպի այնտեղ, որտեղ փակված են Անանուները:
Ուսումը շարունակելու համար Գեդը մեկնում է Ռոք կզղի և ընդունվում է կախարդների ակադեմիա: Այնտեղի աշակերտների մեջ նա գտնում է ինրպես հավատարիմ ընկերներ՝ Վետչին, այնպես էլ հակառակորդներ՝ Ջասպերին: Հենց Ջասպերն է հրահրում Գեդին կիրառել արգելված կախարդանքը, որի հետևանքով երկիր է դուրս գալիս սատանա: Այդ խախտումի համար Գեդին հեռացնում են ակադեմիայից: Սատանան Գեդին հետևում է ամբողջ աշխարհով, նրա հետ մտնում է պայքարի մեջ, սպանում է նրա ընկերներին: Գեդը միջոց է փնտրում, որպեսզի ազատվի անեծքից: Աստիճանաբար նա հասկանում է, որ հրեշը, ով նրան հետապնդում է՝ իր արտացոլանքն է: Վիշապը ասում է, որ Գեդը նրանից կարող է ազատվել Ատուանա Տաճարում:
Անհամբեր Տայգատը Ջասպերի օգնությամբ գրավում է Ռոք կզղին և նրան նշանակում է գլխավոր մոգ: Հետո նա գրավում է քրմուհիների տաճարը և փորձում է ստիպել Թենարին ցույց տալ ճանապարհը դեպի Անանունները: Այնտեղ է ձգտում նաև Գեդը, ով և օգնում է աղջկան փախչել: Տայգատը փորձում է ազատել Անանուններին, բայց արդյունքում զոհվում է: Դամբարանի խորքում Գեդը դեմ դիմաց հանդիպում է իր վախին՝ սատանային և անվանում է նրա իրական անունը: Դա Գեդի իրական անունն է:
Գեդի և Թենարի խիզախությունը դարերով վտարում է սատանաներին երկրից:
Դերսանական կազմ
Դերասան | Դեր |
---|---|
Շաուն Աշմոր | Գեդ |
Քրիստին Քրոյկ | Թենար |
Իզաբելլա Ռոսսելլինի | մայրապետ Թար |
Դենի Գլովեր | Օգիոն |
Սեբաստիան Ռոշե | Տայգատ |
Քրիս Գոթյե | Վեթչ՝ Գեդի համադասարանցին և ընկերը |
Ջենիֆֆեր Քելվերթ | Կոսսիլ |
Էմիլի Հեմփշիր | Ռոզա |
Մարք Հիլդրեթ | Ջասպեր |
Ալան Սքարֆ | Նեմմերլ՝ Ռոք կղզում գտնվող ակադեմիայի գլխավոր մոգ |
Ալեսսանդրո Ջուլիանի | Սքիորչ՝ Գեդի ընկերը, ում կերպարն ընդունել էր Գեբբեթը |
Ծանոթագրություններ
|