«Ջրաբերդի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն
Տող 86. | Տող 86. | ||
# Մեջլում Քաջ որդի (1783-1796) |
# Մեջլում Քաջ որդի (1783-1796) |
||
# Ռոստոմ Քաջ որդի (1796-1798) |
# Ռոստոմ Քաջ որդի (1796-1798) |
||
# Հաթամ որդի (1798- |
# Հաթամ որդի (1798-1814) |
||
# Հովհաննես (մելիք Վանի) (1766-1854) |
|||
== Տես նաև == |
== Տես նաև == |
21:53, 13 հունվարի 2017-ի տարբերակ
Մասն է | Խամսայի մելիքություններ |
---|---|
Կարգավիճակ | Մելիքություն |
Վարչկենտրոն | Ջրաբերդ |
Ջրաբերդի մելիքություն, ավատատիրական իշխանություն պատմական Արցախ նահանգի հյուսիսում՝ Ջրաբերդ գավառում (16-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ)։
Պատմություն
Ուշ միջնադար
Ջրաբերդի մելիքությունը եղել է Ղարաբաղի կուսակալության (1524-1722), ապա՝ Ղարաբաղի խանության (1747-1806) կազմում։ 1724-1731 թվականների Արցախի ազատագրական պայքարից հետո կազմել է հայկական ինքնուրույն միավորի՝ Խամսայի մելիքությունների միության մասը։
Ջրաբերդի մելիքության առաջին տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են Հասան-Ջալալյաններից։ Իշխանանիստ կենտրոնը Ջրաբերդ ամրոցն էր։
17-րդ դարի վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մելիքության մի մասը։ Այստեղ էր Երից Մանկանց վանքը (17-րդ դարի կեսից մինչև 1800 թվականը եղել է հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստ), ինչպես նաև միջնադարյան Արցախի երկու նշանավոր վանական համալիրներից Դադիվանքը։
Նոր ժամանակներ
Ջրաբերդի մելիքությունը մասնակցել է 18-րդ դարի առաջին երեսնամյակին Արցախում բռնկված ազգային-ազատագրական պայքարին։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին հասցեագրած 1721 թվականի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։
Եսայու հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար Իրանի Նադիր շահից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել Գանձակի խանությունում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թվականին) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։
Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառ (այժմ՝ Շաքի)։
Ջրաբերդի մելիքության վերջին իշխանները Աթաբեկյաններն էին: 1814 թ. մելիքությունը անցավ իշխան Հովհաննես Աթաբեկյանին (Մելիք-Վանի Աթաբեկյան), որը տիրեց Ջրաբերդին մինչև իր մահը՝ 1854 թ. մարտի 7-ը: Մելիք Վանի Աթաբեկյանի մահվանից հետո, Ռուսական կայսրությունը լուծարեց մելիքությունները հյուսիս-արևելյան Հայաստանի ամբողջ տարածքում:
Մելիքներ
- Եսայի (մոտ 1680-1710)
- Ալաղուլի եղբայր (մոտ 1710 - ուղ. 1750)
- Հաթամ եղբայր (1750-1783)
- Մեջլում Քաջ որդի (1783-1796)
- Ռոստոմ Քաջ որդի (1796-1798)
- Հաթամ որդի (1798-1814)
- Հովհաննես (մելիք Վանի) (1766-1854)
Տես նաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |