«Գրաֆիտ»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Հատկությունները *== +== Հատկություններ ==) |
→Հատկություններ: կետադրություն |
||
Տող 3. | Տող 3. | ||
== Հատկություններ == |
== Հատկություններ == |
||
Գրաֆիտն ունի բարձր էլեկտրահաղորդականություն։ Ի տարբերություն նույն բաղադրությունն ունեցող [[ալմաստ]] |
Գրաֆիտն ունի բարձր էլեկտրահաղորդականություն։ Ի տարբերություն նույն բաղադրությունն ունեցող [[ալմաստ]]ի՝ կարծրությունը շատ փոքր է՝ 1-2 ըստ [[Մոհսի սանդղակ]]ի։ Խտությունը 2.08-2.23 գ/սմ<sup>3</sup> է։ |
||
Գրաֆիտը [[թթուներ]]ում չի լուծվում։ Բնության մեջ հանդիպում է [[կավ]]երի և [[երկաթ]]ի օքսիդների խառնուրդի տեսքով։ |
Գրաֆիտը [[թթուներ]]ում չի լուծվում։ Բնության մեջ հանդիպում է [[կավ]]երի և [[երկաթ]]ի օքսիդների խառնուրդի տեսքով։ |
||
==Մատիտներ== |
==Մատիտներ== |
||
[[Պատկեր:Pencils hb.jpg||Graphite pencils|մինի|250px|Գրաֆիտով մատիտներ։]] |
[[Պատկեր:Pencils hb.jpg||Graphite pencils|մինի|250px|Գրաֆիտով մատիտներ։]] |
15:32, 12 հունվարի 2017-ի տարբերակ
Գրաֆիտ (հին հունարեն՝ γράφω-ից՝ գրում եմ), միներալ, ածխածնի ալոտրոպ ձևափոխություններից մեկը։ Ունի շերտավոր կառուցվածք։ Ածխածնի ատոմները գտնվում են sp2 հիբրիդացման մեջ։ Գրաֆիտից պատրաստում են մատիտների միջուկը։
Հատկություններ
Գրաֆիտն ունի բարձր էլեկտրահաղորդականություն։ Ի տարբերություն նույն բաղադրությունն ունեցող ալմաստի՝ կարծրությունը շատ փոքր է՝ 1-2 ըստ Մոհսի սանդղակի։ Խտությունը 2.08-2.23 գ/սմ3 է։
Գրաֆիտը թթուներում չի լուծվում։ Բնության մեջ հանդիպում է կավերի և երկաթի օքսիդների խառնուրդի տեսքով։
Մատիտներ
Թղթի վրա հետք թողնելու ընդունակության շնորհիվ է գրաֆիտն ստացել իր անունը, որը 1789 թ. առաջարկել է գերմանացի միներալաբան Աբրահամ Վերները՝ հին հունարենից թարգմանաբար «գրել, նկարել» նշանակող բառից[1]։
Մատիտի միջուկը սովորաբար պատրաստվում է աղացած գրաֆիտի և կավի խառնուրդից։ Այդպիսի բաղադրություն առաջարկել է Նիկոլա-Ժակ Կոնտեն 1795 թ[2][3]։
Մեր օրերում մատիտների արտադրությունը բնական գրաֆիտի փոքր, բայց կարևոր սպառողն է։ 2011 թ. արտադրված 1.1 միլիոն տոննա գրաֆիտի շուրջ 7%-ն օգտագործվել է մատիտների արտադրությունում։[4]
Ցածրորակ ամորֆ կառուցվածքով գրաֆիտ արդյունահանվում և օգտագործվում է հիմնականում Չինաստանում։
Այլ կիրառություններ
Բնական գրաֆիտը հիմնականում օգտագործվում է ցինկածխածնային մարտկոցներում, էլեկտրական շարժիչների խոզանակների արտադրությունում և ունեն նաև մի քանի այլ մասնագիտական կիրառություն։ Օգտագործվում է նաև աղացած վիճակում։ Նկարչական աշխատանքների ժամանակ տարբեր կարծրություն և որակ ունեցող գրաֆիտներն օգտագործվում են տարբեր երանգներ ստանալու համար[5]։
Ծանոթագրություններ
- ↑ graphite. Encyclopædia Britannica Online.
- ↑ Ritter, Steve (հոկտեմբերի 15, 2001). «Pencils & Pencil Lead». American Chemical Society.
- ↑ «The History of the Pencil». University of Illinois at Urbana–Champaign.
- ↑ «Electric Graphite Growing Demand From Electric Vehicles & Mobile Electronics» (PDF). galaxycapitalcorp.com. հուլիսի 20, 2011.
- ↑ «Module 6: Media for 2-D Art» (PDF). Saylor.org. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրաֆիտ կատեգորիայում։ |