«Հայկազյան դպրոց»–ի խմբագրումների տարբերություն
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Հայկազյան դպրոց (Իրան)»-ից «Հայկազյան դպրոց (Թեհրան)» |
|
(Տարբերություն չկա)
|
13:33, 12 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Հայկազյան դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1870 |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Թեհրան |
Հայկազյան դպրոց, միջնակարգ, երկսեռ դպրոց։ Հիմնադրվել է 1870 թվականին, Թեհրանի Դարվազե Ղազվին թաղամասում՝ արևմտահայ մտավորականներ Միքայել Մարգարյանի, Կարապետ Բազիրկանյանի և Հովսեփ Գասպարյանի նախաձեռնությամբ։ Սկզբնական շրջանում գտնվել է եկեղեցու բակում, 1884 թվականին կառուցվել է առանձին շենք։ 1903 թվականին մասնաճյուղ է բացվել Հասանաբադ թաղամասում։ Մինչև 1906-1907 թվականները եղել է արական, այնուհետե՝ երկսեռ։ 1932-1933 թվականներին նախկին նորջուղայեցի, ապա Հնդկաստանի բնակիչ, բարերար Դավիթ Դավթյանի նյութական օժանդակությամբ կառուցվել է այժմյան «Դավթյան» դպրոցի նոր շենքը, որը 1942 թվականից կոչվել է Քուշեշ-Դավթյան։ Դասավանդվել են հայոց լեզու և գրականություն, պատմություն, պարսկերեն, ֆրանսերեն և հանրակրթական այլ առարկաներ։ Ուսուցումը մինչև ազգային դպրոցների փակումը (1936 թվական) եղել է հայերեն, վերաբացումից հետո՝ պարսկերեն, իսկ հայերենն ուսումնասիրվել է պետական ծրագրից դուրս՝ արտաժամյա։