«Բացարձակ աստղային մեծություն»–ի խմբագրումների տարբերություն
Տող 19. | Տող 19. | ||
: ''H'' = ''M'' − 31,57. |
: ''H'' = ''M'' − 31,57. |
||
Գոյություն ունեն մի շարք հաշվարկված |
Գոյություն ունեն մի շարք հաշվարկված աղյուսակներ աստերոիդների առավել տարածված [[ալբեդո]]ների արժեքների համար (0,25 - 0,05)։<ref>[http://neo.jpl.nasa.gov/glossary/h.html Աստերոիդի չափերի հաշվարկը ըստ նրա բացարձակ աստղային մեծության (ՆԱՍԱ)]</ref><ref>[http://www.minorplanetcenter.org/iau/lists/Sizes.html Աստերոիդի չափերի հաշվարկը ըստ նրա բացարձակ աստղային մեծության (IAU MPC)]</ref><ref>[http://www.physics.sfasu.edu/astro/asteroids/sizemagnitude.html Աստերոիդի չափերի հաշվարկը ըստ նրա բացարձակ աստղային մեծության (ճշգրտված հաշվարկներ)]</ref> |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
10:32, 12 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Բացարձակ աստղային մեծություն (M), աստղերի համար այն որոշվում է նրանց տեսանելի աստղային մեծությամբ, եթե այն տեղաբաշխված լիներ դիտողից 10 պարսեկ հեռավորության վրա։ Արեգակի բացարձակ բոլոմետրիկ (այսինքն հաշվի առնելով էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր ալիքի երկարությունները) աստղային մեծությունն է +4,7:
Եթե հայտնի է տեսանելի աստղային մեծությունը և հեռավորությունը մինչև մարմինը , ապա կարելի է հաշվել բացարձակ աստղային մեծությունը հետևյալ բանաձևով՝
որտեղ՝ = 10 պկ ≈ 32.616 լուսային տարի
Համապատասխանաբար, եթե հայտնի են տեսանելի և բացարձակ աստղային մեծությունները, հեռավորությունը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով՝
Բացարձակ աստղային մեծությունը կապված է լուսատվության հետ հետևյալ հարաբերությամբ՝
որտեղ՝ և - Արեգակի լուսատվությունն ու բացարձակ աստղային մեծությունն են։
Արեգակնային համակարգի մարմինների բացարձակ աստղային մեծությունը (H)
Արեգակնային համակարգի մարմինների համար (մոլորակներ, աստերոիդներ և գիսաստղեր) օգտագործվում է բացարձակ աստղային մեծության այլ տարբերակ[1]: Նրանց համար բացարձակ աստղային մեծությունը ընդունվում է հավասար տեսանելի մեծությանը, որը նրանք կունենային 1 ա. մ. հեռավորության վրա Արեգակից և դիտողից, ընդ որում, դիտողը պետք է տեսնի մարմնի ամբողջական ֆազան (այսինքն տեսականորեն դիտողը պետք է գտնվի Արեգակի կենտրոնում)։
Հարկ է նշել, որ ինքնալուսատու մարմինների համար՝
- H = M − 31,57.
Գոյություն ունեն մի շարք հաշվարկված աղյուսակներ աստերոիդների առավել տարածված ալբեդոների արժեքների համար (0,25 - 0,05)։[2][3][4]