«Սերովբե Պատկանյան»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: name → անուն, image → պատկեր (2), size → չափեր, caption → նկարագրություն, birthdate → ծննդյան թվական, birthplace → ծ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ... |
|||
Տող 28. | Տող 28. | ||
== Ստեղծագործական գործունեություն == |
== Ստեղծագործական գործունեություն == |
||
Պատկանյանը գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801-1815 թթ. բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին 18-րդ դարում ծնունդ առած ազգային քաղ․ բանաստեղծությունը։ |
|||
== Երկեր == |
== Երկեր == |
19:48, 9 Մարտի 2016-ի տարբերակ
Սերեվբե Պետրոսի Պատկանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1769 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | 1836 |
Վախճանի վայր | Աստրախան |
Մասնագիտություն | մանկավարժ բանաստեղծ |
Ազգություն | Հայ |
Զավակներ | Գաբրիել Պատկանյան և Միքայել Պատկանյան |
Սերովբե Պատկանյան Վիքիդարանում |
Սերեվբե Պետրոսի Պատկանյան (1769, Կոստանդնուպոլիս - 1836, Աստրախան) հայ մանկավարժ, բանաստեղծ։
Միքայել Պատկանյանի եղբայրն է, Գաբրիել Պատկանյանի հայրը։
Կենսագրություն
Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, 1783 թվականից՝ Վենետիկի Մխիթարյանների, 1788 թվականից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը (ֆլեյտա, ջութակ)։ 1792 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է հայոց լեզու, պատմություն, իտալական երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793 թվականին փախել է Թիֆլիս և վրաց Հերակլ II թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805 թվականը), որտեղ հայերի հետ սովորել են նաև վրացի երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել Նոր Նախիջևանում։ 1810-1822 թթ. պաշտոնավարել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1796 թվականին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։
Ստեղծագործական գործունեություն
Պատկանյանը գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801-1815 թթ. բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին 18-րդ դարում ծնունդ առած ազգային քաղ․ բանաստեղծությունը։
Երկեր
Երգք, Մ․, 1857
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |