«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ. '''Ռուսա Բ''' (ծ. և մ. թթ. անհայտ) — Ուրարտուի թագավոր մ. թ. ա. մոտ 685-645-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ ... |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
'''Ռուսա Բ''' (ծ. և մ. թթ. անհայտ) — [[Ուրարտու]]ի թագավոր մ. թ. ա. մոտ 685-645-ին։ [[Արգիշտի Բ]]-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է |
'''Ռուսա Բ''' (ծ. և մ. թթ. անհայտ) — [[Ուրարտու]]ի թագավոր մ. թ. ա. մոտ 685-645-ին։ [[Արգիշտի Բ]]-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է ''«մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա»'' և այլ տիտղոսներ։ |
||
Գահակալման սկզբնական տարիներին, [[կիմերներ]]ի և [[սակեր]]ի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ. թ. ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել [[Կուր]] գետի արևելյան ավազանում։ |

10:04, 11 Նոյեմբերի 2010-ի տարբերակ
Ռուսա Բ (ծ. և մ. թթ. անհայտ) — Ուրարտուի թագավոր մ. թ. ա. մոտ 685-645-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։
Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ. թ. ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։
Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման (ցարդ գործում է) և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։[1]
Աղբյուրներ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 371.
Տես նաև
Նախորդող Արգիշտի Բ |
Ուրարտական արքա Ռուսա Բ մ. թ. ա. մոտ 685-645 |
Հաջորդող Սարդուրի Բ |