«Սաֆի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 59. | Տող 59. | ||
|իդենտիֆիկատորի տեսակ = |
|իդենտիֆիկատորի տեսակ = |
||
|թվային իդենտիֆիկատոր = |
|թվային իդենտիֆիկատոր = |
||
| |
|հոլովված անվանում = Սաֆին |
||
|Վիքիպահեստում = Safi |
|Վիքիպահեստում = Safi |
||
|կայք = |
|կայք = |
19:29, 14 Սեպտեմբերի 2010-ի տարբերակ
Սաֆի | |||
آسفي | |||
| |||
Սաֆիի թաղամասերից մեկը | |||
Երկիր | Մարոկկո | ||
---|---|---|---|
Նահանգ | Սաֆի | ||
Քաղաքապետ | Մոհամեդ Քարիմ | ||
ԲԾՄ | 79 մետր | ||
Պաշտոնական լեզու | Արաբերեն | ||
Բնակչություն | ▲ 485 798 մարդ | ||
Խտություն | 5 060 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Արաբներ | ||
Կրոնական կազմ | Մահմեդականներ | ||
Փոստային ինդեքս | 46000 | ||
Փոստային դասիչ | 46000 | ||
Ավտոմոբիլային կոդ | 54 | ||
| |||
Սաֆի (արաբերեն՝ آسفي, արտասանվում է Ասֆի, բայց ամենուրեք ընդունված է անվան ֆրանսիական տարբերակը՝ Safi) ― քաղաք Մարոկկոյում, համանուն նահանգի վարչական կենտրոնը։
Պատմություն
Հին դարերում Սաֆիի տեղում բնակավայր է ստեղծվել քանանացիների կողմից, ապա այնտեղ գաղութ են հիմնել կարթագենացիները, որոնք և անվանել են բնակավայրը «Ասֆի»։ Հետագայում այն բնակեցրել են հռոմեացիները, գոթերը, մինչև մահմեդականների ներխուժումը, որոնք վերջնականապես տիրեցին Սաֆիին XI դարում։ Պատմիչ Իբն Խալդունը հիշատակում է Սաֆին որպես 13-րդ դարի ռիբաթ - «անհավատների» դեմ պատերազմելու (ջիհադի) նպատակով կառուցված ամրոց։ Պորտուգալացիները զավթեցին քաղաքը 16-րդ դարում և կառուցեցին մեկ այլ ամրոց։ Սաֆին իր պատմա-մշակութային գագաթնակետին հասավ 16-17-րդ դարերում, Սաադի սուլթանների իշխանության ժամանակաշրջանում։
Ճարտարապետություն
Ձգվելով Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով և տարածվելով մերձափնյա բարձունքները, Սաֆին միջնադարյան և ժամանակակից ճարտարապետության խառնուրդ է։ Լավ վիճակում պահպանվել են պորտուգալական ամրոցը, միջնադարյան միջնաբերդը և Ղասբան՝ 18-րդ դարի բերդաքաղաքը։
Տնտեսություն
Սաֆիի տնտեսությունը հիմնականում հենվում է նավահանգստի գործունեության վրա։ Նրա նավահանգիստը ծառայում է երկրի ներսում գտնվող Մարակեշ քաղաքի կարիքներին՝ արտահանելով և ներմուծելով զանազան ապրանքներ։ Նավահանգիստը նաև կարևոր հանգույց է Սաֆի նահանգի խորքում գտնվող Յուսուֆիայից ֆոսֆատների արտահանման համար։ Քաղաքի տնտեսության կարևոր մասն է կազմում նաև սարդինի ձկնորսությունը և սարդինաձկների պահածոների գործարանները։ Սաֆին նաև հայտնի է իր կավե ամանեղենի արհեստանոցներով։
Բնակչություն
Բնակչությունը միատարր է, բաղկացած է տեղացի արաբականացված էթնոսից։ Կրոնը՝ սուննի մահմեդականություն։
Աղբյուրներ
- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. VIII, Page 764