«Մոխրոտիկը (ֆիլմ, 2015)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |

Տող 3. | Տող 3. | ||
| հայերեն անվանում = Մոխրոտիկը |
| հայերեն անվանում = Մոխրոտիկը |

| բնօրինակ անվանում = Cinderella |
| բնօրինակ անվանում = Cinderella |

| պատկեր = |
| պատկեր = |

| երկիր = {{USA}} |
| երկիր = {{USA}} |

| ժանր = Ֆանտաստիկա
մելոդրամա
դրամա
արկածային |
| ժանր = Ֆանտաստիկա
մելոդրամա
դրամա
արկածային |
10:05, 5 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոխրոտիկը (այլ կիրառումներ)
Երկիր | ԱՄՆ |

Ժանր | Ֆանտաստիկա մելոդրամա դրամա արկածային |
Հիմք | Մոխրոտիկը[2], Մոխրոտ[1] և Մոխրոտիկ |
Թվական | 2015 |
Լեզու | ագլերեն |
Ռեժիսոր | Քենեթ Բրանա |
Պրոդյուսեր | Դեյվիդ Բարրոն |
Սցենարի հեղինակ | Քրիս Վայց |
Դերակատարներ | Լիլի Ջեյմս |
Օպերատոր | Հարիս Զամբարլուկոս |
Երաժշտություն | Պատրիկ Դոյլ |
Մոնտաժ | Մարտին Ուոլշ[1] |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Նկարահանման վայր | Pinewood Studios[1], Անգլիա[1] և Հեմփթոն Քորթ[2] |
Կինոընկերություն | Walt Disney Pictures |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 95 000 000 դոլլար |
Շահույթ | 542 308 150 դոլլար |
MPAA վարկանիշ | 7.10 |
IMDb | ID 1661199 |
Պաշտոնական կայքէջ | |
Cinderella (2015 film) Վիքիպահեստում |
Մոխրոտը (ֆիլմ, 2015) , (անգլ.՝ Cinderella ), ամերիկյան գեղարվեստական, ռոմանտիկ, Ֆանտաստիկ ֆիլմ, որը ստեղծել է Ուոլթ Դիսնեյ Փիքչրս «Walt Disney Pictures» ստուդիայի կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Քենեթ Բրանան, Սցենարի հեղինակ՝ Քրիս Վայց: Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Լիլի Ջեյմսը, Քեյթ Բլանշետը, Ռիչարդ Մեդդենը, Հելենա Բոնհեմ Քարթերը:
Բովանդակություն
Էլլա անունով երիտասարդ աղջկա հայրը ամուսնանում է երկրորդ անգամ, և շուտով Էլլան մնում է տանը չար ու նախանձ նոր հարազատների հետ` խորթ մոր` լեդի Թրեմեյնի և նրա երկու դստրերի` Անաստասիայի և Դրիզելլայի: Տան տիրուհուց Էլլան դառնում է տան սպասուհի: Մոխրի ու աշխատանքի մեջ կորած նա ստանում է Մոխրոտ անունը: Ինչ խոսք` բավականին դաժան ու տխուր է դառնում Մոխրոտի կյանքը: Սակայն նա այնքան բարի ու լավատես է,որ երբեք չի վհատվում ու չի կորցնում իր մեջ եղած գեղեցկությունն ու բարությունը: Նա միշտ մտածում է լուսավորի մասին, և հենց դա էլ օգնում է իրեն:
Անտառում բոլորովին պատահական հանդիպումը ` մի երիտասարդի հետ, ամբողջությամբ փոխում է Էլլայի կյանքը: Նա չի էլ ենթադրում, որ երիտասարդը արքայազն է: Ւսկ այն, որ բարի փերին շուտով ամբողջությամբ փոխելու է նրա կյանքը, իհարկե հրաշք է:
<Մոխրոտը> նոր ֆիլմը հիացնում է գեղեցկությամբ ու փայլով: Այստեղ ամեն ինչ ճոխ ու գեղեցիկ է: Հեքիաթը վերածվել է հետաքրքիր մի ֆիլմի, որն ամբողջական դիտումը նվիրելու է լուսավոր զգացողություն:
Դերերում
- Լիլի Ջեյմս - Մոխրոտիկ
- Քեյթ Բլանշետ - Լեդի Թրեմեյն
- Ռիչարդ Մեդդեն - Արքայազն Քիթ
- Հելենա Բոնհեմ Քարթեր - Փերի-կնքամայր
- Նոնսո Անոզի - Գլխավոր հրամանատար
- Ստելլան Սկորսգարտ - էրցհերցոգ
- Սոֆի Մակշերա - Դրիզելլա Թրեմեյն
- Հոլիդեյ Գրենջեր - Անաստասիա Թրեմեյն
- Դերեկ Ջեկոբի - Արքա
- Բեն Չապլին - Մոխրոտի հայրը
- Հեյլի Էտվելլ - Մոխրոտի մայրը
Ստեղծումը
<Մոխրոտ> ֆիլմը նկարահանվել է «Pinewood Studios» անգլիական ստուդիայի տաղավարներում, որտեղ հրաշալի դեկորացիաների շնորհիվ հանդիսատեսի առջև բացվում են Անգլիայի տարբեր տեսարաններ:
Այս ֆիլմում հնարավոր չէ չզարմանալ: Զարմացնում է ճոխությունն ու գեղեցկությունը: Ամրոցի և պարահանդեսի տեսարաների վրա աշխատելով` նկարիչ Դանտե Ֆերետտին օգտագործել է տարբեր ճարտարապետական ոճեր: «Ավելի շատ հիմնվել եմ 16, 17, 18-րդ դարերի եվրոպական ճարտարապետական ոճերի հիման վրա»,- նշում է Ֆերետտին: Իսկապես տեսարանները հրաշալի են: Պարահանդեսի համար նախատեսված սրահը հսկայական է. այն ունի 45 մ երկարություն և 32 մ լայնություն: Սրահը նկարահանումների ժամանակ ամբողջությամբ զբաղեցրել է ամենամեծ տաղավարը: Մարմարե հատակը, հսկայական աստիճանը, վարագույրները, որոնք կարվել են 1800 մ կտորով: Ֆիլմում օգտագործվել է 17 ահռելի ջահեր, որոնք հատուկ ֆիլմի համար պատրաստվել են Իտալիայում` հատուկ վարպետների կողմից: Պատերի համար ֆիլմի հեղինակներն օգտագործել են ավելի քան 3600 մետր փիրուզագույն թավիշ, 16 000 մ արհեստական մետաքս:
Ոչ պակաս գեղեցիկ է նաև Փերու զգեստը, որը կարվել է 120 մ կտորով, 400 լուսադիոդով և Սվարովսկու հազար բյուրեղներով: Այս զգեստի լայնությունը մոտ 120 սանտիմետր է:
Փաստեր
Ճիշտ է Մոխրոտի դերում մենք տեսնում են Լիլի Ջեյմիսն, սակայն նախքան այս դերասանուհին, դերն առաջարկվել էր Էմմի Ուոթսոնին, ով հրաժարվել է նկարահանումներից: Զարմանալի է, ինչպե՞ս կարելի էր հրաժարվել նկարահանվել նմանօրինակ գեղեցիկ ֆիլմում, այն էլ երանելի Մոխրոտի դերում: Ցանկացած աղջկա համար այս դերը երազանք է: Հատկապես այս Մոխրոտի, և այս հագուստով:
Զարմանալի է, բայց Մոխրոտի զգեստների համար օգտագործվել է ավելի քան 240 մ կտոր և 10000 Սվարովսկու բյուրեղիկներ: Նկարահանումների համար կարվել է 9 միանման շոր: