«Բրաբիոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: vi:Huệ; cosmetic changes
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Բազմիմաստ}}
{{Բազմիմաստ}}
[[Պատկեր:Polianthes tuberosa clean.jpg|thumb|250px|Բրաբիոն]]
[[Պատկեր:Polianthes tuberosa clean.jpg|thumb|250px|Բրաբիոն]]
'''Բրաբիոն''' կամ '''ազատուկ'''<ref>{{cite book|title=Բուսանունների հայերեն-լատիներեն, ռուսերեն-անգլերեն, ֆրանսերեն-գերմաներեն բառարան|author=Ռ.Ս. Ղազարյան|publisher=Երևանի համալսարանի հրատարակչություն|location=Երևան|year=1981}}</ref> ({{lang-lat}} Polianthes tuberosa) - [[շքանարգիզազգիներ]]ի ընտանիքի (Agave) բազմամյա [[բույս]] է։ Բրաբիոնի ցողունի բարձրությունը մոտ 45 սմ է, որը վերջանում է սպիտակ և բուրումնավետ ծաղիկների ողկույզով։ Գոյություն ունի 12 տեսակ։ Օգտագործվում է [[օծանելիք]]ի արտադրությունում։
'''Բրաբիոն''' կամ '''ազատուկ'''<ref>{{cite book|title=Բուսանունների հայերեն-լատիներեն, ռուսերեն-անգլերեն, ֆրանսերեն-գերմաներեն բառարան|author=Ռ.Ս. Ղազարյան|publisher=Երևանի համալսարանի հրատարակչություն|location=Երևան|year=1981}}</ref> ({{lang-lat|Polianthes tuberosa}} ) - [[շքանարգիզազգիներ]]ի ընտանիքի (Agave) բազմամյա [[բույս]] է։ Բրաբիոնի ցողունի բարձրությունը մոտ 45 սմ է, որը վերջանում է սպիտակ և բուրումնավետ ծաղիկների ողկույզով։ Գոյություն ունի 12 տեսակ։ Օգտագործվում է [[օծանելիք]]ի արտադրությունում։


== Անվանումը տարբեր երկրներում ==
== Անվանումը տարբեր երկրներում ==

10:59, 25 Օգոստոսի 2010-ի տարբերակ

Բրաբիոն

Բրաբիոն կամ ազատուկ[1] (լատին․՝ Polianthes tuberosa ) - շքանարգիզազգիների ընտանիքի (Agave) բազմամյա բույս է։ Բրաբիոնի ցողունի բարձրությունը մոտ 45 սմ է, որը վերջանում է սպիտակ և բուրումնավետ ծաղիկների ողկույզով։ Գոյություն ունի 12 տեսակ։ Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում։

Անվանումը տարբեր երկրներում

Բրաբիոնի լատինական tuberosa անվանումը ծագել է ծաղկի արմատային կառուցվածքից ելնելով՝ tuber նշանակում է պալար։ Մեքսիկայում, որը համարվում է բրաբիոնի հայրենիքը, ծաղկի անուն է «Օհմեզուչետլ», որը նշանակում է «ոսկրե ծաղիկ»։ Արևելա-հնդկական անվանումն է՝ «Ռաթքիրանի» (գիշերային ծաղիկ), հինդիյով «Rajnigandha» (գիշերային բույր), հարավային Հնդկաստանում՝ «Sugandaraja» (բույրի արքա)։ Սինգապուրում այն կոչվում է «Xinxiao», որը նշանակում է՝ «այն, ինչի վրա հանգստանում են գիշերային թիթեռները»։ Պարսկաստանում բրաբիոնի անվանումն է «Միրիամ», որը նաև տարածված կանացի անուն է։

Օգտագործում

Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում՝ բուրումնավետ յուղեր և ծխաձողիկներ , օծանելիք ստանալու համար։ Բրաբիոնի բուրումնավետ մեկ լիտր յուղ ստանալու համար օգտագործվում է մեկ տոննա ծաղիկ, որի պատճառով էլ համարվում է ամենաթանկ յուղերից մեկը։ Վիկտորիական ժամանկաշրջանում համարվել է թաղման ծաղիկ, իսկ Հավայան կղզիներում բրաբիոնի ծաղիկներով հյուսում են ավանդական ծաղկեփնջերը։

Հայկական ավանդապատում

Ըստ հայկական ավանդության Բյուրակն(Բինգյոլ) լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։[2]

Բինգյոլի լեռների մեջ կա մի գագաթ, որի այսինչ կողմից այսքան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և աղոթող և ոտաբոբիկ մոտեցող անձը կգտնի բրաբիոն ծաղիկը, որը տալիս է երջանիկ կյանք։ Գտնողը ,եթե այդ ծաղիկը իր աչքերին քսի ,անուշ ձայներ կլսի, եթե դիպցնի իր ոտքերին, արագաքայլ և աշխույժ կդառնա, բերանին մոտեցնի՝ ամենահամեղ բաները կճաշակի, իսկ եթե դրա թերթիկը դիպցընի իր քիմքին՝ ամեն զվարճություն կվայելի
- Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը

Հղումներ

  1. Ռ.Ս. Ղազարյան (1981). Բուսանունների հայերեն-լատիներեն, ռուսերեն-անգլերեն, ֆրանսերեն-գերմաներեն բառարան. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
  2. Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը

Արտաքին հղումներ