«Բերքլիի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Համալսարան}} ==Բերկլիի կալիֆորնյան համալսարան== '''Բերկլիի կալիֆորնյան համալսարան''' ({...»: |
(Տարբերություն չկա)
|
20:37, 1 Օգոստոսի 2015-ի տարբերակ
Բերկլիի կալիֆորնյան համալսարան
Բերկլիի կալիֆորնյան համալսարան (անգլ.՝ University of California, Berkeley, UC Berkeley)[17], հետազոտական համալսարան, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգի Բերկլի շրջանում։ Համալսարանը ըստ «Times Higher Education World University Rankings»-ի համարվում է վեց համալսարաններից մեկը, որը գլխավորում է 2015 թվականի համաշխարհային համբավի վարկանշային աղյուսակում։[18] Նաև համալսարանը երրորդն է «U.S. News»-ի 2015 թվականի լավագուն համաշխարհային համալսարանների վարկանշային աղյուսակում, որը ներառում է մի շարք համալսարաններ ԱՄՆ-ից և այլ 50 երկրներից։[19]« Academic Ranking of World Universities (ARWU)» դասակարգել է Բերկլիի կալիֆորնյան համալսարանը որպես չորրորդը ամբողջ աշխարհում։
Համալսարանի դասախոսական կազմը, շրջանավարտները և հետազոտողները նվաճել են 72 Նոբելյան մրցանակ, 9 Ուոլֆի մրցանակ, 7 Ֆիլդի մեդալ, 18 Թյուրինգի մրցանակ, 45 ՄակԱրթուրի կրթաթոշակ[20], 20 Օսկար, 11 Պուլիտցերյան մրցանակ։ Մինչ օրս Բերկլիի կալիֆորնյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են պարբերական համակարգի վեց քիմիական տարր (կալիֆորնիում, սեաբորգիում, բերկելիում, էյնշտեյնիում, ֆերմիում, լաուրենցիում)։ Բերկլիի լաբորատորիայի հետ համատեղ Բերկլիի համալսարանի գիտահետազոտողները հայտնաբերել են ընդհանուր 16 քիմիական տարր, ավելի քան այլ համալսարան աշխարհում։[21] Բերկլիի ֆիզիկոս Ջ․ Ռոբերտ Օփենհեյմերը Մանհեթենյան նախագծի գիտական տնօրենն էր, ով զարգացրեց առաջին ատոմային ռումբը աշխարհում, որի կենտրոնակայանը նա անձամբ նշանակեց Լոս Ալամոսը, Նյու Մեքսիկոն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դասախոսական կազմի անդամ Էդուարդ Թելլերը (Ստանիսլավ Ուլամի հետ միասին) ջրածնային ռումբի հայրն էր։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 IPEDS — 1992.
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ https://openpowerfoundation.org/membership/current-members/
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ https://datadryad.org/stash/our_community
- ↑ Our Members / Tier 1
- ↑ https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
- ↑ https://www.aau.edu/who-we-are/our-members
- ↑ https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
- ↑ https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ «University of California, Berkeley, Name Guidelines». Վերցված է June 24, 2014-ին.
- ↑ «World Reputation Rankings 2015 work=timeshighereducation.co.uk».
{{cite web}}
: Missing pipe in:|title=
(օգնություն) - ↑ «Top World University Rankings - US News Best Global Universities». usnews.com.
- ↑ Maclay, Kathleen (September 28, 2010). «Two young faculty members named MacArthur "genius" fellows». Newscenter.berkeley.edu. Վերցված է June 8, 2012-ին.
- ↑ «Chemical Elements Discovered at Lawrence Berkeley National Laboratory». Lbl.gov. June 7, 1999. Վերցված է February 21, 2011-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- California Bears Athletics website
- Collier's New Encyclopedia. 1921. .
- Բերքլիի համալսարան հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)