«Տիգրան Եսայան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ. '''Տիգրան Եսայան''' (1874 - 1921) - հայ նկարիչ։ Զապել Եսայանի ամուսինը։ Ծնվել է Կ. Պոլսում։ Մ... |
No edit summary |
||
Տող 2. | Տող 2. | ||
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով [[Փարիզ]], կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին` աշակերտելով [[Ժան Պոլ Լորան]]ին։ |

[[Պատկեր:Tesayanng.jpg|thumb|250px|Տիգրան Եսայանի «Նեգրի գլուխ» ստեղծագործությունը]] |
|||
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։ |
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։ |
||
19:44, 16 Հուլիսի 2010-ի տարբերակ
Տիգրան Եսայան (1874 - 1921) - հայ նկարիչ։ Զապել Եսայանի ամուսինը։
Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին` աշակերտելով Ժան Պոլ Լորանին։
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։
Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)` Միհրան ծածկանունով։
1900-ին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում։[1]
Աղբյուրներ
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 305.