«Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 61. Տող 61.
::::[[Մասնակից:Rob|Rob]] ջան, չգիտեմ էլ ոնց ասեմ, չեմ ուզում վատը երևալ, բայց այդպիսի մի 25-30 հոդված ծայրից ծայր կարդալուց հետո կուզենայի՞ր նորից դնել ու մանրամասն կարդայիր: Եթե գտնում ես որ պետք է մնա, առավել ևս որ ուղղել ես, ես խնդիր չեմ տեսնում: Միայն թե, սա էլ արդեն մասնագիտականին մոտ, զորքի թվերը կարո՞ղ ես ճշտել--[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 19:20, 7 Հուլիսի 2015 (UTC)
::::[[Մասնակից:Rob|Rob]] ջան, չգիտեմ էլ ոնց ասեմ, չեմ ուզում վատը երևալ, բայց այդպիսի մի 25-30 հոդված ծայրից ծայր կարդալուց հետո կուզենայի՞ր նորից դնել ու մանրամասն կարդայիր: Եթե գտնում ես որ պետք է մնա, առավել ևս որ ուղղել ես, ես խնդիր չեմ տեսնում: Միայն թե, սա էլ արդեն մասնագիտականին մոտ, զորքի թվերը կարո՞ղ ես ճշտել--[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 19:20, 7 Հուլիսի 2015 (UTC)
: {{Թ}}՝ հիմնվելով Ռոբի կարծիքի վրա։--[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 11:11, 8 Հուլիսի 2015 (UTC)
: {{Թ}}՝ հիմնվելով Ռոբի կարծիքի վրա։--[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 11:11, 8 Հուլիսի 2015 (UTC)
: {{Թ}}՝ --[[Մասնակից:Hosep.galstyan|Հովսեփ Գալստյան]] ([[Մասնակցի քննարկում:Hosep.galstyan|քննարկում]]) 12:03, 8 Հուլիսի 2015 (UTC)


== Դատավորներ ==
== Դատավորներ ==

12:03, 8 Հուլիսի 2015-ի տարբերակ

  Ջնջման կանոնակարգ
Քննարկման էջեր


Կարճ հղում ՎՓ:ՋՆՋ
↱
  • Հին քննարկումները տեսնելու համար այցելեք Արխիվ

Ջնջման ենթակա հոդվածներ էջում վիքիպեդիայի համայանքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել 1-30 օր, որից հետո՝ կա՛մ հոդվածից հեռացվում է {{ջնջել}} կաղապարը (եթե որոշվում է հոդվածը պահել), կա՛մ այն փոխարինվում է {{արագ ջնջել}} կաղապարով, կա՛մ ուղղակի ջնջվում է (եթե որոշվում է հոդվածը ջնջել)։ Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել է ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

Օրինակ

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Կրկնում է Ռադիոալիքների տարածումը մթնոլորտում հոդվածը, այն տարբերությամբ, որ վերջինս վիքիֆիկացված է։ Եվ երկուսն էլ կարծես ուղղակի պատճենված են գրքից։ --Albero (քննարկում) 13:08, 21 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ռադիոալիքների տարածումը մթնոլորտում հոդվածն է սրան կրկնում, քանի որ ավելի ուշ է գրվել։ Իհարկե միայն տասը օր, բայց ուշը մնում է ուշ։ Պետք է ջնջվի այն մյուսը։ --BekoՔննարկում 17:24, 21 Մայիսի 2015 (UTC)[reply]
Beko, այսինքն՝ նման դեպքերում ջնջվում է ավելի ուշ ստեղծված հոդվածը, նույնիսկ եթե ավելի ներկայանալի տեսք ունի՞։ Հարցս հենց այս քննարկվող հոդվածների մասին չէ, առհասարակ ո՞նց ենք վարվում։ Կանոնակարգում պատասխան չգտա, դրա համար եմ այստեղ եմ հարցնում։ Մեկ էլ, սրա հետ կապված, ձուլման ենթական հոդվածներից ո՞րը որին պետք է միացնել։ Ըստ ստեղծման ժամանակի՞ ենք առաջնորդվում, եթե նույնիսկ ավելի ուշ ստեղծվածը ավելի համապատասխան է ընդունված չափանիշներին։ Նախապես ներողություն, եթե այս էջում չպետք է նման հարցեր տամ։ --Albero (քննարկում) 21:37, 2 Հունիսի 2015 (UTC)[reply]
Albero, մինչև ջնջելը կարող ենք ավելի վիքիացված ու հանրագիտարանային հոդվածը, հոդվածի մասը տեղափոխել ավելի վաղ ստեղծված հոդված--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:40, 5 Հունիսի 2015 (UTC)[reply]
Համաձայն եմ, ԱշոտՏՆՂ ջան, պարզապես ուզում էի ճշտել՝ ամեն դեպքում միշտ թողնում ենք ավելի վաղ ստեղծվա՞ծը, անկախ երկու հոդվածների տեսքից և բովանդակությունի՞ց։ --Albero (քննարկում) 21:51, 5 Հունիսի 2015 (UTC)[reply]
եթե հոդվածի անունը վերահղման համար հարմար է, պատմության պահպանման խնդիր չենք ունենա: Բայց պատկերացրեք ունենք նույն թեմայի մասին երկու հոդված․ ավելի վաղ ստեղծվածի անվանման մեջ կա տառասխալ (հետևաբար այս հոդվածի վրա քչերն են ուշադրություն դարձրել), երկրորդ հոդվածում տառասխալ չկա և բացի դա բավականին հարուստ պատմություն ունի: Բացի այս հազվադեպ դեպքերից կարծում եմ, որ պետք է հին տարբերակը մնա--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:15, 5 Հունիսի 2015 (UTC)[reply]
Այդ դեպքում թերևս «Ռադիոալիքների տարածական տեսությունն» է ենթակա ջնջման. վերնագիրը ճիշտ չէ և խմբագրման պատմությունով էլ զիջում է ավելի ուշ ստեղծվածին, չնայած շատ քիչ տարբերությամբ։ Եթե թեմայով հետարքրվածներ կան, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի հետևյալ երեք հոդվածները՝ Ռադիոալիքների տարածումը մթնոլորտում, Ռադիոալիքների բեկումն ու անդրադարձումը իոնոլորտում, Ռադիոալիքների տարածման առանձնահատկություններ միացնել մեկ հոդվածում՝ «Ռադիոալիքների տարածումը» վերնագրով։ --Albero (քննարկում) 21:20, 11 Հունիսի 2015 (UTC)[reply]

Albero ջան, համարյա մեկ ամիս անցել է, հիմա ի՞նչ ենք անելու այս հոդվածների հետ։ Ներքևի պատասխանը չէի տեսել։ --BekoՔննարկում 07:40, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Նախնական

Albero, ինչպես ենք փակում քննարկումը--Հայկ (արաբագետ) 11:53, 6 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հայկ, ես կողմ եմ, որ ջնջվի «Ռադիոալիքների տարածական տեսությունը». ճիշտ է, այն ավելի վաղ է ստեղծվել, քան «Ռադիոալիքների տարածումը մթնոլորտում» հոդվածը, սակայն վերջինս գոնե գրականություն է նշում և վերնագիրն էլ ավելի հաջող է ձևակերպված՝ ի տարբերություն առաջինի։ Իսկ ինչ վերաբերում է վերևում թվարկված հոդվածներին ընդհանրապես, տպավորությունս այն է, որ պարզապես պատճենվել են գրքից։ --Albero (քննարկում) 07:16, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
4-17-րդ դարերի հայկական քանդակագործություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Այլ կերպ ասած՝ միջնադարի հայկական քանդակագործություն: Առաջարկում եմ ջնջել այս հոդվածը և նրա պարունակությունը բաժանել երեք հոդվածների՝ վաղ միջնադար (4-8), զարգացած միջնադար (9-14) և ուշ միջնադար (15-17): Մեզ մոտ մշակույթի հոդվածները այդպես են համակարգված, կարող ենք նայել այս կաղապարը Կաղապար:Հայկական մշակույթ: Անտեղ առանձին քանդակագործություն չկա, կերպարվեստ է, որը միավորում է նկարչությունը, քանդակագործությունը, մանրանկարչությունը, խեցեգործությունը և այլն--Հայկ (արաբագետ) 10:04, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ձեռնպահ ըստ իս կունենանք 3 ավելի վատ հոդված, քան այս մեկն է: Եթե նյութեր էլի ավելացվեն, կողմ եմ բաժանմանը: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:20, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Երևի ճիշտ չարտահայտվեցի: Ոչ թե 3 նոր հոդված, այլ բբաժանենք երեք մասի, և այդ մասերը դնենք Վաղ միջնադարի կերպարվեստ, զարգացած միջնադարի կերպարվեստ և ուշ միջնադարի կերպարվեստ հոդվածներում--Հայկ (արաբագետ) 10:46, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Հոդվածի ծավալն ինքնին շատ փոքր է, Հայկ ջան: Այն երեք մասի բաժանենք, տակը բան չի մնա: Եթե տրոհման կարքի լինի, առաջարկում եմ հոդվածը անվանափոխել հավանական վերանգրերից մեկն ու մեկով, իսկ նրա միջից մյուս բաժինները տեղափոխել մնացյալ 2 վերնագրեր: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:57, 15 Հունիսի 2015 (UTC)[reply]
Ձեռնպահ Չեմ հասկանում, ջնջե՞նք, թե չէ։ --GarikKh (|~|) 14:27, 28 Հունիսի 2015 (UTC)[reply]
Թողնել Հոդվածը կա, ինչո՞ւ ջնջել, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը կերպարվեստի կաղապարում բաժանել է երեք շրջանի։ Երբ որ նյութ ունենանք, ապա կարելի ավելացնել ու նոր կիսել հոդվածը։ --BekoՔննարկում 08:37, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Թողնել Պետք է վերանվանել հոդվածը Միջնադարյան հայկական քանդակագործություն:--Սամվել (քննարկում) 09:49, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Թողնել համաձայն եմ Սամվելի հետ, կարելի է վերանվանել:--GarikKh (|~|) 11:08, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Անի Մխիթարյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Առաջին ատյանի դատավոր լինելը դեռ նրան նշանակալություն չի տալիս։ Ջնջել, ոչ նշանակալի։ --Ջեօ 12:46, 4 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ջնջել--Voskanyan (քննարկում) 17:02, 5 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ջնջել--Հովսեփ Գալստյան (քննարկում) 07:32, 6 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ջնջել, ոչ նշանակալի--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:46, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ջնջել, ոչ նշանակալի։ Եթե այդպես է, պետք է բոլոր պաշտոնյաների մասին գրենք։ --Լիլիթ (քննարկում) 11:16, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ջնջել--Voskanyan (քննարկում) 11:22, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ջնջել- նշանակալի չէ։ --23artashes (քննարկում) 11:44, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Զամայի ճակատամարտ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անաղբյուր է և սխալներով լի, մանրամասների համար՝ [1] և [2]--Հայկ (արաբագետ) 07:34, 5 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Դեմ Նույն հիմքերով կարելի է ջնջման ներկայացնել հայերեն Վիքիի հոդվածների 20-30%-ը: Ինչո՞ւ որ միանգամից ջնջել՝ մարդը ջանք է թափել նյութը թարգմանել ու տեղադրել է: Կարծում եմ բարելավումն ու սխալների շտկումը հարցը կլուծի: --Rob (քննարկում) 11:52, 5 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Rob, դա թարգմանություն չէ, սկզբի մեկ-երկու նախադասությունն է թարգմանություն, մնացածը դասագրքից արտագրություն է՝ ընդ որում անորակ ձևափոխմամբ: Չեմ բարելավում, որովհետև մասնակիցը բազմաթիվ նման հոդվածներ ունի, սկզբում բարելավում էի: Արդեն հնարավոր չէ, պետք է ջնջել ու զրոյից ստեղծել՝ մեկ օր--Հայկ (արաբագետ) 17:01, 5 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Չգիտեմ, Հայկ ջան, կոնկրետ Զամայի ճակատամարտ հոդվածում ես ինչ-որ արտառոց կամ անուղղելի սխալներ չգտա... --Rob (քննարկում) 03:32, 6 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Rob ջան, չգիտեմ էլ ոնց ասեմ, չեմ ուզում վատը երևալ, բայց այդպիսի մի 25-30 հոդված ծայրից ծայր կարդալուց հետո կուզենայի՞ր նորից դնել ու մանրամասն կարդայիր: Եթե գտնում ես որ պետք է մնա, առավել ևս որ ուղղել ես, ես խնդիր չեմ տեսնում: Միայն թե, սա էլ արդեն մասնագիտականին մոտ, զորքի թվերը կարո՞ղ ես ճշտել--Հայկ (արաբագետ) 19:20, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Թողնել՝ հիմնվելով Ռոբի կարծիքի վրա։--Լիլիթ (քննարկում) 11:11, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Թողնել՝ --Հովսեփ Գալստյան (քննարկում) 12:03, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Դատավորներ

Ջնջման եմ ներկայացնում միանգամից 20 հոդված։ Հոդվածների անձինք բոլորն էլ դատավորներ են։ Ես հարգում եմ բոլորի աշխատանքը, սակայն նրանցից ոչ մեկը, իմ կարծիքով, նշանակալի չէ․ հոդվածում նշանակալիությունը ցույց չի տրված։ Հարգելի համայնք, խնդրում եմ նայել և կարծիք հայտնել։ --Ջեօ 16:02, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ժամանակին ընդունվում էր ապրող անձանց նշանակալիության մասին քվեարկություն, վերջը չիմացա թե ինչ եղավ: Կարելի է իմանալ, թե մեր վիքիում ով է նշանակալի, ով ոչ, ու հղում, եթե գտնվի: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 22:30, 7 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Թողնել, այս հարցը ինձ որքան ժամանակ է մտահոգում է, բայց ես միևնույն է կարծում եմ, որ դատավորների հոդվածները կարող են մնալ վիքիպեդիայում, չգիտեմ, միգուցե սխալ է բայց երևի բավականին շատ ընթերցողներ կունենա... --ՆՈՐԱՅՐ (Քննարկում) 08:55, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ջնջել, նշանակալի չեն։ Խորհրդարանում մի քանի օր առաջ այս հարցը բարձրացրել էի։--Լիլիթ (քննարկում) 11:10, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ջնջել, ոչ մի նշանակալի արարք նշված չէ հոդվածներում: Հոդվածներն էլ ունեն ռեզյումեի տեսք:--Voskanyan (քննարկում) 11:14, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ջնջել -Նշանակալիություն չեմ տեսնում: Կարող են լինել նշանակալիները, բայց այս ցուցակում չկան:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:29, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ջնջել - Իմ կարծիքով էլ են ոչ նշանակալի։ Սակայն, Ջեօ ջան, մի նկատառում. հոդվածներն այստեղ ներկայացնելիս դրանցում անպայման դիր ջնջման կաղապարը, որ հեղինակը տեղյակ լինի և կարողանա կարծիք հայտնել։ --23artashes (քննարկում) 11:43, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Լրիվ մոռացել էի, Արտաշես ջան։ Շնորհակալ եմ հիշեցնելու համար։ --Ջեօ 11:45, 8 Հուլիսի 2015 (UTC)[reply]