Ռադիոալիքների բեկումն ու անդրադարձումը իոնոլորտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իոնոլորտի էլեկտրոնային խտությունը երկրի մակերևույթից բարձրանալիս սկզբում մեծանում է, 300...400 կմ բարձրության վրա ունենում է առավելագույն արժեքը, հետո նվազում է։ Հետևաբար իոնոլորտի դիէլեկտրիկ թափանցելիությունը նվազում է բարձրությանը զուգընթաց, մեծանում է մինչև մեկ միավոր Երկրից հեռավորության ավելացման դեպքում և ունի նվազագույն արժեքը իր բարձրության վերին սահմանում։ Ոչ համասեռ միջավայրում ալիքի հետագիծը կորանում է, ինչը կարող է բերել ռադիոալիքների անդրադարձմանը։ Իոնոլորտից ռադիոալիքների անդրադարձումը կատարվում է ոչ թե օդ - իոնացված գազ սահմանային շերտից, այլ իոնացված գազի հաստաշերտում։ Անդրադարձում կարող է առաջանալ միայն իոնոլորտի այն շրջանում, որտեղ դիէլեկտրիկ թափանցելիությունը փոքրանում է բարձրությանը զուգընթաց, և հետևաբար էլեկտրոնային խտությունը բարձրության հետ աճում է, այսինքն՝ ցածր է իոնոլորտի շերտի էլեկտրոնային խտության ամենամեծ արժեքից։ Պարզենք էլեկտրոնային խտության, իոնոլորտի ներքևի սահմանին ալիքի անկման անկյան և աշխատանքային հաճախականության հարաբերությունը, որը պետք է կատարվի, որպեսզի առաջանա անդրադարձում իոնոլորտից։ Անդրադարձման անկյունը կապում է ալիքի իոնոլորտի ցածր շերտի վրա անկման անկյունը իոնոլորտի հաստաշերտում դիէլեկտրիկ թափանցելիության հետ, նույն այն բարձրությունում, որտեղ կատարվում է ալիքի անդրադարձումը։ Որքան մեծ է իոնոլորտի շերտի վրա ալիքի անկման անկյունը, այնքան ավելի մեծ էլեկտրոնային խտություն է պահանջվում անդրադարձման համար, և այնքան մեծ բարձրության վրա է կատարվում անդրադարձումը։ Եթե աշխատանքային հաճախականությունը մեծ է կրիտիկականից, ապա ալիքի նորմալ անկման դեպքում իոնոլորտում անդրադարձում չի կատարվում, և ալիքը հեռանում է, ձգվում է, գնում տիեզերական տարածություն։ Անդրադարձման գործակիցը հավասար է զրոյի։ Եթե աշխատանքային հաճախականությունը փոքր է կրիտիկականից, ապա կատարվում է ալիքի լրիվ անդրադարձում իոնոլորտի շերտից։ Անդրադարձման գործակիցը հավասար է մեկի։ Ալիքի թեք անկման դեպքում իոնոլորտը թափանցիկ առավելագույն հաճախականությունը գերազանցող հաճախականությունների համար։ Գործնականորեն իոնոլորտից կարող են անդրադառնալ 10 մետրից երկար ալիքներ։