«Տեսական ֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Անհասկանալի թարգմանություն էր ռու վիքիից․ փոխարինեցի նոր թարգմանությամբ
No edit summary
Տող 10. Տող 10.

== Առանձնահատկություններ ==
== Առանձնահատկություններ ==
Տեսական ֆիզիկան չի դիտարկում «ինչո՞ւ մաթեմատիկան պիտի նկարագրի բնությունը» տիպի հարցերը։ Տեսական ֆիզիկան որպես պոստուլատ է ընդունում այն, որ ինչ֊ինչ պատճառներով, բնության երևույթների մաթեմատիկական նկարագրությունը չափազանց արդյունավետ է<ref>[http://ufn.ru/ru/articles/1968/3/f/ Е. Wigner, The Unreasonable Effectiveness of Mathematics in the Natural Sciences, Comm. Pure and Appl. Math. 131, 1 (1960)] {{ref-en}} Է․ Վիգներ, Е. Вигнер, , Մաթեմատիկայի անըմբռնելի արդյունավետությունը բնական գիտություններում</ref>, և ուսումնասիրում է այդ պոստուլատի հետևանքները։ Խստորեն ասած, տեսական ֆիզիկան ուսումնասիրում է ոչ թե հենց բնության հատկությունները, այլ՝ առաջարկվող տեսական մոդելների հատկությունները։ Բացի այդ, հաճախ տեսական ֆիզիկան ուսումնասիրում է որոշ մոդելներ «հենց իրենցով»՝ առանց դրանք կապելու բնության որոշակի երևույթի հետ։
Տեսական ֆիզիկան չի դիտարկում «ինչո՞ւ մաթեմատիկան պիտի նկարագրի բնությունը» տիպի հարցերը։ Տեսական ֆիզիկան որպես պոստուլատ է ընդունում այն, որ ինչ֊ինչ պատճառներով, բնության երևույթների մաթեմատիկական նկարագրությունը չափազանց արդյունավետ է<ref>[http://ufn.ru/ru/articles/1968/3/f/ Е. Wigner, The Unreasonable Effectiveness of Mathematics in the Natural Sciences, Comm. Pure and Appl. Math. 131, 1 (1960)] {{ref-ru}} Է․ Վիգներ, Մաթեմատիկայի անըմբռնելի արդյունավետությունը բնական գիտություններում</ref>, և ուսումնասիրում է այդ պոստուլատի հետևանքները։ Խստորեն ասած, տեսական ֆիզիկան ուսումնասիրում է ոչ թե հենց բնության հատկությունները, այլ՝ առաջարկվող տեսական մոդելների հատկությունները։ Բացի այդ, հաճախ տեսական ֆիզիկան ուսումնասիրում է որոշ մոդելներ «հենց իրենցով»՝ առանց դրանք կապելու բնության որոշակի երևույթի հետ։

Սակայն տեսական ֆիզիկայի հիմնական խնդիրը մնում է, առաջին, ֆիզիկական երևույթների որևէ տիրույթներում կառավարող բնության առավել ընդհանուր օրենքները բացահայտելը և ըմբռնելը, և երկրորդ, այդ օրենքներից ելնելով, իրականության մեջ ֆիզիկական համակարգերի սպասվող վարքը նկարագրելը։ Ի տարբերություն մյուս բնական գիտությունների, տեսական ֆիզիկայի գրեթե յուրօրինակ առանձնահատկությունը դեռևս անհայտ ֆիզիկական երևույթները կանխատեսելը և չափումների ճիշտ արդյունքներ ստանալն է։

13:49, 28 Մայիսի 2015-ի տարբերակ

Շվարցշիլդի որդնախոռոչի մոդել

Տեսական ֆիզիկան ֆիզիկայի մի ճյուղ է, որն օգտագործում է մաթեմատիկական մոդելները և աբստրակցիան հիմնավորելու, բացատրելու և կանխագուշակելու բնական երևույթները։ Փորձարարական ֆիզիկան ի տարբերություն տեսական ֆիզիկայի, ֆիզիկական երևույթները հետազոտելու համար օգտագործում է փորձարարական միջոցները։ Գիտության առաջընթացը ընդհանուր առմամբ կախված է փորձնական ուսումնասիրությունների և տեսության փոխգործակցությունից։ Տեսական ֆիզիկայի հիմնական նպատակներն են[1]

  1. Առանցքային ֆիզիկական հասկացությունների առանձնացում (ինչպես՝ ատոմ, զանգված, էներգիա, էնտրոպիա, դաշտ և այլն) և այդ հասկացությունները կապակցող բնության երևույթների մաթեմատիկական ձևակերպումը։
  2. Բնության մեջ դիտվող երևույթների բացատրությունը բնության օրենքների ձևակերպման հիման վրա։
  3. Բնության նոր երևույթների կանխատեսում։

Տեսական ֆիզիկային մոտ է մաթեմատիկական ֆիզիկան, որն ուսումնասիրում է ֆիզիկական մոդելները հատկությունները մաթեմատիկական խիստ մոտեցումներով, սակայն չի զբաղվում ֆիզիկական հասկացությունների ընտրությամբ և մոդելները իրականության հետ համադրելով, չնայած կորղ է կանխատեսել նոր երևույթներ։

Առանձնահատկություններ

Տեսական ֆիզիկան չի դիտարկում «ինչո՞ւ մաթեմատիկան պիտի նկարագրի բնությունը» տիպի հարցերը։ Տեսական ֆիզիկան որպես պոստուլատ է ընդունում այն, որ ինչ֊ինչ պատճառներով, բնության երևույթների մաթեմատիկական նկարագրությունը չափազանց արդյունավետ է[2], և ուսումնասիրում է այդ պոստուլատի հետևանքները։ Խստորեն ասած, տեսական ֆիզիկան ուսումնասիրում է ոչ թե հենց բնության հատկությունները, այլ՝ առաջարկվող տեսական մոդելների հատկությունները։ Բացի այդ, հաճախ տեսական ֆիզիկան ուսումնասիրում է որոշ մոդելներ «հենց իրենցով»՝ առանց դրանք կապելու բնության որոշակի երևույթի հետ։

Սակայն տեսական ֆիզիկայի հիմնական խնդիրը մնում է, առաջին, ֆիզիկական երևույթների որևէ տիրույթներում կառավարող բնության առավել ընդհանուր օրենքները բացահայտելը և ըմբռնելը, և երկրորդ, այդ օրենքներից ելնելով, իրականության մեջ ֆիզիկական համակարգերի սպասվող վարքը նկարագրելը։ Ի տարբերություն մյուս բնական գիտությունների, տեսական ֆիզիկայի գրեթե յուրօրինակ առանձնահատկությունը դեռևս անհայտ ֆիզիկական երևույթները կանխատեսելը և չափումների ճիշտ արդյունքներ ստանալն է։

Հայաստանում

Հայաստանը խորհրդային տարիներին կարողացավ կենտրոնացնել և աճեցնել տեսական ֆիզիկայի ազդեցիկ ներուժ, որը անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի մրցունակ ոլորտներից ամենամրցունակներից է։ Տեսական ֆիզիկայի հիմնական հետազոտությունները իրականացվում են Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, Բյուրականի աստղադիտարանում, Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք այլ ինստիտուտներում, Երևանի Պետական Համալսարանում և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։

Ծանոթագրություններ

  1. Физическая энциклопедия, (в 5 томах), Под редакцией акад. А. М. Прохорова, том 5, 1998, М., ст․ 310, 5-85270-034-7
  2. Е. Wigner, The Unreasonable Effectiveness of Mathematics in the Natural Sciences, Comm. Pure and Appl. Math. 131, 1 (1960) (ռուս.) Է․ Վիգներ, Մաթեմատիկայի անըմբռնելի արդյունավետությունը բնական գիտություններում

Արտաքին հղումներ