«Հենրի IV (Ֆրանսիա)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 22. | Տող 22. | ||
| հրաժարում = <!-- պաշտոնից/գահից հրաժարման թվականը --> |
| հրաժարում = <!-- պաշտոնից/գահից հրաժարման թվականը --> |
||
| տիտղոս_2 = [[ |
| տիտղոս_2 = [[Նավարրա]]յի թագավոր |
||
| դրոշ_2 = Flag of France.svg |
| դրոշ_2 = Flag of France.svg |
||
| դրոշ2_2 = File-Evolution Coat of Arms of Navarre-2.svg |
| դրոշ2_2 = File-Evolution Coat of Arms of Navarre-2.svg |
10:50, 22 Մայիսի 2015-ի տարբերակ
Հենրի IV (Ֆրանսիա), (1553—1610), թագավոր 1589-ից։ Բուրբոնների դինաստիայի առաջին ներկայացուցիչը։ 1562-ից Նավարրայի թագավոր (Հենրի Նավարրացի)։
Կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտների ղեկավար։ 1593-ին ընդունել է կաթոլիկություն և մտել Փարիզ։ 1598-ի Նանտի էդիկտով հուգենոտներին շնորհել է դավանանքի ազատություն և այլ արտոնություններ։ Հենրի IV-ի քաղաքականությունը նպաստել է բացարձակ միապետության ամրապնդմանը. դադարեցվել է Գլխավոր շտատների հրավիրումը, սահմանափակվել են նահանգային ժողովների իրավունքները, աճել է բյուրոկրատական ապարատի դերը են։ Տնտեսության ասպարեզում վարել է պրոտեկցիոնիզմի (հովանավորություն) քաղաքականություն, խթանել Ֆրանսիայի մանուֆակտուրաների զարգացումը, բարեկարգել ճանապարհները, բացել նոր ջրանցքներ ևն։ 1604-ին սկսվել է Կանադայի գաղութացումը ֆրանսիացիների կողմից։ Հենրի IV-ի կառավարությունը վերացրել է գյուղացիների ժամկետանց պարտքերը, սակայն բարձրացրել անուղղակի հարկերը։ Հենրի IV-ը ղեկավար դեր է խաղացել հակահաբսբուրգյան ընդդիմություն կազմակերպելու գործում, նախապատրաստել Տաբսբուրգների դեմ պատերազմը։ Հենրի IV-ին սպանել է մոլեռանդ կաթոլիկ Ռավալյակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |