«Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Արայիկ Վլադիմիրի Հարությունյան'''
'''Արայիկ Վլադիմիրի Հարությունյան'''
[[Պատկեր:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վարչապետ.jpeg|մինի|աջից| Արայիկ Հարությունյան:
[[Պատկեր:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վարչապետ.jpeg|մինի|աջից| Արայիկ Հարությունյան:
[[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] վարչապետ: Նկարը`2014 թվական]]
[[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] [[վարչապետ]]: Նկարը`2014 թվական]]
== Ներածություն ==
== Ներածություն ==
Ծնվել է [[1973]] թվականի [[դեկտեմբերի 14]]-ին, [[Ստեփանակերտ]] քաղաքում: [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] վարչապետ է, [[Ազատ հայրենիք]] կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու:
Ծնվել է [[1973]] թվականի [[դեկտեմբերի 14]]-ին, [[Ստեփանակերտ]] քաղաքում: [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] վարչապետ է, [[Ազատ հայրենիք]] կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու:

11:01, 24 Մարտի 2015-ի տարբերակ

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Պատկեր:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վարչապետ.jpeg
Արայիկ Հարությունյան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ: Նկարը`2014 թվական

Ներածություն

Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ է, Ազատ հայրենիք կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու:

Կրթություն

1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու:

Գործունեություն

1992  թվականին Արայիկ Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։

1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։ 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։ 2005 թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, Միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։ Ազատ հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր 2005-2007 թվականներին։ Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ: ԼՂՀ նախագահի հրամանագրով 2012թվականին վերանշանակվել է ԼՂՀ վարչապետ:

Այլ տեղեկություններ

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար » մեդալով, «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Արտաքին հղումներ