«Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ 108.45.166.49 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Beko մասնակցի վերջին տարբերակին։ |
||
Տող 11. | Տող 11. | ||
}} |
}} |
||
'''Աշոտ Վեզիրի Պետրոսյան''' (ծնվել է հունիսի 2-ին , 1930թ.- Վարդենիսում, [[ՀԽՍՀ]] - մահացել է փետրվարի 23-ին, 1998թ., Դիլիջանում, Հայաստանի Հանրապետուտյուն) - հայ մաթեմատիկոս: Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել ե 1964թ.-ին (գիտ. ղեկավար - |
'''Աշոտ Վեզիրի Պետրոսյան''' (ծնվել է հունիսի 2-ին , 1930թ.- Վարդենիսում, [[ՀԽՍՀ]] - մահացել է փետրվարի 23-ին, 1998թ., Դիլիջանում, Հայաստանի Հանրապետուտյուն) - հայ մաթեմատիկոս: Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել ե 1964թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր): Ակադեմիկոս [[Սերգեյ Մերգելյան]]ի հետ միասին եղել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտա-հետազոտական Ինստիտուտի, ինչպես նաև [[Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա|Հայաստանի գիտությունների ակադեմիա]]յի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը: Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների [[ԷՀՄ]]-ների (այդ թվում `[[Նաիրի (համակարգիչ)|Նաիրի]] և ЕС ЭВМ մշակմանն ու արտադրուտյան կազմակերպմանը: |
||
[[File:Group photo with other prominent Armenian mathematicians.jpg|thumb|Մի խումբ նշանավոր հայ մաթեմատիկոսների հետ (1975)]] |
[[File:Group photo with other prominent Armenian mathematicians.jpg|thumb|Մի խումբ նշանավոր հայ մաթեմատիկոսների հետ (1975)]] |
||
== Կենսագրությունը == |
== Կենսագրությունը == |
23:09, 29 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ
Աշոտ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1930 հունիսի 2 |
Ծննդավայր | Վարդենիս, Հայաստան |
Մահացել է | փետրվարի 23, 1998 | (տարիքը 67)
Մահվան վայր | Դիլիջան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան[1][2][3] |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ashot Petrosian (mathematician) Վիքիպահեստում |
Աշոտ Վեզիրի Պետրոսյան (ծնվել է հունիսի 2-ին , 1930թ.- Վարդենիսում, ՀԽՍՀ - մահացել է փետրվարի 23-ին, 1998թ., Դիլիջանում, Հայաստանի Հանրապետուտյուն) - հայ մաթեմատիկոս: Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել ե 1964թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր): Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ միասին եղել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտա-հետազոտական Ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը: Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների ԷՀՄ-ների (այդ թվում `Նաիրի և ЕС ЭВМ մշակմանն ու արտադրուտյան կազմակերպմանը:
Կենսագրությունը
Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930թ.-ին Վարդենիսում, ՀԽՍՀ:[4] Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949թ.-ին ոսկե մեդալով: Նույն թվականին ընդհունվել ե Երևանի Պետական Հհամալսարանի (ԵՊՀ) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել ե 1954թ.-ին կարմիր դիպլոմով: Դասավանդել է մաթեմատիկա ԵՊՀ-ում մինչև 1955թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարան (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ):
1957թ.-ին Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին: Աշխատել ե նորաստեղծ Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտա-հետազոտական Ինստիտուտում (ԵրՄՄԳՀԻ), սկզբից իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ: Այդ տարիներին ԵրՄՄԳՀԻ-ն դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը: Ա.Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխ-տնօրեն (1963-65) և տնօրեն (1965-70) Հայաստանի Գիտուտյունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում [5], որն այժմ հայտնի ե իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ [6] (ԻԱՊԻ):
Իր գիտական գործունեության հետ միասին, Ա.Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում (1957-78, եղել է Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ) և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (1978-86): Նա հեղինակ է մի շարք դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում: Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբերնետիկայի, ԷՀՄ ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին: Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Աշխատանքների 5 հատորներ; եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, գլխավորապես Գրաֆների տեսության դաշտում:
Ընտրված հրապարակումներ
- Համակարգչային պրոյեկտավորման ավտոմատացման մաթեմատիկական խնդիրներ (Математические вопросы автоматизации проектирования ЭВМ (ռուս.)). Издат. АН АрмССР. 1977.
- Petrosian, A.V.; Pasztorne, V.K. (1982). Problems of a problem-oriented expansion of Boolean functions. Alkalmazott Mat. Lapok.
- Петросян, А.В.; Варданян, В.А. (1983). О сложности реализации булевых функций с данным вектором активностей (PDF). Acta Cybernetica Mat. Lapok.
- On the problem of automated generation of test schemes of electronic computing machines. Kibernetika. 1976.
- Մաթեմատիկական Կիբեռնետիկա, գրքում`«Գիտությունը Հայաստանում 60 տարում». Ազգային Ակադեմիայի Հրատ. 1985.
Աղբյուրներ
- ↑ http://www.researchgate.net/profile/Valerie_De_Lapparent2/citations
- ↑ http://www.researchgate.net/profile/Armen_Kocharyan
- ↑ http://www.researchgate.net/institution/National_Academy_of_Sciences_of_Armenia/members/2
- ↑ «Ով ով է. Հայեր», Կենսագրական հանրագիտարան 2007, Հատ. 2, է. 168
- ↑ Academic Archive of Andrey Ershov ( Андрей Ершов (ռուս.))
- ↑ ԻԱՊԻ