Սպանություններ Միդսոմերում (հեռուստասերիալ)
Սպանություններ Միդսոմերում | |
---|---|
Ժանր | դետեկտիվ հեռուստասերիալ, հեռուստադրամա, առեղծվածների մասին հեռուստասերիալներ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Ստեղծող | Caroline Graham? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմք | Chief Inspector Barnaby? |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Սիմոն Լենգթոն և Ջերեմի Սիլբերսթոն |
Գլխավոր դերերում | Նիլ Դաջեն, Ֆիոնա Դոլման, Թամզին Մոլեսոն, Ջոն Հոպկինս, Բերի Ջեքսոն, Դենիել Քեյսի, Ջեյն Ուայմար, Լորա Հովարդ, Քիրսթի Դիլոն, Ջոն Նեթլս, Ջեյսոն Հյուզ, Նիք Հենդրիքս, Manjinder Virk? և Գվիլիմ Լի |
Երաժշտություն | Ջիմ Փարքեր |
Պատմվածքի վայր | Midsomer? |
Գեղարվեստական աշխարհ | Midsomer universe? |
Եթերաշրջանների քանակ | 24 |
Սերիաների քանակ | 132 |
Էկրաններին է | մարտի 23, 1997[2]-ից |
Հեռուստաալիք | ITV[2] |
Դիստրիբյուտոր | All3Media և Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
Սպանություններ Միդսոմերում (անգլ.՝ Midsomer murders) կամ Զուտ անգլիական սպանություններ, բրիտանական դետեկտիվ դրամատիկական հեռուստասերիալ սպանությունների մասին, որոնք տեղի են ունենում հորինված Միդսոմեր անգլիական կոմսությունում։ Հիմնված է հայտնի բրիտանական դրամատուրգ և սցենարիստ Քերոլեյն Գրեմի «Ավագ տեսուչ Բարնաբի» («Chief Inspector Barnaby») դետեկտիվ վեպի վրա։
Առաջին եթերաշրջանի թողարկումը սկսվել է 1997 թվականի մարտի 23-ին բրիտանական «ITV» («Independent television») հեռուստաալիքով։ 2016 թվականի փետրվարի 17-ին Մեծ Բրիտանիայի հեռուստաէկրաններում դուրս եկավ սերիալի տասնութերորդ եթերշրջանը։ 2016 թվականի փետրվարի 18-ի տվյալներով հեռուստասերիալը ունի 109 դրվագ (սերիա)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում սյուժեն հիմնված է բրիտանական հայտնի դրամատուրգ և սցենարիստ Քերոլեյն Գրեմի «Ավագ տեսուչ Բարնաբի» («Chief Inspector Barnaby») դետեկտիվ վեպի վրա, որտեղ գլխավոր հերոսը ավագ տեսուչ Բարնաբին է (1997 - 2011 Ջոն Նետլզ, 2011 - մեր օրեր Նիլ Դաջեն)։
Գեղարվեստական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի սյուժեն ունի իր ուրույն գեղարվեստական ոճը։ Բոլոր իրադարձությունները փակ են տեղի ունենում՝ հորինված անգլիական Միդսոմեր կոմսությունում։ Մարդկանց միջև կոնֆլիկտները ցուցադրվում են սարկազմով և հումորով։ Բծախնդիր կղզականները ժամանակ առ ժամանակ կատարում են ամենահնարամիտ հանցագործությունները, նրանց հետ խելամիտ, հարգալից և էլեգանտ խուզրկուները , իսկ դրանց զուսպ կրքերի ֆոնում մնում են կանաչ մարգագետինները են ստվերային ծառուղիները, մռայլ սենյակները և սառը ննջասենյակը։
Սերիալում ուշադրություն է դարձվում մարդկանց իրական դեմքերի վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր կերպարներ և դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Բարնաբի (Ջոն Նետլզ) — ավագ տեսուչ (1997—2011)։ Ունի լավ ընտանիք։ 13-րդ եթերաշրջանում անցնում է թոշակի
- Հրին Թրոյ (Դենիել Քեյսի) — սերժանտ (1997—2003, 2008). տեսուչ Բարնաբիի մշտական գործընկերը
- Ջոյս Բարնաբի (Ջեյն Ուայմար) — Թոմ Բարնաբիի կինը, տնային տնտեսուհի (1997—2010)
- Կլի Բրանաբի (Լոռա Հովարդ) — Թոմ Բարնաբիի աղջիկը, սկսնակ դերասանուհի. 11 - րդ եթերաշրջանում ամուսնանում է (1997—2010)
- Ջոն Բարնաբի (Նիլ Դաջեն), նոր ավագ տեսուչ (2011 — մեր օրեր)։ Թոմ Բարնաբիի հորեղբոր տղան
- Ջեյմի Վինթեր (Նիկ Հենդրիքս) — սերժանտ (2016 - մեր օրեր)
- Սառա Բարնաբի (Ֆիոնա Դոլման) — Ջոն Բարնաբիի կինը և Քոսթոնի դպրոցի տնօրեն (2011 — մեր օրեր)
- Դեն Սքոթ (Ջոն Հոպկինս) — սերժանտ (2003—2005)
- Բեն Ջոնս (Ջեյսոն Հյուզ) — սկզբում ոստիկան, հետո սերժանտ (2005—2013)
- Չարլի Նելսոն (Գվիլիմ Լի) — սերժանտ (2013 — 2016)
- Ջորջ Բուլարդ (Բարրի Ջեքսոն) — բժիշկ-ախտաանատոմ (1997—2011)
- Քեյթ Վիլդինգ (Թամզին Մելեսոն) — բժիշկ-ախտաանատոմ (2011 — 2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 TV: Watching The Detectives (բրիտ․ անգլ.) // The Independent — Britain: 1997. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանություններ Միդսոմերում (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
|