Նիլ Դաջեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիլ Դաջեն
Ծնվել էհունվարի 2, 1961(1961-01-02)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրԴոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան

Նիլ Դաջեն (անգլ.՝ Neil Dudgeon, հունվարի 2, 1961(1961-01-02)[1][2], Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլ Դաջենը ծնվել են 1961 թվականի հունվարի 2-ին Դոնկաստերում (Անգլիա)։ Նա դեռ դպրոցական հասակում ցուցաբերում էր դերասանական տաղանդը, այդ իսկ պատճառով գնաց Բրիստոլի համալսարանում դրամատիկական արվեստ սովորելու (1979-1982)։ Նրա դեբյուտային դերասանական խաղը եղել է «Սրեք ձեր ականջները» ֆիլմում կատարած ոստիկանի դերը։ Նա նաև հայտնվել է ռոմանտիկ «Բրիդջիթ Ջոնս։ Բանականության եզրին» ֆիլմում, որտեղ խաղացել է տաքսիստի դեր։

Նիլը նկարահանվել է բազմասերիանոց «Աղետ» և «London's Burning» սերիալներում։ 1994 թվականի նա հայտնվել է խուզարկու Սփենսի դերում «Our Boy» սերիալում, խուզարկու Կոստելոյի դերում «Հետախույզ Ջեք Ֆրոսթ» սերիալի մեկ սերիայում և այլն։

2010 թվականին Դաջենը հայտնվել է ITV - ով ցուցադրվող «Զուտ անգլիական սպանություններ» քրեական դրամայի «Գիյոմի թուրը» սերիայում։ Այդ սերիայում Նիլը ցուցադրվում է ավագ տեսուչ Թոմ Բարնաբիի հորեղբոր տղայի դերում, ում դերը խաղացել է Ջոն Նեթլզը։ Ջոն Նեթլզի մասնկցությամբ վերջին սերիայից հետո, որը ցուցադրվել է 2011 թվականին, Դաջենը որակավորվել է որպես ավագ օպերլիազոր, այդ ձևով նա դարձավ սերալի գլխավոր հերոսը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաջենը ամուսնացած է Մերի Փիթի հետը, ով հանդիսանում է BBC Radio - յի պրոդյուսերը։ Նրանք ունեն երկու երեխա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զուտ անգլիական սպանություններ (սերիալ, 1984 – 2010)
  • Երկրորդ էկրան (սերիալ, 1985 – 2002)
  • Լավջոյ (սերիալ, 1986 – 1994)
  • Սցենար (սերիալ, 1986 – 1993)
  • Աղետ (սերիալ, 1986 – ...)
  • Տեսուչ Մորսը (սերիալ, 1987 – 2000)
  • Սրեք Ձեր ականջները (1987)
  • Լոնդոնը այրվում է (սերիալ, 1988 – 2002)
  • Զույգ մանրուք (մինի-սերիալ, 1988)
  • Կարմիր արքան, սպիտակ ձին (ԹՎ, 1989)
  • ճակատագրի հիմարները (1990)
  • Ռեվոլվեր (ԹՎ, 1992)
  • Between the Lines (սերիալ, 1992 – 1994)
  • Nice Town (մինի-սերիալ, 1992)
  • Հետախույզ Ջեք Ֆրոսթ (սերիալ, 1992 – 2010)
  • Օրել Շարպա (ԹՎ, 1993)
  • Resnick: Rough Treatment (ԹՎ, 1993)
  • Հայրենիք (ԹՎ, 1994)
  • Աղջիկները այլ կերպ են սիրում (1996)
  • Համր վկան (սերիալ, 1996 – ...)
  • Զուտ անգլիական սպանություններ (հեռուստասերիալ) (1997 -...)
  • Breakout (ԹՎ, 1997)
  • Our Boy (ԹՎ, 1997)
  • Ընկեցիկ երեխա Թոմ Ջոնսի պատմությունը (մինի-սերիալ, 1997)
  • The Gift (ԹՎ, 1998)
  • Դատրկ պատմություններ (մինի-սերիալ, 1998 – 2000)
  • Տիկին Բրեդլի (սերիալ, 1998 – 2000)
  • Չորս հայրեր (սերիալ, 1999)
  • Կեղտոտ հնարքներ (ԹՎ, 2000)
  • Գրավիչ (2000)
  • Դա դժբախտ պատահար էր (2000)
  • Սպանություններ գիտակցության մեջ (սերիալ, 2001 – 2003)
  • Մեսիա (մինի-սերիալ, 2001)
  • Messiah 2: Vengeance Is Mine (մինի-սերիալ, 2002)
  • Ռոուզը և Մալոնին (սերիալ, 2002 – 2005)
  • The Planman (ԹՎ, 2003)
  • Վերելք (սերիալ, 2003 – ...)
  • The Return (ԹՎ, 2003)
  • Մեսիա։ Խոստում (մինի-սերիալ, 2004)
  • Բրիդջիթ Ջոնս։ Բանականության եզրին (2004)
  • Շերլոկ Հոլմսը և մետաքսե զուգագուլպայի գործը (ԹՎ, 2004)
  • Messiah: The Harrowing (մինի-սերիալ, 2005)
  • The Lavender List (ԹՎ, 2006)
  • Փողոց (սերիալ, 2006 – ...)
  • After 8 (2006)
  • Ռեմբոյի տղան (2007)
  • Փիթեր Կինդոմը ձեզ չի լքի (սերիալ, 2007 – 2009)
  • Կեռասներ (2007)
  • Լեռից իջնելով (ԹՎ, 2007)
  • Փրկվածները (սերիալ, 2008 – 2010)
  • Ռայլիի կյանքը (սերիալ, 2009 – 2011)
  • Արբոր (2010)
  • Սուրբ ծնունդ (մինի-սերիալ, 2010)
  • Յունայթեդ։ Մյունխենի ողբերգությունը (2011)
  • Փլեյհաուս (սերիալ, 2012 – ...)
  • Հանցավոր կապեր (սերիալ, 2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]