Սոֆո Խալվաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆո Խալվաշի
Սոֆո Խալվաշին կատարում է «Visionary Dream» երգը
Բնօրինակ անունსოფო ხალვაში
Ի ծնե անունվրաց.՝ სოფო ხალვაში
Ծնվել էմայիսի 31, 1986(1986-05-31) (37 տարեկան)
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Վրաստան
Ժանրերէլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքmyspace.com/khalvashi
 Sopho Khalvashi Վիքիպահեստում

Սոֆո Խալվաշի (վրաց.՝ სოფო ხალვაში, նաև՝ Սոֆիկո, մայիսի 31, 1986(1986-05-31), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի մայիսի 31-ին Բաթումում։ Սովորել է երաժշտական ուսումնարանում (դաշնամուր, հոբոյ)։ Բնակվում է Բաթումում (Վրաստան

Հաղթել է «Նուցայի դպրոց-2004» (ռուս.՝ «Школа Нуцы - 2004») երիտասարդ կատարողների մրցույթում։ 2006 թվականին Յուրմալայի «Նոր ալիք» մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը, ինչի արդյունքում էլ պայմանագիր է կնքել Իգոր Կրուտոյի «Арс» պրոդյուսերական ընկերության հետ և հաղթանակած վերադարձել հայրենիք։ Իմեդի հեռուստաընկերության կողմից անմիջապես առաջարկ է ստացել դառնալ «На волнах Имеди» շոուի վարողը։

2006 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարվել է, որ Սոֆոն Վրաստանը պետք է ներկայացնի Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։ «Visionary Dream» երգով Վրաստանն առաջին անգամ մասնակցել է Եվրատեսիլ մրցույթին։ Սկզբում երգը կոչվել է «My Story»: 2007 թվականի մայիսի 10-ին կիսաեզրափակչում զբաղեցրել է 8-րդ տեղը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։ Մայիսի 12-ին եզրափակչում[1][2] Սոֆոն գրավել է 12-րդ տեղը։ Նրան առավելագույն միավոր նշանակել է միայն մեկ երկիր՝ Լիտվան։

«Լավ հումորներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Սոֆոն «Ծիծաղ և մեղք» (ռուս.՝ «Смех и грех» ) թիմի կազմում մասնակցել է СТС հեռուստաընկերության «Լավ հումորներ» (ռուս.՝ «Хорошие шутки») հումորային մրցույթին։ Թիմը հասավ մինչև եզրափակիչ, բայց պարտվեց՝ հավաքելով 27 միավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Georgia: Revamp released, song retitled "Keep On Going"». ESCXTRA.com. 2019 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. NDR. «Georgien: Sopho Khalvashi». eurovision.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆո Խալվաշի» հոդվածին։