Սոֆո Խալվաշի
Սոֆո Խալվաշի | |
---|---|
![]() Սոֆո Խալվաշին կատարում է «Visionary Dream» երգը | |
Բնօրինակ անուն | სოფო ხალვაში |
Ի ծնե անուն | վրաց.՝ სოფო ხალვაში |
Ծնվել է | մայիսի 31, 1986 (33 տարեկան) Բաթում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Sopho Khalvashi Վիքիպահեստում |
Սոֆո Խալվաշի (վրաց.՝ სოფო ხალვაში, նաև՝ Սոֆիկո, ծն. 31 մայիսի, 1986, Բաթում), վրացի երգչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1986 թվականի մայիսի 31-ին Բաթումում։ Սովորել է երաժշտական ուսումնարանում (դաշնամուր, հոբոյ)։ Բնակվում է Բաթումում (Վրաստան)։
Հաղթել է «Նուցայի դպրոց-2004» (ռուս.՝ «Школа Нуцы - 2004») երիտասարդ կատարողների մրցույթում։ 2006 թվականին Յուրմալայի «Նոր ալիք» մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը, ինչի արդյունքում էլ պայմանագիր է կնքել Իգոր Կրուտոյի «Арс» պրոդյուսերական ընկերության հետ և հաղթանակած վերադարձել հայրենիք։ Իմեդի հեռուստաընկերության կողմից անմիջապես առաջարկ է ստացել դառնալ «На волнах Имеди» շոուի վարողը։
2006 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարվեց, որ Սոֆոն Վրաստանը պետք է ներկայացնի Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում: «Visionary Dream» երգով Վրաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլ մրցույթին։ Սկզբում երգը կոչվում էր «My Story»: 2007 թվականի մայիսի 10-ին կիսաեզրափակչում զբաղեցրեց 8-րդ տեղը և հնարավորություն ստացավ մասնակցելու եզրափակիչ փուլին։ Մայիսի 12-ին եզրափակչում Սոֆոն գրավեց 12-րդ տեղը։ Նրան առավելագույն միավոր նշանակեց միայն մեկ երկիր՝ Լիտվան:
«Լավ հումորներ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Սոֆոն «Ծիծաղ և մեղք» (ռուս.՝ «Смех и грех» ) թիմի կազմում մասնակցել է СТС հեռուստաընկերության «Լավ հումորներ» (ռուս.՝ «Хорошие шутки») հումորային մրցույթին։ Թիմը հասավ մինչև եզրափակիչ, բայց պարտվեց՝ հավաքելով 27 միավոր։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- SophoKhalvashi.net
- "Visionary dream" երգի կատարումը «Եվրատեսիլ 2007» մրցույթի եզրափակչում
- "Visionary dream" երգի կատարումը «Եվրատեսիլ 2007» մրցույթի կիսաեզրափակչում
|