Սուքիաս Սոմալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուքիաս Սոմալյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1776(1776-01-24)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էփետրվարի 11, 1846(1846-02-11) (70 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունթարգմանիչ, բանասեր և բառարանագիր

Սուքիաս Սոմալյան (հունվարի 24, 1776(1776-01-24), Կոստանդնուպոլիս - փետրվարի 11, 1846(1846-02-11), Վենետիկ, Ավստրիական կայսրություն), հայ բանասեր, բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1804 թ.), աբբահայր (1824 թ.), արքեպիսկոպոս (1826 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ջանքեր է գործադրել միաբանության հեղինակության ամրապնդման համար, եղել Հնդկաստանում[1][2]։ Այդ տարիներին Հնդկահայ բարերարներ Ռաֆայել Ղարամյանի և Սամվել Մուրադյան նվիրատվությամբ բացվել են Մուրադյան վարժարանը Իտալիայի Պադուա քաղաքում 1834 թվականին և Ռաֆայելյանը՝ Վենետիկում 1836 թվականին (1853 թ., Պադուա, հետագայում տեղափոխվել է Փարիզ)։ 1827 թվականին ընտրվել է Վենետիկի Աթենական ակադեմիայի պատվավոր անդամ[3]։

Ձեռնամուխ է եղել հայ հին մատենագրության տպագրությանը․ «Մատենագրութիւնք նախնեաց» մատենաշարով լույս է տեսել Սոմալյանի կազմած «Սրբոյ հօրն մերոյ Եղիշէ վարդապետի մատենագրութիւնք» (1838 թ.) ժողովածուն (համահեղինակ Ն․ Սարգիսյան)՝ առաջաբանով, ծանոթագրություններով և տեքստաբանական ուսումնասիրությամբ։ Սոմալյանը գրել է հայ հին գրականության պատմությունը («Պատկեր հայկական դպրութեան», 1829 թ., իտալերեն) և հայ հին թարգմանությունների մատենագիտությունը («Ցուցակ թարգմանութեանց նախնեաց», 1825 թ., իտալերեն)։ Կազմել է գործնական նշանակության հինգ բառարան՝ հայերեն, անգլերեն և տաճկերեն բառանյութի ընդգրկումով[4]:Հայերեն է թարգմանել Սոավեի «Կենդանագիր զգաստ եւ զգօն անձին» և Ֆենելոնի «Իմաստք ողջախոհ մտաց» (տպակից՝ 1836 թ.) փոքրածավալ գործերը[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաոօտ բառարան յանգդիականէ ի հայ, հ․ 1, Վենետիկ, 1835 թ.:
  • Համառօտ բառարան ի հայէ յանգդիականն, հ․ 2, Վենետիկ, 1835 թ.:
  • Համառօտ բառարան յանգդիականէ ի հայ և ի տաճիկ, հ․ 1, Վենետիկ, 1843 թ.:
  • Համառօտ բառարան ի հայէ յանգդիական և ի տաճիկ, հ․ 2, Վենետիկ, 1843 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cardwell, Richard A. (2004). The Reception of Byron in Europe (անգլերեն). A&C Black. ISBN 9780826468444.
  2. Moore, Thomas (2016 թ․ հոկտեմբերի 28). Delphi Complete Poetical Works of Thomas Moore (Illustrated) (անգլերեն). Delphi Classics. ISBN 9781786562081.
  3. «Ասատուր Փաշայան, Վենետիկի Մխիթարյանները Եվրոպայի ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամներ» (PDF).(չաշխատող հղում)
  4. «Կոհա առցանց քարտարան, Սոմալյան, Սուքիաս». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  5. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան. 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 502