Սուքիաս Սոմալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուքիաս Սոմալյան
Ծնվել է հունվարի 24, 1776(1776-01-24)
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է փետրվարի 11, 1846(1846-02-11) (70 տարեկանում)
Մահվան վայր Վենետիկ, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն
Ազգություն հայ
Մասնագիտություն թարգմանիչ, բանասեր և բառարանագիր
Անդամություն Մխիթարյան միաբանություն

Սուքիաս Սոմալյան (հունվարի 24, 1776(1776-01-24), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 11, 1846(1846-02-11), Վենետիկ, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն), հայ բանասեր, բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1804 թ.), աբբահայր (1824 թ.), արքեպիսկոպոս (1826 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ջանքեր է գործադրել միաբանության հեղինակության ամրապնդման համար, եղել Հնդկաստանում[1][2]: Այդ տարիներին Հնդկահայ բարերարներ Ռաֆայել Ղարամյանի և Սամվել Մուրադյան նվիրատվությամբ բացվել են Մուրադյան վարժարանը Իտալիայի Պադուա քաղաքաում 1834 թվականին և Ռաֆայելյանը՝ Վենետիկում 1836 թվականին (1853 թ., Պադուա, հետագայում տեղափոխվել է Փարիզ): 1827 թվականին ընտրվել է Վենետիկի Աթենական ակադեմիայի պատվավոր անդամ[3]: Կազմել է գործնական նշանակության հինգ բառարան՝ հայերեն, անգլերեն և տաճկերեն բառանյութի ընդգրկումով[4]:

Ձեռնամուխ է եղել հայ հին մատենագրության տպագրությանը․ «Մատենագրութիւնք նախնեաց» մատենաշարով լույս է տեսել Սոմալյանի կազմած «Սրբոյ էորնմերոյ Եղիշեի վարդապետի մատենագւութիւնք» (1838 թ.) ժողովածուն (համահեղինակ Ն․ Սարգիսյան)՝ առածաբանով, ծանոթագրություններով և տեքստաբանական ուսումնասիրությամբ։ Սոմալյանը գրել է տւյհին գրականության պատմությունը («Պատկեր հայկական դպրության», 1820 թ., իտալերեն) և հայ հին թարգմանությունների մատենագիտությունը («Ցուցակ թարգմանութեանց նախնեաց», 1825 թ., իտալերեն)։ Կազմել է գործնական նշանակության հինգ բառարան (1835, 1843 թթ.)՝ հայերեն, անգլ․ և տաճկ․ բառանյութի ընդգրկումով։ Հայերեն է թարգմանել Սոավեի «Կենդանագիրզգաստ ել զգօն անձին» և Ֆենելոնի «Իմաստք ողջախոհ մտաց» (տպակից՝ 1836 թ.) փոքրածավալ գործերը[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաոօտ բառարան յանգդիականէ ի հայ, հ․ 1, Վենետիկ, 1835 թ.:
  • Համառօտ բառարան ի հայէ յանգդիականն, հ․ 2, Վենետիկ, 1835 թ.:
  • Համառօտ բառարան յանգդիականէ ի հայ և ի տաճիկ, հ․ 1, Վենետիկ, 1843 թ.:
  • Տամառօտ բառարան ի հայէ յանգդիական և ի տաճիկ, հ․ 2, Վենետիկ, 1843 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cardwell Richard A. (2004)։ The Reception of Byron in Europe (անգլերեն)։ A&C Black։ ISBN 9780826468444 
  2. Moore Thomas (2016-10-28)։ Delphi Complete Poetical Works of Thomas Moore (Illustrated) (անգլերեն)։ Delphi Classics։ ISBN 9781786562081 
  3. «Ասատուր Փաշայան, Վենետիկի Մխիթարյանները Եվրոպայի ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամներ» 
  4. «Կոհա առցանց քարտարան, Սոմալյան, Սուքիաս»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-24 
  5. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան։ 2007 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 502 CC-BY-SA-icon-80x15.png