Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցի (Կաստրո)
Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցի իսպ.՝ Iglesia de San Francisco de Asis | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Չիլի |
Տեղագրություն | Castro?[1] |
Տարածաշրջան | Chiloé Island? |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Diocese of San Carlos de Ancud? |
Մասն է | Churches of Chiloé? |
Ժառանգության կարգավիճակ | Historical Monument of Chile?[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Անվանված | Ֆրանցիսկ Ասիզացի |
Շինանյութ | փայտ |
Մակերես | 0,6727 հեկտար |
Iglesia de San Francisco, Castro Վիքիպահեստում |
Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցի (իսպ.՝ Iglesia de San Francisco), գտնվում է Չիլիի Չիլոե կղզում, տեղակայված կղզու վարչական կենտրոն Կաստրո քաղաքի Պլազա դե Արմաս հրապարակում։ Եկեղեցու տարածքը 1404 մ² է, լայնությունը՝ 52 մ, իսկ բարձրությունը 27 մետր է։ Եկեղեցու վերևում գտնվող կամարաձև գմբեթն ունի 32 մետր բարձրություն, իսկ աշտարակները՝ 42 մետր բարձրություն։ Տաճարը հայտնի է նաև որպես Սուրբ Հակոբի եկեղեցի (իսպ.՝ Iglesia Apóstol Santiago և սխալմամբ անվանվել է «տաճար»։ Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցին պատկանում է այս թեմը կազմող 24 ծխական համայնքներից մեկին[2]։
1979 թվականին եկեղեցին հռչակվել է Չիլիի ազգային հուշարձան, իսկ 2000 թվականի նոյեմբերի 30-ին՝ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաստրոն Չիլիի երրորդ ամենահին քաղաքն է[4]։ Այն հիմնադրվել է 1567 թվականի փետրվարին ՝ Մարտին Ռուիզ դե Գամբոյի կողմից։ Նրան իր սկեսրայրը՝ Չիլիի ժամանակավոր նահանգապետ Ռոդրիգո դե Կիրոգոգանին, ուղարկել էր Չիլոեի կղզեխմբում քաղաք՝ Սանտյագո դե Չիլի անվամբ եկեղեցի հիմնելու։ Նույն թվականին կառուցվեց եկեղեցի Սուրբ Հակոբոս (Սանտյագո) անունով, որը ենթադրաբար նախատեսված էր տեղացիների քրիստոնեացման համար։ Եկեղեցին այրվել և վերակառուցվել է մի քանի անգամ՝ մինչև 1771 թվականը, այնուհետև ճիզվիտների վերահսկողության տակ օգտագործվել է որպես ծխական եկեղեցի։
Եկեղեցու վերջին վերակառուցումը ղեկավարել է քահանա Ֆրա Անխել Կոդոդիո Սուբիաբրե Օջարսունը, որը ղեկավարել է եկեղեցին 1901-1912 թվականներին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու ձևավորումը ստեղծվել է իտալացի ճարտարապետ Էդուարդո Պրասասոլիի կողմից։ Ի տարբերություն Չիլոե կղզու մյուս եկեղեցիների բնորոշ ոճին, Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցու ոճը նեոգոթական է։ Եկեղեցին կառուցվել է Չիլոեի ատաղձագործների կողմից՝ Սալվադոր Սիերպեի ղեկավարությամբ[5]։ Կառուցման համար օգտագործվել են փայտի տեղական տեսակներ, ինչպիսիք են Ֆիցրոյան, պիլգերոդենդրոն և այլն։ Շինության ինտերիերի համար օգտագործվել է նոտոֆագուս և օլիվիլո տեսակի ծառերի փայտեր, սակայն, ճակատը, տանիքը և արտաքին ծածկույթը պատրաստված են ցինկապատ երկաթից[6]։
Եկեղեցու ներսում պատկերված են Միքայել հրեշտակապետը` Սատանային հաղթելիս, Սուրբ Ալբերտո Հուրտադոյի կերպարը և Հիսուս Քրիստոսի պատկերը, որը հայտնաբերվել է Չիլոեի Կագուա եկեղեցում։
Եկեղեցու ճակատը ներկված է վառ գույներով, որը բնորոշ է Չիլոյի Պլազա դե Արմաս քաղաքին[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու ինտերիեր
-
Զոհասեղան հրեշտակապետ Միքայել
-
Միքայել հրեշտակապետի խորանը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Diócesis de San Carlos de Ancud. Iglesia.cl.
- ↑ World Heritage Committee Inscribes 61 New Sites on World Heritage List։ whc.unesco.org. 30 ноября 2000։
- ↑ Jorge Sánchez R.: Chiloé - tradición y cultura, p. 31. Santiago de Chile. 956-309-024-1
- ↑ Lorenzo Berg Costa. Restauración en Chiloé (Chile):la Iglesia de Castro Apuntes vol.20, núm 1:126-141 ((իսպ.)). p.133։
- ↑ Lorenzo Berg Costa. Restauración en Chiloé (Chile):la Iglesia de Castro Apuntes vol.20, núm 1:126-141 ((իսպ.)). p.133.
- ↑ Catedral de Castro es pintada con particulares colores en su fachadas. Biobiochile.cl ((իսպ.)).
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցի (Կաստրո) կատեգորիայում։ |