Jump to content

Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
ՏեղագրությունԿարակաս և Լիբերտադոր[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Caracas?
Ժառանգության կարգավիճակNational historical monument of Venezuela?[1]
ԱնվանվածՖրանցիսկ Ասիզացի
Քարտեզ
Քարտեզ
 Iglesia de San Francisco (Caracas) Վիքիպահեստում

Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու եկեղեցի (իսպ.՝ Iglesia de San Francisco), Վենեսուելայում գտնվող կաթոլիկ եկեղեցի։ Օծվել է Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու պատվին։ Ազգային հուշարձան է (1956 թվականի ապրիլի 6-ից[2]):

Մոտակայքում գտնվում են ակադեմիական պալատը, նախկին Գերագույն դատարանի շենքը և Դաշնային օրենսդիր պալատը։ Տաճարի մոտ աճում է 150-ամյա սեյբան՝ «Սուրբ Ֆրանցիսկոս» անվանումով, որը համարվում է տեղական տեսարժան վայր։

Ճարտարապետ Անտոնիո Լուիս Ուլիանի նախագծով տաճարի շինարարությունն սկսվել է 1593 թվականին։ Տաճարը կառուցվել է որպես Ֆրանցիսկյան միաբանության Սուրբ Ֆրանցիսկո վանքի լրացում և այն որպես Ակադեմիական պալատի հոգևոր հաստատություն օգտագործելու համար։ 1641 թվականին տաճարը լրջորեն տուժել է երկրաշարժի ժամանակ։ 1745 թվականին եկեղեցին ընդլայնվել է. մեծացվել է մուտքի տարածքը։ 1746 թվականին կառուցվել է ժամանակակից զոհասեղան՝ նվիրված Բեթղեհեմի մանուկ Հիսուսին։

1887 թվականին Վենեսուելայի նախագահ Անտոնիո Գուսման Բլանկոյի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տաճարի վերակառուցումը, որի ժամանակ փոխվել է նրա ճակատամասը։ 1813 թվականին Սիմոն Բոլիվարն Ադմիրալական արշավից հետո տաճարին շնորհել է «El Libertador» տիտղոսը։ 1842[3] թվականի դեկտեմբերի 17-ից մինչև Կարակասի Մայր տաճար տեղափոխվելը եկեղեցում են պահվել Սիմոն Բոլիվարի մնացորդները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Gaceta Oficial Nº 25.020
  3. Ferguson, Glenn W. (2003). Tilting at Religion. Prometheus Books, Publishers. էջեր 145–. ISBN 978-1-61614-136-3. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու եկեղեցի» հոդվածին։