Սուրբ Պետրոսի խաչելությունը (Միքելանջելո)
Սուրբ Պետրոսի խաչելությունը | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Միքելանջելո |
տարի | մոտ 1540[1] |
բարձրություն | 625 սանտիմետր |
լայնություն | 662 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Cappella Paolina? |
հավաքածու | Վատիկանի թանգարաններ |
հիմնական թեմա | martyrdom and death of Peter? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Michelangelo's Crucifixion of Saint Peter Վիքիպահեստում |
«Սուրբ Պետրոսի խաչելությունը» (իտալ.՝ Crocifissione di san Pietro), որմնանկար Վատիկանի առաքելական պալատի Պաոլինա մատուռում[2]։ Միքելանջելոյի վերջին երկու ավարտուն աշխատանքներից մեկը։ Որմնանկարն արվել է Պողոս III պապի պատվերով 1546-1550 թվականների ընթացքում։ Որմնանկարը տարբերվում է զորեղությամբ, արտահայտչականությամբ և հորինվածքի ներդաշնակությամբ։ Արվեստագետներից շատերն այս նկարը համարում են Միքելանջելոյի արվեստի գլուխգործոց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատուռի կառուցումը սկսել են 1537 թվականին, իսկ Միքելանջելոյի որմնանկարն սկսելու և ավարտելու ճշգրիտ ժամանակը անհայտ է, այնուամենայնիվ, 1550 թվականին երկու որմնանկարն էլ արդեն պատրաստ են եղել։ Պողոս III պապը մահացել էր մեկ տարի առաջ։ «Սուրբ Պետրոսի խաչելությունը» որմնանկարից բացի՝ Միքելանջելոն մատուռի համար ստեղծել է նաև «Սավուղի դիմումը» որմնանկարը։ Պաոլինա մատուռը երկու որմնանկարների հետ միասին գտնվում է վատիկանյան թանգարաններից դուրս, Հռոմի պապի անձնական տարածքին մոտ։ Ի տարբերություն Սիքստինյան մատուռի և սուրբ Պետրոսի պալատի՝ Պաոլինա մատուռը անմատչելի է զբոսաշրջիկների համար։
Նիդեռլանդներում՝ Հարլեմ քաղաքի Թեյլերի թանգարանում, պահպանվել է «Սուրբ Պետրոսի խաչելության» համար ճարտարապետական էտյուդներով արված մի քանի էսքիզներ պարունակող թուղթը, որի վրա նշումներն արվել են իտալական մատիտով։
Պաոլինա մատուռում որմնանկարներն ավարտելուց հետո Միքելանջելոն համարյա ամբողջությամբ նվիրվեց ճարտարապետությանը և ստեղծեց Սուրբ Պետրոսի տաճարը, Կապիտոլիումը, Պալացցո Ֆարնեզեն, Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրին, Սան Ջովանի դեյ Ֆիորենտինին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դրվագ որմնանկարից
-
Դրվագ որմնանկարից
-
Դրվագ որմնանկարից
-
Դրվագ որմնանկարից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://en.wikipedia.org/w/index.php?title=The_Crucifixion_of_St._Peter_(Michelangelo)&oldid=1105732735
- ↑ Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия. — М.: Белый город. // Редактор Л. П. Анурова. 2006.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гримм Г. Д. Микель-Анджело Буонарроти. — СПб.: «Грядущий день», 1913—1914. Т. 1, Вып. 1—5.
- Дживелегов А. К. Микельанджело. 1475—1564. — [М.]: «Мол. гвардия», 1957.
- Дажина В. Д. Микеланджело. Рисунок в его творчестве. — М.: Искусство, 1986.
- Микеланджело. Жизнь. Творчество [Сб.] / Сост. В. Н. Гращенков. — М.: «Искусство», 1964.
- Thode H. Michelangelo und das Ende der Renaissance. Berlin, 1902—1912. Bd. I—III. (անգլ.)
- Popp A. Die Medici-Kapelle Michelangelos. Munchen, 1922. (անգլ.)
- Tolnay L. de. Michelangelo. Vol. 1—5. Princeton, 1943—1960. (անգլ.)
- Weinberger M. Michelangelo the Sculptor. London; N. Y., 1967. Vol. 1—2. (անգլ.)
- Hartt F. Michelangelo. The complete Sculptor. N. Y., 1967. (անգլ.)
- Heusinger L. Michelangelo. Life and Works. Firenze, 1967. (անգլ.)
- Wilde J. Michelangelo. Six Lectures. Oxford, 1978. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պետրոսի խաչելությունը (Միքելանջելո)» հոդվածին։ |
|