Սուրբ Հովհաննեսի մայր տաճար (Սանտորինի)
Սուրբ Հովհաննեսի մայր տաճար հուն․՝ Καθεδρικός ναός του Αγίου Ιωάννη του Βαπτιστή | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Թիրա և Thira Municipality? |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Santorini? |
Հիմնական ամսաթվերը | 1823 |
Ներկա վիճակ | վերակառուցված |
Ճարտարապետական ոճ | Բարոկկո |
Հիմնադրված | 1823 |
Շինանյութ | աղյուս |
Հունաստան, Կիկլադներ, Սանտորինի | |
Catholic Cathedral of Saint John The Baptist (Fira) Վիքիպահեստում |
Սանտորինիի Սուրբ Հովհաննեսի մայր տաճար (հուն․՝ Καθεδρικός ναός του Αγίου Ιωάννη του Βαπτιστή), հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Հունաստանի մաս կազմող Կիկլադյան կղզիների Սանտորինի կղզում[1][2][3]։
Այն համարվում է 1204 թվականից ստեղծված Սանտորինիի հռոմեական կաթոլիկ թեմի մայր տաճարը։ Շնորհիվ ճարտարապետական յուրօրինակ և ներդաշնակ կառուցվածքի՝ զբոսաշրջային նշանավոր օբյեկտ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1204 թվականին կազմավորվել է Սանտորինիի կաթոլիկ թեմը, որի շուրջ համախմբվում են տեղի կաթոլիկ հույները և այլազգիները։ Կաթոլիկ զբոսաշրջիկների համար Սուրբ Հովհաննեսի մայր տաճարը ծառայում է, որպես գլխավոր այցելության վայր։
Համարվում է Սանտորինիի կաթոլիկ թեմի գլխավոր տաճարը։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ կաթոլիկ համայնքի հարևանությամբ։
Սուրբ Հովհաննես առաքյալի մայր տաճարը կառուցվել է 1823 թվականին։ Կիկլադներում ուժգնացած երկրաշարժը 1956 թվականին գրեթե ամբողջությամբ վնասում է շենքը։ Այն ավերակների վերածվեց 1956 թվականի երկրաշարժից հետո։
Երկրաշարժի ավերածները վերականգնվել են միայն 1970 թվականին, երբ եկեղեցին հիմնովին վերակառուցվել է։ Մայր տաճարը կառուցված է բարոկկո ճարտարապետական ոճով։ Կաթոլիկ եկեղեցուն բնորոշ յուրօրինակ կառուցվածք։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սուրբ Հովհաննեսի մայր տաճար
- ↑ Հունաստան (անգլերեն). Զբոսաշրջությունը Հունաստանում. 1991 թ․ հունվարի 1. ISBN 9782067015203.
- ↑ santorini-travel.gr. «Կաթոլիկությունը Հունաստանում, Սանտորինիի զբոսաշրջային օբյեկտներ». www.santorini-travel.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հովհաննեսի մայր տաճար (Սանտորինի) կատեգորիայում։ |
|