Սուրբ Հովհաննես եկեղեցի (Տամբատ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Քառամույթ գմբեթակիր բազիլիկա |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաբեկի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Տամբատ գյուղ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 17-րդ դար |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
Առաջին հիշատակում | 17-րդ դար |
Փակված է | 2005 |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Սրբատաշ քարեր, գմբեթը՝ աղյուսաշար |
Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում՝ Նախիջևան քաղաքից և Արաքս գետից 5-6 կմ հեռավորության վրա[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառի Տամբատ գյուղի կենտրոնական հատվածում։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել էր 16-17-րդ դարերում։ Իրենից ներկայացնում էր քառասյուն գմբեթավոր բազիլիկ, որը վերակառուցվել էր ավելի վաղ ժամանակաշրջանում կառուցված եկեղեցու ավերակների վրա։ Արևմտյան ճակատին կցված էր քառամույթ հորինվածքով երկհարկանի և աղյուսաշեն զանգակատունը։
1878-1879 թվականներին եկեղեցու սրահի շրջապատը վերանորոգվել էր Բադալ Շահնազարյանի կողմից։ 1970-ական թվականներին եկեղեցու ծածկը և որմերի մեծ մասը քանդել էին տեղացի բնակիչները։ Այդ ժամանակ ամբողջությամբ կանգուն էր միայն աղյուսաշեն զանգակատունը։
1990-ական թվականներին կիսավեր էր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
- Երվանդ Լալայան, «Գողթն։ Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան» Թիֆլիս, 1904
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 25։