Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար (Կերչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար
ուկրաիներեն՝ Церква Івана Предтечі
Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարը
Հիմնական տվյալներ
Տեսակխաչագմբեթ տաճար
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԿերչ
ԴավանանքՈւկրաինական ուղղափառ եկեղեցի
ԹեմFeodosia Eparchy?
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ և Architectural Heritage of National Importance of Ukraine?
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
ՃարտարապետQ67873783? և Abratsum Karapetov?
Ճարտարապետական ոճԲյուզանդական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ6-րդ դար
Կառուցման ավարտ10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Church of John the Baptist, Kerch Վիքիպահեստում
feodeparch.com/hramyi-eparhii/kerchenskoe-blagochinie/kafedralnyiy-sobor-svyatogo-ioanna-predtechi-goroda-kerchi.html

Կերչի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար (ուկրաիներեն՝ Церква Івана Предтечі), ուղղափառ տաճար, որը գտնվում է Կերչի կենտրոնում, հնագույն քրիստոնեական կառույցը Ղրիմ թերակղզու տարածքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի հին մասը կառուցվել է 6-րդ դարում, իսկ 10-րդ դարում ենթարկվել վերակառուցման[2]։ 19-րդ դարում ավելացվել է նեո-բյուզանդական ճարտարապետական ոճով կառուցված զանգակատունը։ Տաճարի հնագույն մասը՝ գմբեթը, բազմաթիվ վերակառուցումներից և ձևափոխումներից հետո անգամ պահպանել է իր բյուզանդական ոճի խաչագմբեթ տեսքը։

Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող այս կրոնական կառույցը համարվում է ճարտարապետական հուշարձան, որը վկայում է այն մասին, որ 10-րդ դարում Ղրիմ թերակղզում իշխել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ը։ Նախկինում եղել է ռուսահպատակ Տմուտարականի իշխանության խոշորագույն եկեղեցին։

Ըստ ռուս պատմաբան Դմիտրի Վոլոդոխինի՝ տաճարի առաջին քարերը դրվել են դեռևս Կիևյան Ռուսիայի գոյության օրոք։ Եկեղեցին բավականին լավ է պահպանվել և երբեք չի քանդվել։ Պատճառն այն է, որ Ղրիմի խանության գոյության օրոք այն օգտագործվել է, որպես մզկիթ։ Չնայած այս հանգամանքի՝ ղրիմի թաթարների կողմից շինության վերաձևման պատճառով մեզ չեն հասել տաճարի պատերի որմնանկարները, որոնք ծածկված են եղել սպեղանիով։ Պահպանվել են միայն որմնանկարների ուրվագծերը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Церковь Иоанна Предтечи в Керчи — Достопримечательности Керчи — Отдых в Керчи». mycrimea.su. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  2. «Храм Иоанна Предтечи - весь Крым на страницах онлайн журнала vkrym.su». vkrym.su. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար (Կերչ)» հոդվածին։