Սուրբ Երրորդություն եկեղեցի (Ազով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Երրորդություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ազով և Ռոստովի մարզ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
Church of the Holy Trinity (Azov) Վիքիպահեստում | |
azov-troica.ru |
Սուրբ Կենսաստեղծ Երրորդություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Троицы Живоначальной), Ռուս Ուղղափառ եկեղեցու տաճար ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին ազովցիները դիմեցին տեղական ինքնակառավարման մարմիններին քաղաքում ուղղափառ եկեղեցի ստեղծելու խնդրանքով։ Թույլտվությունը ստացվեց միայն այն բանից հետո, երբ տեղի բնակիչները հասան Մոսկվայի պատրիարքարան։ Աղոթքի տուն կազմակերպելու համար տեղական իշխանությունները համայնքին փոխանցեցին մի փոքր շենք, որը վերանորոգվեց ծխականների սեփական ուժերով։ 1989 թվականի օգոստոսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինները շինարարության համար հողամաս հատկացրին։ 1990 թվականի փետրվարի 2-ին կառուցվեց փոքր տաճարը, և նույն թվականին սկսվեցին ավելի խոշոր տաճարի շինարարության նախապատրաստական աշխատանքները։
1991 թվականին դրվեց տաճարի հիմնաքարը, և շինարարությունը սկսվեց։ Թեև 1995 թվականին շինարարությունը դեռ չէր ավարտվել, սակայն սկսվեցին ժամերգությունները։ 2000 թվականին շինարարությունն ավարտվեց նոր զանգակատան բացումով։ 2001 թվականին եկեղեցին երեսպատեցին աղյուսով, տաճարին կից հողամասը բարեկարգվեց։ Հիմնական աշխատանքները կատարվեցին 2004 թվականին, երբ իրականացվեցին տաճարի վերակառուցում և վերակահավորում, տեղադրվեց փորագրված հինգհարկանի պատկերակալ։ 2007 թվականին սկսվեց տաճարի նկարազարդումը[1]։
Ներկայումս տաճարին կից բացվել են արտոնագրված կիրակնօրյա դպրոց, հոգևոր-լուսավորչական երիտասարդական կենտրոն, եկեղեցական-խմբերգային երգեցողության կամավոր դասընթացներ։
Հոգևորականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագ քահանա՝ Սերգի Բաբենցև
Կղերականներ
- Դիմիտրի Դորոշենկո, քահանա
- Նիկոլայ Չապկի, քահանա
- Միխայիլ Բաբենցև, քահանա
Սրբություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Աստվածածնի Ազովի սրբապատկերի ցուցակ
- Սրբապատկեր սուրբ Ամվրոսի Օպտինսկու մասունքների մասնիկով
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арутюнов Г. Б., "Православные храмы Азова. Памятные православные места," в кн. Арутюнов Г. Б., Азов – имя знаменитое, Азов: Инф.-издат. Центр "Патарва", 2009.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «АЗОВСКИЙ ТРОИЦКИЙ ХРАМ - Древо». Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.