Սուրբ Գևորգի նեղուց
Սուրբ Գևորգի նեղուց | |
---|---|
Տեսակ | նեղուց |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Անվանված է | Սուրբ Գևորգ |
Սուրբ Գևորգի նեղուց (անգլ.՝ St George's Channel, վալլիերեն՝ Sianel San Siôr, իռլանդերեն՝ Muir Bhreatan[1]), Ատլանտյան օվկիանոսի Իռլանդական և Կելտական ծովերը միմյանց կապող նեղուց[2]։ Երկարությունը 154 կիլոմետր է, լայնությունը՝ 75 կմ, առավելագույն խորությունը՝ 82 մետր։
Պատմականորեն Սուրբ Գևորգի նեղուց անվանումը փոփոխակի գործածվել է "Իռլանդական ծով" կամ "Իռլանդական նեղուց" անվանումների հետ մեկտեղ՝ նշելու համար Իռլանդիայից արևմուտք և Ուելսից արևելք ընկած ջրային տարածքները[3][4]։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեղուցի անվանումն առնչվում է XIV դարում գրի առնված մի ավանդազրույցի, ըստ որի՝ սուրբ Գևորրգը Բյուզանդիայից ճամփորդել է Հռոմեական Բրիտանիա և այդ ժամանակ հատել է նեղուցը[5], որը հետագայում կոչվել է նրա անունով։
Սուրբ Գևորգի անունով նեղուցն առաջին անգամ հիշատակվել է 1578 թվականին[6] անգլիացի ծովագնաց Մարտին Ֆրոբիշերի երկրորդ ճանապարհորդության հաշվետվությունում։
Բնությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեղուցի ջրերի մաքրությունն ու կերի առատությունն այստեղ են գրավում օվկիանոսային խոշոր կենդանիների՝ դելֆինների, հսկա շնաձկների, ծովային խոզերի:Հանդիպում են նաև ծովային կրիաներ, ծովակատուներ, օմարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Muir Bhreatan». logainm.ie. Placenames Branch (Department of Community, Equality and Gaeltacht Affairs). Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ C.Michael Hogan. 2011. Irish Sea. eds P.Saundry & C.Cleveland. encyclopedia of Earth. National Council for Science and the Environment. Washington DC
- ↑ Andrews, John Harwood (January 1997). Shapes of Ireland: maps and their makers 1564–1839. Geography Publications. էջեր 87–88, 155. ISBN 978-0-906602-95-9. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Thomas Curtis, ed. (1839). «George's Channel (St.)». The London encyclopaedia. Vol. 10. էջ 133. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Room, Adrian (2006). «St George's Channel». Placenames of the world: origins and meanings of the names for 6,600 countries, cities, territories, natural features, and historic sites. McFarland. էջ 326. ISBN 978-0-7864-2248-7. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Taylor, Isaac (1896). «St. George's Channel». Names and their histories, alphabetically arranged as a handbook of historical geography and topographical nomenclature. Rivington, Percival. էջ 243. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Գևորգի նեղուց» հոդվածին։ |
|