Սուրբ Երրորդություն եկեղեցի (Կիրանց)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Երրորդություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Կիրանց, Տավուշի մարզ, ՀՀ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Տավուշի թեմ |
Մասն է | Կիրանց վանք |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Երրորդություն |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Սուրբ Երրորդություն եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Երրորդությունը բազիլիկ տիպի եկեղեցի է, որը կառուցվել է 1888 թվականին։ Այն գործել է մինչև 1930-ական թվականների կեսերը: Խորհրդային իշխանությունների որոշմամբ՝ եկեղեցու շենքը պետք է ամբողջովին քանդվեր, սակայն այդ թվերին գյուղի ղեկավար Աբգար Նազարյանի ջանքերով շենքը պահպանվել է՝ վերածվելով ցորենի պահեստի[3]։
Խորհրդային տարիներին լիովին ավերվել է եկեղեցու տանիքը, պատերի որոշակի հատվածներ ճաքել են, քանդվել է սալահատակը, որոշ տեղերում փակվել են եկեղեցու մուտքերը և պատուհանները[3]։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամ գումարի չափով: Գումարն ուղղվել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին[4]։
Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2024 թվականի դեկտեմբերի 10-ին[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254 էջ. — 500 հատ։
- Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254, էջեր 254 — 254 էջ. — 500 հատ։
- ↑ 3,0 3,1 «Կիրանց։ Սուրբ Երրորդություն եկեղեցի».
- ↑ https://armenpress.am/hy/article/1193676
- ↑ «19-րդ դարի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ»». www.1lurer.am. 2024-09-21. Վերցված է 2024-10-28-ին.