Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցի
Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ադրբեջան |
Ճարտարապետական տիպ | Միանավ բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Շինանյութ | քար |
Kala məbədi Վիքիպահեստում |
Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցի, կիսավեր չգործող հայ առաքելական եկեղեցի Ադրբեջանի Հանրապետության Օղուզի շրջանի (նախկին Վարդաշենի շրջանի) Օղուզ (նախկին Վարդաշեն) գյուղից 2 կմ հարավ, գետակի աջ ափին[1][2]։ Այն ադրբեջանական հասարակությանը ներկայացվում է որպես Կալա Գերգեց անունով աղվանական-ուդիական եկեղեցի, իսկ Ադրբեջանի տուրիզմի և մշակույթի նախարարության ցուցակում գրանցված է Կալա Պիրի անվանումով[3][4]։ Այն, որպես կրոնական կառույց, ծառայել է ինչպես հայերին, այնպես էլ ուդիներին, որոնք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ էին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու մասին հիշատակություն է պահպանվել 1310 թվականից։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Եղիշե առաքյալն ունեցել է երեք աշակերտ՝ Վլասը, Քահալցիցիկը և Գոմ-Մուրատը։ Ըստ այդմ, առաջինը նահատակված և թաղված է եղել Նիժի Սուրբ Եղիշե եկեղեցում, երկրորդը նահատակվել և թաղվել է Վարդաշեն գյուղաքաղաքի ստորոտի գտնվող բլրակի վրա[1][5][6]։
Այն 1811 թվականին վերանորոգվել է վարդաշենցի Առաքել Մուրատյանի ֆինանսավորմամբ[1][2][5][6]։
Եկեղեցու հյուսիսային կողմում կառուցված է եղել միաբանների սենյակներ, որոնցից մեկի պատին առկա է եղել հետևյալ հայերեն արձանագրությունը. «Յիշատակ է սենեակս վարդաշէնցի Մաթոսի եւ իւր կողակից Աննայի Վրթանեանց 1890 ամի»[2]։
Համաձայն ադրբեջանական հաքքին.ազ կայքի հրապարակման՝ 2017 թվականի հունվարին Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցին փլուզվել է։ Լրատվամիջոցը, որպես փլուզման մեղավոր, նշում է Ադրբեջանի մշակույթի նախարարությանը, որի ենթակայության ներքո էլ գտնվում է եկեղեցին[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին միանավ բազիլիկ է և կառուցվել է հայկական ճարտարապետական ոճով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան, «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» Արխիվացված 2021-07-18 Wayback Machine, Երևան 1997թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։
- ↑ 2,0 2,1 2,2 Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր և դրացիք, Թիֆլիս, 1863։
- ↑ 3,0 3,1 SOS: в Огузе разрушаются албанские церкви.
- ↑ Албанская церковь в Огузе будет восстановлена.
- ↑ 5,0 5,1 Պ. Ա. Չոբանյան, Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին, Երևան, 1981, էջ 11։
- ↑ 6,0 6,1 Յովսէփեան Ղազար քահանա, Ակնարկներ ուտիացի և մահմեդական հայերի մասին, Թիֆլիս, 1904, էջ 42։