Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետական տիպՄիանավ բազիլիկ
Ճարտարապետական ոճՀայկական
Շինանյութքար
 Kala məbədi Վիքիպահեստում

Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցի, կիսավեր չգործող հայ առաքելական եկեղեցի Ադրբեջանի Հանրապետության Օղուզի շրջանի (նախկին Վարդաշենի շրջանի) Օղուզ (նախկին Վարդաշեն) գյուղից 2 կմ հարավ, գետակի աջ ափին[1][2]։ Այն ադրբեջանական հասարակությանը ներկայացվում է որպես Կալա Գերգեց անունով աղվանական-ուդիական եկեղեցի, իսկ Ադրբեջանի տուրիզմի և մշակույթի նախարարության ցուցակում գրանցված է Կալա Պիրի անվանումով[3][4]։ Այն, որպես կրոնական կառույց, ծառայել է ինչպես հայերին, այնպես էլ ուդիներին, որոնք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ էին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մասին հիշատակություն է պահպանվել 1310 թվականից։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Եղիշե առաքյալն ունեցել է երեք աշակերտ՝ Վլասը, Քահալցիցիկը և Գոմ-Մուրատը։ Ըստ այդմ, առաջինը նահատակված և թաղված է եղել Նիժի Սուրբ Եղիշե եկեղեցում, երկրորդը նահատակվել և թաղվել է Վարդաշեն գյուղաքաղաքի ստորոտի գտնվող բլրակի վրա[1][5][6]։

Այն 1811 թվականին վերանորոգվել է վարդաշենցի Առաքել Մուրատյանի ֆինանսավորմամբ[1][2][5][6]։

Եկեղեցու հյուսիսային կողմում կառուցված է եղել միաբանների սենյակներ, որոնցից մեկի պատին առկա է եղել հետևյալ հայերեն արձանագրությունը. «Յիշատակ է սենեակս վարդաշէնցի Մաթոսի եւ իւր կողակից Աննայի Վրթանեանց 1890 ամի»[2]։

Համաձայն ադրբեջանական հաքքին.ազ կայքի հրապարակման՝ 2017 թվականի հունվարին Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցին փլուզվել է։ Լրատվամիջոցը, որպես փլուզման մեղավոր, նշում է Ադրբեջանի մշակույթի նախարարությանը, որի ենթակայության ներքո էլ գտնվում է եկեղեցին[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ բազիլիկ է և կառուցվել է հայկական ճարտարապետական ոճով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան, «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» Արխիվացված 2021-07-18 Wayback Machine, Երևան 1997թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։
  2. 2,0 2,1 2,2 Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր և դրացիք, Թիֆլիս, 1863։
  3. 3,0 3,1 SOS: в Огузе разрушаются албанские церкви.
  4. Албанская церковь в Огузе будет восстановлена.
  5. 5,0 5,1 Պ. Ա. Չոբանյան, Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին, Երևան, 1981, էջ 11։
  6. 6,0 6,1 Յովսէփեան Ղազար քահանա, Ակնարկներ ուտիացի և մահմեդական հայերի մասին, Թիֆլիս, 1904, էջ 42։