Սուպպիլուլիումաս Ա
Սուպպիլուլիումաս Ա mŠu-up-pi-lu-li-um[-aš] | |
---|---|
Խեթական թագավոր | |
Սուպպիլուլիումաս Ա-ի կնիքը | |
Իշխանություն | մ.թ.ա. 1380 - մ.թ.ա. 1340[1]/1334 |
Թագադրում | մ.թ.ա. 1380 |
Հանձնում | մ.թ.ա. 1340[1]/1334 |
Ծնվել է՝ | մոտ մ. թ. ա. 1375[2] |
Մահացել է՝ | մ.թ.ա. 1340 |
Վախճանի վայր | Հատտուսա, Բողազկալե, Չորումի մարզ, Թուրքիա |
Ազգություն | խեթ |
Հարստություն | Նոր Խեթական դինաստիա |
Նախորդ | Թութհալիաս Դ Կրտսեր |
Հաջորդող | Արնուվանդա Բ |
գերիշխան և միապետ | |
Հայր | Թութհալիաս Գ |
Մայր | Դադուհեպա |
Երեխաներ | Մուրսիլիս Բ |
Հավատք | Խեթական կրոն |
Սուպպիլուլիումաս Ա (Թուդխալիա Գ, Թութխալիաս Գ, Տաշմի-Շարրիս, Tašmi-Šarriš, ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1340[1]/1334), Նոր Խեթական թագավորության թագավոր, կառավարել է շուրջ մ.թ.ա. 1380 - մ.թ.ա. 1340/1334 թվականներին, Խեթական Թութհալիաս Գ թագավորի և Մալ-Նիկալ թագուհու որդին։ Նրա օրոք Խեթական պետությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Իրեն է ենթարկել Հյուսիսային Ասորիքը, Արևմտյան Փոքր Ասիան և այլ երկրներ, Հայասայից նվաճել մի քանի գավառ։ Հայասայի Հուկկաննաս (Խուկկաննա) թագավորի հետ կնքել է դաշինք և ձեռք բերել հզոր դաշնակից։ Եգիպտոսի հետ պահպանել է բարեկամական հարաբերություններ, սակայն գահակալման վերջին պատերազմ է ծագել երկու երկրների միջև, որում հաղթել Է Սուպպիլուլիումաս Ա-ն։ Սուպիլուլիումա Ա-ի գահակալման վերջին շրջանում Խեթական պետությունում բռնկած համաճարակը վատթարացրել է երկրի վիճակը։
Թշնամիների հարձակումը Խեթական թագավորության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուպպիլուլիումաս Ա-ի դեպի Հայասա կատարած արշավանքների մասին պահպանվել են տեղեկություններ նրա որդու՝ Մուրսիլիս Բ-ի և թոռան՝ Հաթթուսիլիս Գ-ի (մ.թ.ա. 1275-1250) արձանագրություններում։ Ըստ Մուրսիլիս Բ-ի արձանագրությունների՝ Խեթական թագավորության թշնամիները գրավում են քաղաքներ, ավարի ենթարկում դրանք և գերեվարում բնակիչներին։ Թշնամիների թվում են եղել նաև իսուվացիները։ Սուպպիլուլիումաս Ա-ն իսուվացիներից հետ է խլում ստրկության մատնված իր երկրի բնակիչներին, հարձակվում Ծուխխապա երկրի վրա, որի բանակը երկրից դուրս էր գտնվում և հրի մատնում Ծուխխապա քաղաքը։ Բայց Հայասա տարված գերիներին չի կարողանում վերադարձնել[3]։
Խեթա-կասկական պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հաթթուսիլիս Գ-ի արձանագրությունների՝ Կասկա երկիրը պատերազմ է սկսում Խեթական թագավորության դեմ, որի բանակին ոչնչացնում է Սուպպիլուլիումաս Ա-ն և Կասկա երկրից վերադառնալով գնում է դեպի Հայասա։ Սուպպիլուլիումաս Ա-ի հետ է եղել նաև նրա որդին՝ Մուսիլիս Բ-ն։ Երբ Սուպպիլուլիումաս Ա-ն Հայասա է հասնում, Կարաննին՝ Հայասայի արքան իր հետևակով և կառամարտիկներով գնում է դեպի Կումմախա, նրան ճակատամարտ տալու համար[1]։
Սուպպիլուլիումաս Ա-ի դաշնագիրը Հայասայի արքա Հուկկաննասի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուպպիլուլիումաս Ա-ն Հայասայի արքա Հուկկաննասի հետ կնքել է դաշնագիր, ըստ որի նա պարտավորվում էր ռազմական օգնություն տրամադրել Խեթական թագավորությանը, վերադարձնում խեթական փախստականներին, իսկ Սուպպիլուլիումաս Ա-ն կնության է տալիս նրան իր քրոջը։
Սուպպիլուլիումաս Ա-ի և Հայասայի արքա Հուկկաննասի դաշնագրից հատվածներ՝
«Այսպես [է] Սուպպիլուլիումասը, Արևայինը, Հաթթի երկրի թագավորը։ Տես, քեզ՝ Հուկաննասիդ, երկրորդ կարգի հերոսին, ես առաջ մղեցի։ Ես քեզ Հաթթուսասում և հայասացիների ներկայությամբ պատիվ մատուցեցի՝ իմ քրոջը ես բարյացակամորեն քեզ կնության տվեցի։ Քո մասին ողջ Հաթթի երկիրը, Հայասա երկիրը և բոլոր դրսի ու ներսի երկրները լսեցին։ Դու, Հուկաննաս, միայն Արևայինի բարի իշխանությունը ճանաչիր։ Եվ իմ որդուն, ում Արևային նշանակեմ, ասա, որ սրան թող բոլորը ճանաչեն։ Եթե նրան հանդիսավոր կերպով ներկայացնելիս լինեմ, Հուկաննաս, դու էլ նրան ճանաչիր։ Իսկ նրա եղբայրներին (ովքեր իմ որդիներն են), և իմ եղբայրներին ճանաչիր որպես լավ եղբայրների ու ընկերների»[4]։
«Քո երկրի համար ուրիշ տեր չեմ նշանակել։ Իսկ թշնամուն քո երկրից դուրս եմ քշել, Արևայինս էլ քեզ քո հոր տեղն եմ նշանակել»[5]։
«Մարիասը, որը կար, այս գործի հառիթով մահացավ։ Նա հիերոդուլի մոտ չգնաց, նայում էր նրա վրա։ Արևայինիս հայրն էլ երբեմն պատուհանից հետևում էր։ Նրան (Մարիասին) հանցանքը համակեց։ (Հայրս) ասաց՝ ինչու դու նրա վրա նայեցիր։ Նա (Մարիասը) այդ բաի պատճառով մահացավ»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 8
- ↑ https://www.collinsdictionary.com/dictionary/english/suppiluliumas-i?showCookiePolicy=true
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 7-8
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 8-9
- ↑ 5,0 5,1 «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 9
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին Արևելքի Պատմություն։ Հնագույն խավերի ծագումը և ստրկատիրական քաղաքակրթության առաջին կենտրոնները, Մաս 2, Հարավ-Արևմտյան Ասիա, Եգիպտոս / Գրիգորի Բոնգարդ-Լևինի խմբագրությամբ — Մ.: Արևելյան գրականության «Наука» հրատարակչության գլխավոր խմբագրություն, 1988. — 623 с. — 25 000 տպաքանակ.
- Հին Արևելք և հնագույն ժամանակներ, հեղինակ-կազմող Վադիմ Էրլիխման
- Աշխարհի իշխողները։ Ժամանակագրական և ծագումնաբանական աղյուսակներ 4-րդ հազարամյակի համաշխարհային պատմության, հեղինակ-կազմող Վադիմ Էրլիխման
Նախորդող Թութհալիաս Դ Կրտսեր |
Նոր Խեթական թագավոր Սուպպիլուլիումաս Ա մ.թ.ա. 1380-1340/1334 |
Հաջորդող Արնուվանդա Բ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 197)։ |