Սուն Յուքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուն Յուքի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունչինարեն՝ 宋雨琦
Ծնվել էսեպտեմբերի 23, 1999(1999-09-23)[1] (24 տարեկան)
Պեկին, Չինաստան
Երկիր Չինաստան
Ժանրերքեյ փոփ, դենս փոփ և C-pop
Մասնագիտությունփոփ երգիչ, դերասանուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԼեյբլCube Entertainment
ԿրթությունBeijing 101 Middle School?
Անդամակցություն(G)I-DLE
Ստորագրություն
Ստորագրություն
 Song Yuqi Վիքիպահեստում

Սուն Յուքի (չինարեն՝ 宋雨琦, կորեերեն՝ 송우기, անգլ.՝ Song Yu Qi, սեպտեմբերի 23, 1999(1999-09-23)[1], Պեկին, Չինաստան), չինացի երգչուհի և պարուհի։ (G)I-DLE գըրլ բենդի անդամ է և զբաղեցնում է ուղեկցող պարուհու և վոկալիստի դիրքերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 22-ին Չինաստանի Պեկին մայրաքաղաքում։ Սովորել է Պեկինի համար 101 միջնակարգ դպրոցում[2]։

2015 թվականին Յուքին մասնակցել է Cube Star World Beijing Station-ի լսումներին՝ կատարելով CLC-ի «High Heels» և G.E.M.-ի «Bubble» երգերը[3]։ Նա անցել է լսումները և դարձել է CUBE Entertainment-ի պրակտիկանտ։

2017 թվականի հունիսին մասնակցել է Rising Star Cosmetics-ի գովազդային հոլովակին` (G)I-DLE խմբի ապագա անդամներ Մինիի և Շուհուայի հետ[4]։

2018-ներկա. Դեբյուտ (G)I-DLE-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուքին 2019 թվականի փետրվարին

2018 թվականի ապրիլի 8-ին Յուքին ներկայացվել է որպես CUBE Entertainment-ի նոր` (G)I-DLE խմբի անդամ[5]։ Նա խմբի հետ դեբյուտ է կատարել 2018 թվականի մայիսի 2-ին` որպես ուղեկցող վոկալիստ և գլխավոր պարուհի իրենց գլխավոր` «Latata» սինգլով և դեբյուտային` «I Am» մինի ալբոմով[6]։

2019 թվականին Յուքին դարձել է «Շարունակել վազել» չինական հեռուստաշոուի յոթերորդ եթերաշրջանի անդամ` WayV խմբի անդամ Լուկասի և դերասաններ Անժելբեյբիի, Լի Չենի և Չան Կայի հետ[7]։

2019 թվականի ապրիլին Յուքին նկարահանվել է «Գաշինաները» շոուում։ Պիլոտային սերիան թողարկվել է մայիսի 19-ին[8][9]։

2019 թվականի հունիսին Յուքին դարձել է «Մյանմայի ջունգլիների օրենքի» դերասանական կազմի անդամ[10][11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրք Վաճառք Ալբոմ
CHN KOR
CHN
QQ
[12]
Համագործակցություններ
«造亿万吨光芒»
(Անժելբեյբիի, Լի Չենի, Չոն Կայի, Չու Վեյի, Վան Յանլինի և Լուկաս Վոնի հետ միասին)
2019 Չկա տվյալ «Շարունակել վազել» հեռուստաշոուի սաունդթրեք
«—» նշանակում է, որ այն չի ընդգրկվել չարթում կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Նշումներ Ծնթ.
2019-ներկա Շարունակել վազել ZRTG Դերասանական կազմ [13]
2019 Գաշինաները MBC Դերասանական կազմ [14]
Մյանմայի ջունգլիների օրենքը SBS Դերասանական կազմ [10][11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/song-yu-qi.html
  2. «宋雨琦个人资料简介». IJQ.tv (չինարեն). 2019 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  3. Aiqiyi exclusive interview (G)I-DLE: Chinese, Korean, and Thai three-language hilarious dialogue, 2018-07-31
  4. «ko:비포앤애프터바이오 라이징스타 워터뱅뱅앰플미스트 걸그룹 연습생 화장품광고 티저 송우기». RisingStar (կորեերեն). 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  5. «큐브 '(여자)아이들', 멤버 미연·우기 프로필 사진..'예쁨 가득'». Sports MK (կորեերեն). Naver. 2018 թ․ ապրիլի 9.
  6. «'데뷔' (여자)아이들, 타이틀곡 'LATATA' MV 티저 영상 공개». Herald Pop (կորեերեն). 2018 թ․ մայիսի 5.
  7. Zhang, Yan (2019 թ․ փետրվարի 21). «全新跑男团首合体!快看看Baby宋雨琦的"仙女组合"生图颜值能打不?». Yangtse Evening News (չինարեն). Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  8. 문소리, 할머니들 한글 선생님 된다..MBC '가시나들' 출연
  9. (կոր.) '가시나들' 다섯 할매들의 약손 힐링 한글 공부기 "5월 19일 첫 방송"
  10. 10,0 10,1 Tae Yoo-na (2019 թ․ հունիսի 6). «'정글의 법칙' 션부터 (여자)아이들 우기, 김동현까지 라인업 확정..핫바디X신스틸러 총집합». Korea Economic Daily (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  11. 11,0 11,1 Kim Han-na (2019 թ․ հունիսի 6). «'정글의 법칙' 션→아스트로 산하, 라인업 확정…핫바디X신스틸러 특집». Star Hankook (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  12. Charted songs on QQ Music:
  13. «《奔跑吧》成员大换血 王祖蓝邓超鹿晗离队». Zaobao (չինարեն). 2019 թ․ փետրվարի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  14. «'가시나들' 다섯 할매들의 약손 힐링 한글 공부기 "5월 19일 첫 방송"» (կորեերեն). iMBC. 2019 թ․ ապրիլի 29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուն Յուքի» հոդվածին։