Եհ Շուհուա
| Եհ Շուհուա | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | 葉舒華 |
| Ծնվել է | հունվարի 6, 2000[1] (26 տարեկան) 楊梅區, 桃園縣, Թայվան |
| Երկիր | |
| Ժանրեր | քեյ փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Cube Entertainment |
| Կրթություն | Hwa Kang Arts School? |
| Անդամակցություն | I-dle |
| Ստորագրություն | |
Եհ Շու Հուա (չինարեն՝ 葉舒華 , անգլ.՝ Yeh Shu Hua, հունվարի 6, 2000[1], 楊梅區, 桃園縣, Թայվան, առավել հայտնի է որպես Շուհուա), թայվանցի երգչուհի և պարուհի։ (G)I-DLE գըրլ բենդի անդամ է, որտեղ զբաղեցնում է վոկալիստի, վիժուալի և մակնեի դիրքերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-2017. Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2000 թվականի ապրիլի 6-ին Թայվանում։
Սովորել է Hwakang գեղարվեստական միջնակարգ դպրոցում։ Նա ազատ խոսում է կորեերեն և չինարեն։ Երբ նա փոքր էր, հեռուստացույցով տեսել է դերասանների և մտածել է մի օր հայտնի դառնալու մասին։ Փոքրուց երազել է հեռուստաաստղ դառնալ։
Հենց Հյոնան է Շուհուային ոգեշնչել երգչուհի դառնալ։ 2016 թվականին նրա ընկերները հրավիրել են մասնակցել CUBE Entertainment-ի լսումներին։ Նա նրանց հետ հետաքրքրասիրության համար է գնացել, սակայն հետո իմացել է, որ անցել է լսումները։
2017 թվականի հոկտեմբերին նկարահանվել է Rising Star Cosmetic-ի գովազդային հոլովակում[2], նույն թվականին Սո Սուջինի հետ նկարահանվել է «Pet-10» տեսահոլովակում։
2018-ներկա. Դեբյուտը (G)I-DLE-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտի 22-ին CUBE Entertainment-ը հայտարարել է նոր գըրլ բենդի մասին։ Ապրիլի 10-ին Շուհաուային ներկայացվել է որպես (G)I-DLE խմբի չորրորդ անդամ։
Մայիսի 2-ին դեբյուտ է կատարել որպես վոկալիստ, մակնե և վիժուալ «I Am» մինի ալբոմով և «Latata» գլխավոր սինգլով[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանցային շոուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Անվանում |
|---|---|
| 2018 | (G)I-DLE: I-TALK |
| 2019 | To Neverland |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.famousbirthdays.com/people/ye-shuhua.html
- ↑ 라이징스타. «비포앤애프터바이오 라이징스타 워터뱅뱅앰플미스트 걸그룹 연습생 화장품광고 티저 송우기영상». 라이징스타 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ POP, 헤럴드 (2018 թ․ մայիսի 2). «'데뷔' (여자)아이들, 타이틀곡 'LATATA' MV 티저 영상 공개». pop.heraldcorp.com (կորեերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (G)I-DLE պաշտոնական կայք Արխիվացված 2020-11-08 Wayback Machine
- (G)I-DLE Ֆեյսբուքում
- (G)I-DLE Թվիթթերում
- (G)I-DLE ՅուԹյուբում
- (G)I-DLE Daum Cafe-ում
- (G)I-DLE V LIVE-ում(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եհ Շուհուա» հոդվածին։ |
| ||||||||||