Սուխումի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուխումի պետական համալսարան
ՀապավումՍՊՀ
Տեսակպետական համալսարան
Միջազգային անվանումSokhumi State University
Երկիր Վրաստան
ՏեղագրությունՍուխում
Կայքsou.edu.ge
Սուխումի պետական համալսարան (Վրաստան)##
Սուխումի պետական համալսարան (Վրաստան)
Սուխումի պետական համալսարան, Վրաստան

Սուխումիի պետական համալսարան (վրաց.՝ სოხუმის სახელმწიფო უნივერსიტეტი), պետական համալսարան, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուխումիի մանկավարժական ինստիտուտը նախապես հիմնադրվել է 1932 թվականի փետրվարի 6-ին, Սուխումիում։ 1979 թվականին Սուխումիի մանկավարժական ինստիտուտը վերահաստատվել է որպես Աբխազիայի համալսարան։ 1989 թվականի մայիսի 14-ին Աբխազիայի պետական համալսարանի վրացական բաժինը դարձել է Թբիլիսիի պետական համալսարանի Սուխումիի մասնաճյուղ։ 1993 թվականից (Աբխազիայի 1992-1993 թվականների պատերազմից հետո) Թբիլիսիի պետական համալսարանի Սուխումիի մասնաճյուղը տեղակայվել է Թբիլիսիում։ 2007 թվականին մասնաճյուղը վերանվանվել է Սուխումիի պետական համալսարան (ՍՊՀ)։

Դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնական գիտություններ և առողջապահություն
  • Հումանիտար
  • Տնտեսագիտություն և բիզնես
  • Մաթեմատիկա և համակարգչային գիտություններ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Կրթություն
  • Սոցիալական գիտություններ և քաղաքագիտություն

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-1993 - Ֆ. Թխեբուշավա
  • 1993-2005 - Օ. Ժորդանիա
  • 2005-2006 - Ռ. Կակուբավա
  • 2006-2007 - Ա. Շանգուա
  • 2007 - Ջոնի Ափակիձե

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]