Սուելա Բրավերման
Սուելա Բրավերման անգլ.՝ Suella Braverman | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Քուինս Քոլեջ[1], Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան[1], Heathfield School, Pinner?[1] և Northwood College? |
Մասնագիտություն՝ | բարիսթեր և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 3, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Harrow, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sue-Ellen Cassiana Fernandes |
Կայք՝ | suellabraverman.co.uk |
Սյու Էլեն Կասիանա «Սուելա» Բրավերման (անգլ.՝ Sue-Ellen Cassiana "Suella" Braverman), ի ծնե՝ Ֆերնանդեշ (պորտ.՝ Fernandes, ապրիլի 3, 1980[1], Harrow, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), բրիտանացի իրավաբան և քաղաքական գործիչ, 2020 թվականից Անգլիայի և Ուելսի գլխավոր ատորնեյն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենիայից և Մավրիկիոսից ներգաղթյալների դուստր է (մայրը 45 տարի որպես բուժքույր աշխատել է Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության համակարգում)։ Սկզբնապես սովորել է Բրենտի պետական դպրոցում, որից հետո ստացել է կրթաթոշակ և շարունակել է ուսումը Հարրոուի կանանց մասնավոր դպրոցում։ Սովորել է Քեմբրիջի համալսարանի Քուինզի քոլեջում, որտեղ ղեկավարել է պահպանողական ասոցիացիան, ավարտել է Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի մագիստրատուրան։ Ընդունվել է Նյու Յորքի փաստաբանների կոլեգիա, որից հետո 10 տարի Մեծ Բրիտանիայում զբաղվել է բարիստերական գործունեությամբ[4]։
2015 թվականի ընտրություններում Ֆերեմ շրջանից ընտրվել է Համայնքների պալատում՝ ստանալով ընտրողների 56,1 %-ի աջակցությունը (մրցակիցներից ուժեղագույնը՝ Անկախության կուսակցության թեկնածու Մալքոլմ Ջոնսը, ստացել է միայն 15,4 % ձայն)[5] ։
Հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու կողմից և որոշ ժամանակ գլխավորել է Եվրոպական հետազոտական խումբը, որն զբաղվել է խորհրդարանով անցկացման համապատասխան օրենսդրությամբ։ Եղել է ֆինանսների նախարարների, ապա՝ Եվրամիությունից դուրս գալու նախարարի անձնական խորհրդարանական օգնականը, սակայն 2018 թվականի նոյեմբերին հրաժարական է տվել՝ ի նշան Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև համաձայնագրի նախագծի հետ անհամաձայնության, որն առաջարկել էր վարչապետ Թերեզա Մեյը[6]։
2019 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն՝ ամրապնդել է դիրքը իր շրջանում։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 63,7 %-ը, իսկ երկրորդ լեյբորիստ Մեթյու Ռենդալի օգտին՝ միայն 18,1 %-ը[7]։
2020 թվականի փետրվարի 13-ին Ջոնսոնի երկրորդ աշխատակազմում նշանակվել է Անգլիայի և Ուելսի գլխավոր ատտորնեյի և Հյուսիսային Իռլանդիայի գծով գլխավոր իրավական խորհրդատուի պաշտոնում[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրավերմանը հաճախում է Լոնդոնի բուդդիստական կենտրոն, որը պատկանում է խոշորագույն բուդդայական համայնքներից մեկին՝ Տրիրատնային, որի դեմ բազմիցս մեղադրանքներ են առաջադրվել սեռական բռնության կիրառման համար[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 2,0 2,1 2,2 About Suella
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Sophie Law (2020 թ․ փետրվարի 13). «Meteoric rise of Suella Braverman: How state-school educated daughter of an immigrant nurse became government's most-senior law chief aged just 39» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Fareham». Eletion 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Owen Bowcott (2020 թ․ փետրվարի 13). «New attorney general wants to 'take back control' from courts» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Fareham». Eletion 2019 (անգլերեն). BBC News. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Rowena Mason and Heather Stewart (2020 թ․ փետրվարի 13). «Javid resigned after Johnson pushed him to sack advisers» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Jamie Doward (2020 թ․ փետրվարի 15). «Attorney general Suella Braverman belongs to controversial Buddhist sect» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Suella Braverman» (անգլերեն). theyworkforyou.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուելա Բրավերման» հոդվածին։ |
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Արդարադատության կին նախարարներ
- Մեծ Բրիտանիայի կին քաղաքական գործիչներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Կին իրավագետներ