Սովորական լորձուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական լորձուն
Սովորական լորձուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Բոլորաբերանավոր
Կարգ Լորձուններ
Տեսակ Ս. լորձուն
Լատիներեն անվանում
Myxine glutinosa
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սովորական լորձուն, ատլանտյան լորձուն կամ եվրոպական լորձուն (լատին․՝ Myxine glutinosa), բոլորաբերանավորների դասի լորձունկերպերի կարգին պատկանող քորդավոր։

Գիշերային կենդանատեսակ է։ Գլխավոր առանձնահատկությունը այն է, որ բազմացման շրջանում բացարձակապես սնունդ չի ընդունում։ Կերպարանափոխությամբ չի զարգանում։

Ատլանտյան լորձունը մեծ վնաս է հասցնում ձկնաբուծությանը։ Վրայի լորձի հեռացման դեպքում կարելի է օգտագործել, որպես սնունդ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ բոլորաբերանավորն է, որ լայն տարածքում ունի նախկին Խորհրդային Միության, ներկայիս՝ ԱՊՀ-ի երկրի տարածքում։ Տարածված է նաև Եվրոպայում, Ամերիկայում և Գրենլանդիա կղզու մերձակա ջրերում։

Մեծ մասամբ հանդիպում է հատակի տիղմի մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական լորձունի մարմնի չափերը կապված են բնակության վայրի հետ։ Եվրոպայի ափերի մոտ հանդիպող լորձուններ ունեն 36-40 սմ երկարություն, իսկ Ամերիկայում հանդիպողները ավելի մեծ են՝ մինչև 75 սմ։

Վարում է գիշերային կենսակերպ։ Լորձունը որսը բռնում է գիշերային ժամերին։ Լեզվի վրայի ուժեղ ատամներով լորձունը պոկում է ձկան կաշին և միսը։ Հենարան ունենալու համար մարմինը հանգուցաձև փաթաթում և ամուր կպչում է զոհին։

Եթե զոհը չի կորցնում իր կենսական ակտիվությունը, ապա լորձունը մտնում է նրա խռիկային կափարիչի տակ և այնտեղ առատ լորձ լցնում։ Դրա հետևանքով զոհը շնչահեղձ է լինում։ Դրանից հետո լորձունը գլուխը մտցնում է մարմնի մեջ և լափում նրա բոլոր հյուսվածքները[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 40 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական լորձուն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական լորձուն» հոդվածին։